Գոլոս Արմենիի

Հայաստանի օրաթերթ
(Վերահղված է Կոմունիստ (օրաթերթ)ից)

«Գոլոս Արմենիի» (ռուս.՝ Голос Армении, նախկինում հայտնի է եղել որպես «Կոմունիստ» թերթ), Երևանում տպագրվող ռուսալեզու թերթ[1]։

Գոլոս Արմենիի
ռուս.՝ Голос Армении
Изображение логотипа
Տեսակթերթ
Լեզուռուսերեն
Գլխավոր խմբագիրՖլորա Նախշքարյան
Հիմնադրվել է1991
Երկիր Հայաստան
ԳրասենյակԵրևան, Հայաստան
OCLC22522583
Կայքgolosarmenii.am

Խորհրդային շրջան

Թերթը հիմնադրվել է 1934 թվականին[2]։ Խորհրդային ժամանակաշրջանում եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի օրգանը[1][3]։ 1940-1950-ական թվականներին թերթի խմբագիրն է եղել Բենիամին Անդրեևիչ Սիրցևը[4][5][6]։ 1972 թվականին թերթն ունեցել է 45,000 շրջանառություն[7]։

Խմբագիրներ՝ Ի. Գալկին, Ա. Ղազարյան, Ա. Ռիզաև, Գ. Գրիգորյան, Եվգ. Մելիքովա, Թ. Կատարյան, Գ. Բեբոսոով, Վ. Սիրցև, Բ. Մկրտչյան (1975 թ.-ից)։ Առաջին իսկ համարներից ակտիվորեն մասնակցել էր հասարակության սոցիալիստական վերափոխման ԽՄԿԿ ծրագրի կենսագործմանը, աջակցել ինդուստրացման, գյուղատնտեսության կոլեկտիվացման և կուլտուրական հեղափոխության իրագործմանը հանրապետությունում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին «Կոմունիստ» լուսաբանել է կուսակցության դերը հաղթանակի համար մղվող պայքարում, տպագրել հոդվածներ, ակնարկներ, թղթակցություններ հայ մարտիկների սխրանքների և թիկունքի հերոսական գործերի մասին, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Նաիրի Զարյանի, Ստեփան Զորյանի և ուրիշների բանաստեղծություններն ու հրապարակախոսական ելույթները։ Թերթի ետպատերազմյան շրջանի գործունեությունը պայմանավորված է ԽՄԿԿ և ՀԿԿ համագումարների որոշումներով։ Մեծ տեղ է հատկացնում կուսակցական և սովետական մարմինների դերի և կուլտուրական շինարարության հարցերի լուսաբանմանը։ Պայքարում է սոցմրցության ծավալման, արդյունաբերության և ժողտնտեսության մյուս ճյուղերում տեխնիկական առաջընթացի արմատավորման, աշխատանքի արդյունավետության և որակի բարձրացման համար։ Ներկայացնում է ժամանակակից գիտության պրոբլեմներն ու նորույթները, հանդես գալիս ժողովրդական–ազգային արվեստի նմուշների պահպանման կոչով։ Կանոնավորապես լուսաբանվում են միջազգային իրադարձությունները, կոմունիստական և բանվորական շարժումը, ԽՍՀՄ արտաքին խաղաղասիրական քաղաքականությունը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1967 թ.):

Անկախ Հայաստան

1990 թվականին «Կոմունիստ» թերթը դարձել է «Գոլոս Արմենիի»[8]։ 1991 թվականին թերթը դեռևս եղել է Կոմունիստական կուսակցության օրգանը և լույս է տեսել շաբաթական 6 անգամ։ Այս ժամանակահատվածում թերթի խմբագիրն է եղել Բ. Մկրտչյանը[9]։ Հետխորհրդային շրջանում թերթը լույս է տեսել շաբաթական երեք անգամ[2]։ 1992 թվականից թերթի գլխավոր խմբագիրն է Ֆլորա Նախշքարյանը[10][11], ով 1976 թվականից աշխատել է «Կոմունիստ» թերթում, եղել թերթի առաջին խմբագրի տեղակալը[10]։

1990-ական թվականներին թերթն ունեցել է 5000 շրջանառություն, թերթի խմբագրակազմում աշխատել են 12 լրագրողներ։ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին եղել է ընդդիմադիր թերթ[11][12]։ 1995 թվականի մայիսի 11-ին կառավարությունը փակել է թերթը՝ կապված խմբագրության վարձակալության բանավեճի հետ, որը դիտվել է իբրև ընդդիմադիր լրատվամիջոցին լռեցնելու ձև[13]։ Կարճ ժամանակահատված թերթի խմբագրի տեղակալն է եղել Շամիրամ Աղաբեկյանը, ով 1999 թվականին դարձել է «Ռեսպուբլիկա Արմենիա» («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի ռուսերեն տարբերակը) թերթի գլխավոր խմբագիրը[14]։ 1999 թվականին «Գոլոս Արմենիի» թերթն ունեցել է 5230 շրջանառություն։ Թերթի արժեքը եղել է 100 դրամ։ Թերթը տպագրվել է A2 ֆորմատով, ունեցել է 4 էջ[15]։ 2000-ական թվականներին թերթի շրջանառությունը եղել է 3,500[16]։ Թերթը սերտ համագործակցել է Ռոբերտ Քոչարյանի հետ[17]։

«Գոլոս Արմենիի» եռօրյա

  • Հիմնադրվել է 1991 թվականին
  • Տպաքանակը՝ 3500 (փոփոխական)։
  • Տպագրություն՝ սև և սպիտակ, 8 էջ (A2):
  • Գինը՝ 150 դրամ։

Առցանց տարբերակ՝ 2000 թվականից գործում է թերթի առցանց տարբերակը։ Յուրաքանչյուր ամիս թողարկում է գիտահանրամատչելի «Մոստ» անվճար թերթը, որը «Գոլոս Արմենիի» թերթի և ՀՀ ԳԱ համատեղ ծրագիր է[18]։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 554