Կոմունիստ (հանդես)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմունիստ (այլ կիրառումներ)
«Կոմունիստ» (ռուս.՝ Koмунист), մինչև 1952 թվականը՝ «Բոլշևիկ» (Большевик), խորհրդային շրջանի տեսական-քաղաքական հանդես, ԽՄԿԿ Կենտկոմի օրգան։
Կոմունիստ «Koмунист» գերմ.՝ Kommunist | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | ռուսերեն |
Հիմնադրվել է | 1924 |
Երկիր | ԽՍՀՄ |
Bolshevik (journal) Վիքիպահեստում |
Լույս էր տեսնում 1924 թվականից Մոսկվայում, տարեկան 18 համար (սկզբում՝ միամսյա)։ Մինչև 1952 թվականը լույս է տեսել «Բոլշևիկ» անվամբ։ Պրոպագանդել է մարքսիզմ-լենինիզմի գաղափարախոսությունը, արտահայտվել ԽՍՀՄ-ում կոմունիստական հասարակարգի ամրապնդման օգտին, լուսաբանել ԽՄԿԿ տնտեսական քաղաքականությունը, համաշխարհային կոմունիստական հեղափոխական անցուդարձը։
Արտացոլել է ԽՄԿԿ արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները, ինտերնացիոնալիզմի և ազգայինի տեսական և քաղաքական դրույթները։
«Կոմունիստ»-ում են տպագրվել Վ. Ի. Լենինի շուրջ 100 չհրապարակված կամ նախկինում քիչ հայտնի աշխատություններ, նամակներ, փաստաթղթեր և այլն, ինչպես նաև Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի՝ առաջին անգամ ռուսերեն թարգմանված գործեր։
Հանդեսին թղթակցում էին ԽՄԿԿ և խորհրդային Միության, միջազգային կոմունիստական և բանվորական շարժման նշանավոր համարվող գործիչներ։
Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1974)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 554)։ |