Կոլեն Դագբա

Կոլեն Դագբա (ֆր.՝ Colin Dagba, սեպտեմբերի 9, 1998(1998-09-09), Բետյուն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Պարի Սեն-Ժերմենի կազմում։ Խաղում է աջ պաշտպանի դիրքում[1]։

Կոլեն Դագբա
Colin Dagba
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
Բենին Բենին
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 9, 1998(1998-09-09) (25 տարեկան)
ԾննդավայրԲետյուն
Հասակ170 սմ
Քաշ62 կգ
Դիրքաջ պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՖրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Համար31
Պատանեկան կարիերա
2010-2013Ֆրանսիա Լանս
2013-2016Ֆրանսիա Բուլոն
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2015-2016Ֆրանսիա Բուլոն II19(0)
2016Ֆրանսիա Բուլոն1(0)
2016-2018Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B25(0)
2018-ներկաՖրանսիա Պարի Սեն-Ժերմեն20(0)
Ազգային հավաքական
2019-ներկաՖրանսիա Ֆրանսիա Մ215(0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 7-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 7-ի, 2019

Ակումբային կարիերա

Պարի Սեն-Ժերմեն

Դագբան Բուլոնի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի մարտի 18-ին՝ Ազգային առաջնության Սերկլ Ատլետիկի դեմ խաղում[2]։ 2016 թվականի ամռանը Դագբան միացավ Պարի Սեն-Ժերմենին։ 2017 թվականի հուլիսի 3-ին նա 3 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[3][4][5]։ Իր դեբյուտը ՊՍԺ-ի կազմում նշեց 2018 թվականի օգոստոսի 4-ին[6][7]՝ Ֆրանսիայի սուպերգավաթի Մոնակոյի դեմ խաղում[8][9][10]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում Դագբան անցկացրեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Կանի դեմ խաղում[11][12]։ Հոկտեմբերի 1-ին ֆրանսիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[13]։ Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում նշեց 2019 թվականի փետրվարի 12-ին՝ փոխարինելով Անխել դի Մարիային Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[14][15]։ Ապրիլի 27-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Ռենի դեմ խաղում[16], սակայն Պարի Սեն-Ժերմենը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[17][18][19]։ 2018-19 մրցաշրջանում Դագբան մասնակցեց 22 հանդիպման[20]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով ՊՍԺ-ին հաղթել Ֆրանսիայի առաջնությունը[21][22]։

Միջազգային կարիերա

Դագբան իրավասու է ներկայացնել Ֆրանսիան և Բենինը միջազգային ասպարեզում[23], և հանդես է եկել Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2019 թվականի հունիսին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[24][25]՝ անցկացնելով 3 հանդիպում, իսկ Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 4-1 հաշվով պարտվելով Իսպանիային[26][27]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի սեպտեմբերի 7-ի դրությամբ[28]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Բուլոն2015–16Ազգային առաջնություն100010
Պարի Սեն-Ժերմեն2018–19Լիգա 1170301010220
2019–203000000030
Ընդհանուր200301010250
Կարիերայի ընդհանուր210301010260

Նվաճումներ

Ակումբային

Պարի Սեն-Ժերմեն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլեն Դագբա» հոդվածին։