Պահպանողականություն

(Վերահղված է Կոնսերվատիզմից)

Պահպանողականություն կամ Կոնսերվատիզմ (լատին․՝ conservo «պահպանում եմ» բառից), քաղաքական և սոցիալական փիլիսոփայության ուղղություն, որը նպաստում է ավանդական սոցիալական համակարգերի պահպանմանը մշակութային և քաղաքակրթական բնագավառներում։ Որոշ կոնսերվատիվներ ձգտում են պահպանել իրերն այնպես, ինչպես կան՝ շեշտը դնելով կայունության և շարունակականության վրա, մինչդեռ մյուս մասը դեմ են մոդերնիզացմանը և ցանկանում են վերադարձնել հինը[1][2]։ Առաջին անգամ տերմինը օգտագործվել է քաղաքական կոնտեքստում Ֆրանսուա-Ռընե դը Շատոբրիանի կողմից 1918 թվականին[3]Բուրբոնների իշխանության վերականգնման ժամանակ, որոնք գտնում էին, որ պետք է վերադառնան նախքան Ֆրանսիայի հեղափոխությունը գործող քաղաքականությունը։ Տերմինը պատմականորեն վերագրվում է աջակողմյան քաղաքական ուժերին։ Չկա մեկ ընդհանուր կարծիք, թե ինչպես կարելի է սահմանել կոնսերվատիզմ տերմինը, սակայն հիմնական գաղափարախոսությունը ավանդական արժեքների պահպանումն է։ Աշխարհի տարբեր մասերի կոնսերվատիվները տարբեր ձևով են բացատրում կոնսերվատիզմի հիմնական բնութագրիչները։18-րդ դարի քաղաքագետ Էդմունդ Բուրկը, ով դեմ էր Ֆրանսիայի հեղափոխությանը և կողմ էր Ամերիկյան հեղափոխությանը, համարվում է կոնսերվատիզմի հիմնական տեսաբաններից մեկը[4]։

Կոնսերվատիզմի ձևեր

Լիբերալ կոնսերվատիզմ

Լիբերալ կոնսերվատիզմը կոնսերվատիվիզմի մի ուղղություն է, որը խմբավորում է կոնսերվատիվ արժեքները և քաղաքականությունները դասական լիբերալ տեսանկյունից[5]։ Քանի որ այս երկու ուղղությունները ունեցել են տարբեր բացատրություն ժամանակի ընթացքում և տարբեր երկրներում, լիբերալ կոնսերվատիվը նույնպես ունի տարբեր բացատրություններ։ Պատմականորեն տերմինը հաճախ վերագրվել է տնտեսական լիբերալիզմին։ Այն ավելի շատ նման է դասական լիբերալիզմին, որը կողմնակից է անձի ազատությանը տնտեսական և սոցիալական միջավայրում։ Ժամանակի ընթացքում շատ երկրներում, որոնք ընդունեցին տնտեսության լիբերալիության փաստերը կոնսերվատիզմը իրենց գաղափարախոսության մեջ փոխարինեցին լիբերալ կոնսերվատիզմով։ Շատ երկրներում, ինչպիսիք են Իտալիան և Իսպանիան, լիբերալ կոնսերվատիվ ուղղությունները մուտք գործեցին քաղաքակունթյուն, որտեղ լիբերալ և կոնսերվատիվ տերմինները համարվում էին հոմանիշներ։

Լիբերալ կոնսերվատիզմ տերմինի երկրորդ բացատրությունը, որը զարգացավ Եվրոպայում, ժամանակակից կոնսերվատիզմի (քիչ ավանդապաշտություն) հայացքների միախառնումն է սոցիալ լիբերալիզմի հետ։

Գրականություն

  • Философия и социально-политические ценности консерватизма в общественном сознании России: От истоков к современности. Под ред. Ю. Н. Солонина. Вып. 1. СПб.: С.-Петербургский гос. ун-т, 2004, 320 с.
  • Полякова Н. В. Антропология российского консерватизма Արխիվացված 2011-08-17 Wayback Machine // Александр Иванович Введенский и его философская эпоха. — СПб., 2006, с. 252—265
  • А. Ю. Минаков. Особенности русского консерватизма в первой четверти XIX века // Диалог со временем. Альманах интеллектуальной истории, 34, 2011,
  • Современный российский консерватизм. Сборник статей. М., 2011. http://www.cscp.ru/files/rmoHZ2U1hEbQgIW.pdf Արխիվացված 2013-06-03 Wayback Machine

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Աղբյուրներ

  • Schneider, Gregory L. ed. Conservatism in America Since 1930: A Reader. 2003.
  • Witonski, Peter, ed. The Wisdom of Conservatism. (4 vol. Arlington House; 1971). 2396 pages; worldwide sources.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պահպանողականություն» հոդվածին։