Կոստյա Ուլման

Կոստյա Ուլման (գերմ.՝ Kostja Ullmann, մայիսի 30, 1984(1984-05-30)[1][2][3], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի դերասան։

Կոստյա Ուլման
Ծննդյան թիվ՝մայիսի 30, 1984(1984-05-30)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր՝Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]
Քաղաքացիություն՝ Գերմանիա
Մասնագիտություն՝դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ՝
IMDb։ID 0880518
kostja-ullmann.de

Կենսագրություն

Կոստյա Ուլմանը ծնվել է 1984 թվականի մայիսի 30-ին Համբուրգում։

Կոստյայի հայրը, լինելով դերասան, որդուն տարել է իր դերասանական գործակալություն, և արդեն 11 տարեկան հասակում նա թատրոնում ստացել է իր առաջին դերասանական փորձը[5][6]։ 1998 թվականին «Մայորկայի արքան» հեռուստաֆիլմի էպիզոդիկ դերով առաջնաելույթ է ունեցել էկրաններին, որին հաջորդել են նաև տարբեր հեռուստասերիալների («Երկու տղամարդ խոհանոցում», «Մեծ քաղաքի ոստիկանական բաժանմունք» և այլն) և հեռուստաֆիլմերի («Ամուսնական մղձավանջ», «XXL ընտանիք» և այլն) էպիզոդիկ դերեր։

2004 թվականին առաջնաելույթ է ունեցել կինոյում՝ ռեժիսոր Մարկո Կրոյցպայնտերի «Ամառային փոթորիկ» դրամայում, որի դերի համար նա հեռացել է թատերական դպրոցից[7]։ Ավելի ուշ գլխավոր դերերում նկարահանվել է «Դպրոցական ուղևորություն» (կատակերգություն ավագ դպրոցականների մասին, որոնք ուղևորվում են դեպի Զաուերլանդ) և «Գաղտնի սեր» (խաղում է ավագ դպրոցականի, որը սիրահարվում է տարեց կնոջ) հեռուստաֆիլմերում։

2006 թվականին նկարահանվել է երիտասարդի և տարեց կնոջ հարաբերությունների մասին պատմող ևս մեկ ֆիլմում՝ «Հետապնդվողը», որտեղ նա խաղում է 16-ամյա պայմանական դատապարտյալ Յան Վինկլերի դերը, որը ԲԴՍՄ հարաբերություններ էր կառուցում իր հսկողության ծառայության տեսուչ Էլզա Զայֆերտի հետ, որի դերը խաղում էր Մարեն Կրոյմանը։ Լոկարնոյի կինոփառատոնի ժամանակ ֆիլմը հաղթել է Ոսկե հովազ - Ներկա ժամանակների կինեմատոգրաֆիստներ (անգլ.՝ Golden Leopard Filmmakers of the Present C.P.COMPANY) անվանակարգում, որը տրվել է իտալական մոդայի տան կողմից[8]։

2008 թվականին «Հրաշք Բեռլինում» հեռուստաֆիլմի համար առաջադրվել է «Bayerischen Fernsehpreis» մրցանակին՝ Հեռուստաֆիլմի լավագույն դերասան անվանակարգում[9]։ 2009 թվականի «Անառակ որդի» ֆիլմում խաղացել է երիտասարդ գերմանացու դեր, որն ընդունել է իսլամ և կասկածվում է տեռորիզմի մեջ։ 2010 թվականին նկարահանվել է Մարկ Ռոտեմունդի նոր ֆիլմում՝ «Երկրպագուհիները նախաճաշին չեն մնում»։ 2013 թվականին էպիզոդիկ դերով նկարահանվել է «Թայմլես։ Սուտակե գիրք» ֆիլմում։

2016 թվականից Կոստյա Ուլմանն ամուսնացած է գերմանացի դերասանուհի Ջանին Ռեյնհարթի հետ[10]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1998ֆՄայորկայի արքանKönig auf Mallorca
1999սԵրկու տղամարդ խոհանոցումZwei Männer am HerdՅան Ֆիշեր
2001ֆԱմուսնական մղձավանջAlbtraum einer EheՄիքայել Շիֆեր
2002սՄեծ քաղաքի ոստիկանական բաժանմունքGroßstadtrevierՌաջա Արումուգան
2002ֆXXL ընտանիքFamilie XXLԹիմո Կրամեր
2002սԴուետDas DuoՖաբիան Բերգիուս
2004ֆԱմառային փոթորիկSommersturmԱհիմ
2004ֆԴպրոցական ուղևորությունKlassenfahrt - Geknutscht wird immerԹոբի
2004սՀանցագործություններ առանց վաղեմության ժամկետիDer Elefant - Mord verjährt nieԴևիդ Ռիլինգ
2004սՀանցագործության վայրTatortՄարկ Լանդաու
2005սՔրեական խաչբառSOKO LeipzigԹոմաշ Վոգլեր
2005սՎոլֆի օրենքWolffs RevierԴոմինիկ Բրենեկե
2005ֆԳաղտնի սերHeimliche Liebe - Der Schüler und die PostbotinՋո Ռայնհարթ
2006ֆՀետապնդվողըVerfolgtՅան Վինկլեր
2007ֆՏրոյայի գանձերըDer geheimnisvolle Schatz von TrojaԴեմետրիոս
2007ֆԴրության փոփոխությունStellungswechselԼասե
2008ֆԱյս կյանքը քեզ համար էDie Zeit, die man Leben nenntԼյուկա
2008ֆՀրաշք ԲեռլինումDas Wunder von BerlinՄարկո Կայզեր
2008ֆՔաջ դերձակըDas tapfere SchneiderleinՇնայդեր Դևիդ
2009ֆՎայրի հավերն ու կյանքըDie wilden Hühner und das LebenՄաքս
2009ֆԱնառակ որդիDer verlorene SohnՌայներ Շրյոդեր
2009սՀանցագործության վայրTatortՔերիմ Քորքմազ
2010ֆԵրկրպագուհիները նախաճաշին չեն մնումGroupies bleiben nicht zum FrühstückՔրիստոֆեր
2012ֆՊահապան հրեշտակSchutzengelԿուրտ
2013ֆԹայմլես։ Սուտակե գիրքRubinrotՋեյմս
2014ֆԱմենավտանգավոր մարդըA Most Wanted ManՌաշիդ
2014ֆԹայմլես 2։ Շափյուղե գիրքSaphirblauՋեյմս
2014ֆՍկիզբComing InԹոմ
2014ֆ3 թուրք և մեկ նորածին3 Türken & ein BabyՋելալ Իելդիզ
2016ֆԲիբի և Թինա։ Աղջիկներն ընդդեմ տղաներիBibi & Tina: Mädchen gegen JungsԼեո Շմակես
2016ֆԹայմլես 3։ Զմրուխտե գիրքSmaragdgrünՋեյմս
2017ֆՉնայած ամեն ինչինMein Blind Date mit dem LebenՍալիա Կահավատե

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստյա Ուլման» հոդվածին։