Կոմս

Կոմս (գերմ.՝ Graf), թագավորական պաշտոնատար անձ վաղ միջնադարում արևմտյան Եվրոպայում։ Տիտղոսը ծագել է 4-րդ դարում Հին Հռոմում և տրվում էր բարձր պաշտոնյաներին (օրինակ՝ comes sacrarum largitionum - գլխավոր հարկահան)։ Ֆրանկական թագավորությունում 6-րդ դարի երկրորդ կեսից գրաֆը կամ հաուգրաֆը իր տիրույթում (գերմ.` Gau 100 հոգանոց գյուղ հին գերմանացիների մոտ) ուներ վարչական, զինվորական և դատական իրավունքներ։ 877 թ. Կարլոս II Ճաղատի հրամանով կոմսի տիրույթներըն դարձան ժառանգական։

Կոմսի թագը

Ֆեոդալական մասնատվածության շրջանում նշանակում էր կոմսության ֆեոդալական կառավարիչ, իսկ ֆեոդալական մասնատվածության վերացումից հետո՝ բարձր ազնվական տիտղոս՝ (կանացի՝ կոմսուհի)։

Ռուսաստանում տիտղոսը մտցվել է Պետրոս I-ի կողմից 1706 թ.: 19-րդ դարավերջում այստեղ արդեն կար 300 կոմսական տիտղոս։ Վերացվել է 1917 թ. նոյեմբերի 11-ին։ Այժմ Եվրոպայի մի քանի միապետական երկրներում կան անվանական կոմսություններ։

Տես նաև

ԳերմաներենԱնգլերենԾանոթագրություն
MarkgrafMargrave и
(կրտսեր) Marquess կամ Marquis
Mark: march (ճահիճ, սահմանային մարզ) + Graf
PfalzgrafՊալատինի կոմս
կամ Palsgrave (հին անգլերեն)
Pfalz (պալատ) + Graf
ReichsgrafԿայսրության կոմսReich (Սրբազան Հռոմեական ) Կայսրություն + Graf
LandgrafLandgraveLand (երկիր, հող) + Graf
FreigrafFree Countallodial?) + Graf;
Gefürsteter GrafPrincely CountԳերմանական «դառնալ Reichsfürst» բայը + Graf
BurggrafBurgraveBurg (ամրոց, տեղանք) + Graf
RheingrafRhinegraveRhein (գետ Հռենոս) + Graf
AltgrafAltgraveAlt (ծեր) + Graf (շատ հազվադեպ)
WildgrafWildgraveWild (որս կամ անբնակ վայր) + Graf
RaugrafRaugraveRau (անբնակ վայր) + Graf
VizegrafViscountVize = vice- (տեղակալ) + Graf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 549