Կոլմար ֆոն դեր Գոլց

Կոլմար ֆոն դեր Գոլց, (գերմ.՝ Colmar von der Goltz) Գոլց փաշա (օգոստոսի 12, 1843(1843-08-12)[1][2][3][…], Պոլեսկ, Կալինինգրադի մարզ[4][5][6] - ապրիլի 19, 1916(1916-04-19)[1][2][3][…], Բաղդադ, Օսմանյան կայսրություն[7]), գերմանական ռազմական գործիչ, գեներալ-ֆելդմարշալ։ Օսմանյան կայսրության հետ կայզերական Գերմանիայի մերձեցման ժամանակաշրջանում եղել է Թուրքիայում գերմանական ռազմական առաքելության ղեկավարը։ Նրա գլխավորությամբ է իրականացել գերմանական օրինակով թուրքական բանակի վերակազմումը։ Հետագա տարիներին հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Գերմանիայում։ 1909 թվականից եղել է Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ, 1914 թվականից՝ թուրքական սուլթանի գեներալ համհարզ։ 1915 թվականի ապրիլից գլխավորել է թուրքական 1-ին, հոկտեմբերից՝ 6-րդ բանակները, որոնք գործում էին Անտանտի զորքերի դեմ Սիրիայում և Միջագետքում։

Կոլմար ֆոն դեր Գոլց
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1843(1843-08-12)[1][2][3][…]
ԾննդավայրՊոլեսկ, Կալինինգրադի մարզ[4][5][6]
Մահացել էապրիլի 19, 1916(1916-04-19)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԲաղդադ, Օսմանյան կայսրություն[7]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՊրուսական ռազմական ակադեմիա
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[7]
Մասնագիտությունգրող, ռազմական պատմաբան, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և զինվոր
Զբաղեցրած պաշտոններՊրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Colmar Freiherr von der Goltz Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլմար ֆոն դեր Գոլց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։