Կոնստանտինոս Մավրոպանոս

Կոնստանտինոս Մավրոպանոս (հունարեն՝ Κωνσταντίνος Μαυροπάνος, դեկտեմբերի 11, 1997(1997-12-11)[1], Աթենք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Կոնստանտինոս Մավրոպանոս
Κωνσταντίνος Μαυροπάνος
Մավրոպանոսը Արսենալի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՀունաստան Հունաստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 11, 1997(1997-12-11)[1] (26 տարեկան)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Հասակ194 սմ
Քաշ90 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Արսենալ
Համար27
Պատանեկան կարիերա
2008-2016Հունաստան Ապոլոն Սմիրնիս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2016-2018Հունաստան ՊԱՍ Յանինա18(3)
2018-ներկաԱնգլիա Արսենալ7(0)
Ազգային հավաքական
2017-2018Հունաստան Հունաստան Մ214(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 20-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 20-ի, 2019

Ակումբային կարիերա

ՊԱՍ Յանինա

Մավրոպանոսը Ապոլոն Սմիրնիսի ակադեմիայի սան է[3]։ 2016 թվականի հունվարին միացել է ՊԱՍ Յանինային՝ կնքելով 3․5 տարվա պայմանագիր[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 29-ին՝ Ագրոտիկոսի դեմ խաղում[5]։ Իր դեբյուտը առաջնությունում նշեց 2017 թվականի ապրիլի 5-ին՝ Վերիայի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի օգոստոսի 19-ին՝ Աստերասի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[7]։ Օգոստոսի 27-ին՝ ԱԵԿ Աթենքի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հանդիպումն ավարտվեց 0-0 հաշվով[8][9]։ ՊԱՍ Յանինայի կազմում Մավրոպանոսը մասնակցեց 20 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերում[4]։

Արսենալ

2018 թվականի հունվարի 4-ին Մավրոպանոսը տեղափոխվեց Արսենալ 2․1 միլիոն եվրոյի դիմաց[10][11][12]։ Հունվարի 15-ին նա օգնեց Արսենալի մինչև 23 տարեկանների թիմին հաղթել Մանչեսթեր Յունայթեդին 4-0 հաշվով[13]։ Փետրվարի 2-ին Մավրոպանոսը ներառվեց Արսենալի՝ Եվրոպայի Լիգայի կազմում[14]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում Մավրոպանոսը նշեց ապրիլի 29-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[15][16]։ Մայիսի 9-ին նա հեռացվեց խաղադաշտից Լեսթեր Սիթիի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 15-րդ րոպեին[17][18]։ Իր առաջին մրցաշրջանում Մավրոպանոսը անցկացրեց ընդամենը 3 հանդիպում[19]։

2018 թվականի սեպտեմբերին Մավրոպանոսը ստացավ աճուկի վնասվածք՝ բաց թողելով շուրջ 4 ամիս[20][21]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ[22]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
ՊԱՍ Յանինա2016–17Սուպերլիգա20200040
2017–1814320163
Ընդհանուր163400000203
Արսենալ2017–18Պրեմիեր Լիգա3000000030
2018–194000000040
2019–200000000000
Ընդհանուր7000000070
Կարիերայի ընդհանուր233400000273

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտինոս Մավրոպանոս» հոդվածին։