Կոնգլոմերատ (ապար)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնգլոմերատ (այլ կիրառումներ)
Կոնգլոմերատ (լատին․՝ conglomerate — խիտ, հոծ), նստվածքային ապար, ցեմենտացված կոպիճ։ Խառնուրդներից սովորաբար առկա են ավազ, խճաքար և գլաքար։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b7/ConglomerateUSGOV.jpg/260px-ConglomerateUSGOV.jpg)
Կոնգլոմերատում ցեմենտը ներկայացված է երկաթի օքսիդներով, կարբոնատներով, կավային նյութով և սակավ՝ սիլիկաթթվով։ Կոնգլոմերատները կարող են կազմված լինել տարբեր ապարների (պոլիմիքտային) և միևնույն ապարի (մոնոմիքտային) կոպիճից։ Ըստ բեկորային նյութի կուտակման եղանակի կոնգլոմերատները լինում են ծովային, ալյուվիալ, պրոլյուվիալ, լճային։
Լայնորեն տարածված են տարբեր հասակի նստվածքներում, հատկապես լեռնային շրջաններում և նրանց հարող մարզերում։ Երբեմն կոնգլոմերատները (սովորաբար ցեմենտում) պարունակում են ոսկու, պլատինի և այլ օգտակար հանածոների ցրոնային հանքավայրեր։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնգլոմերատ (ապար)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 564)։ ![]() |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա