Կոշկավոր կատուն (մուլտֆիլմ, 1968)

Կոշկավոր կատուն, 1968 թվականին Շառլ Պերոյի նույնանուն հեքիաթի հիման վրա նկարված մուլտֆիլմ, նկարահանվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների[1] կողմից։ 1938 թվականին նույն հեղինակների կողմից նկարահանված նույնանուն մուլտֆիլմի հոբելյանական վերաթողարկումն է։ Մուլտֆիլմն ի սկզբանե մտածված էր որպես մյուզիքլ[2]։

Կոշկավոր կատուն
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
Հիմնված էԿոշկավոր կատուն
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՄորիս Սլոբոդսկոյ
ՀնչյունավորումՎասիլի Լիվանով, Անատոլի Պապանով, Եվգենի Վեսնիկ և Կլարա Ռումյանովա
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1968

Սյուժե

Մահանալուց հետո ջրաղացպանը ժառանգություն է թողնում իր որդիներին։ Ավագ որդուն ժառանգություն է թողնում ջրաղացը, միջնեկ որդուն` ավանակ, իսկ փոքրին` միայն կատու։ Բայց պարզվում է, որ կատուն շատ նախաձեռնող է։ Նա փոխում է իր տիրոջ անունը` նրան կոչելով մարկիզ Կարաբաս, հաղթում մարդակերին, նրա դղյակը տալիս է նորաթուխ մարկիզին` վերջինիս ամուսնացնելով արքայադստեր հետ, և ընդհանուր առմամբ հաջող կազմակերպում է նրա հարսանիքը։

Հեղինակներ

Բեմադրող ռեժիսորներՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
Երգերի բառերի և երկխոսությունների հեղինակՄորիս Սլոբոդսկի
Բեմադրող նկարիչներԼենա Ազարխ, Վալենտին Լալայանց
ՆկարիչներՖաինա Եպիֆանովա, Վլադիմիր Արբեկով, Ե. Վերշինինա, Ելիզավետա Կոմովա, Բորիս Բուտակով, Վլադիմիր Կրումին, Ալեքսանդր Դավիդով, Ե. Մուխանովա, Սերգեյ Մարակասով, Լիլիա Մոդել, Տատյանա Պոմերանցևա, Արկադի Շեր
ՕպերատորԲորիս Կոտով
ԿոմպոզիտորԱլեքսանդր Վարլամով
Հնչյունային օպերատորԳեորգի Մարտինյուկ
Դերերը հնչյունավորում ենԻգոր Դիվով - կատու
Վասիլի Լիվանով - ջրաղացպանի որդին
Անատոլի Պապանով - մարդակեր
Եվգենի Վեսնիկ - արքա
Կլարա Ռումյանովա - արքայադուստր
Ռեժիսորի օգնականՏատյանա Ֆյոդորովա
ԽմբագիրՌաիսա Ֆրիչինսկայա
ՄոնտաժողԵլենա Տերտիչնայա
ՏնօրենՖյոդոր Իվանով
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերաթողարկում DVD ձևաչափով

Մուլտֆիլմը մի քանի անգամ վերաթողարկվել է DVD ձևաչափով, մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում.

  • «Երկու կատուներ», «Սոյուզմուլտֆիլմ»։ Սկավառակի վրա ներառված են հետևյալ մուլտֆիլմները.

«Կոշկավոր կատուն» (1968), «Կատվի տունը» (1958), «Ձկնորս կատուն» (1964), «Շունն ու կատուն» (1955), «Կատուն ու ծաղրածուն» (1988), «Կատվիկը Լիզյուկով փողոցից» (1988), «Կատուն ու Կոն» (1990)[3]։

Ծանոթագրություններ