Կոիմբրա

համայնք Պորտուգալիայում

Կոիմբրա (պորտ.՝ Coimbra)[1], քաղաք Պորտուգալիայում։ Համանուն շրջանի ու մունիցիպալիտետի և պատմական Բեյրա Լիտոպոլ նահանգի կենտրոնն է։ Քաղաքը շրջակայքի հետ կազմում է Մեծ Կոիմբրա ագլոմերացիան։ Քաղաքի բնակչության թվաքանակը կազմում է 101,1 հազար մարդ[2], մունիցիպալիտետի բնակչությունը՝ 101,1 հազար մարդ, քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը՝ 430 հազար մարդ։ Քաղաքը և մունիցիպալիտետը մտնում են տնտեսա-վիճակագրական Կենտրոնական տարածաշրջանի և Բայշու Մոնդեգու ենթաշրջանի մեջ։

Մունիցիպալիտետ
Կոիմբրա
պորտ.՝ Coimbra
ԴրոշԶինանշան

ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՇրջանԿոիմբրա
Ներքին բաժանումSanta Clara e Castelo Viegas?, Brasfemes?, Santo António dos Olivais?, São Silvestre?, Ceira?, Cernache?, São João do Campo?, Coimbra (Sé Nova, Santa Cruz, Almedina e São Bartolomeu)?, Antuzede e Vil de Matos?, Assafarge e Antanhol?, Eiras e São Paulo de Frades?, Souselas e Botão?, São Martinho de Árvore e Lamarosa?, Taveiro, Ameal e Arzila?, Trouxemil e Torre de Vilela?, São Martinho do Bispo e Ribeira de Frades?, Torres do Mondego? և Almalaguês?
ՂեկավարՄանուել Մաշադու
Տվյալ կարգավիճակում1111 թվականից
Մակերես316,83 կմ²
ԲԾՄ43 մետր
Բնակչություն143 396 մարդ (2011)
Խտություն440,9 մարդ/կմ²
ԱգլոմերացիաՄեծ Կոիմբրա
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ292
Փոստային դասիչ3000 Coimbra
Պաշտոնական կայքcm-coimbra.pt
Կոիմբրա (Պորտուգալիա)##
Կոիմբրա (Պորտուգալիա)

Հին վարչական բաժանմամբ մտել է Բեյրա Լիտպոլ նահանգի կազմի մեջ։ Կոիմբրան եղել է Պորտուգալիայի առաջին մայրաքաղաքը։ Ներկայում քաղաքը հիմնականում հայտնի է իր համալսարանով, որը եղել է Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկը։ Կոիմբրան հարուստ է իր ավանդույթներով և մշակութային ժառանգությամբ։ Բնակչության 1/3-ը կապված է համալսարանի հետ (դասախոսներ, ուսանողներ, սպասարկող անձնակազմ)։

Դիրք

Քաղաքը գտնվում է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնից 182 կմ դեպի հյուսիս՝ Մոնդեգու գետի ափին։

Մունիցիպալիտետը սահմանակից է.

  • հյուսիսում՝ Մեալյադա մունիցիպալիտետին,
  • արևելքում՝ Պենակովա, Վիլա Նովա դե Պոյարեշ, Միրանդա դու Կորվու մունիցիպալիտետներին,
  • հարավում՝ Կոնդեյշա ա Նովա մունիցիպալիտետին,
  • արևմուտքում՝ Մոնտեմոր ու Վելյու մունիցիպալիտետին,
  • հյուսիս-արևմուտքում՝ Կանտանիեդե մունիցիպալիտետին։

Բնակչություն

Կոիմբրա մունիցիպալիտետի բնակչությունը (1801-2004)
180218491900193019601981199120012006
46 34332 51754 10576 494106 404138 930139 052146 317139 083

Պատոմություն

Քաղաքը 871-987 և 1064-1096 թվականներին եղել է Կոիմբրայի կոմսության մայրաքաղաքը։ 2004 թվականին Կոիմբրան այն քաղաքներից մեկն էր, որն ընդունել է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Սիդադե-դե-Կոիմբրա մարզադաշտում։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Կոիմբրա քաղաքում
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
բացարձակ առավելագույնը (°C)23,025,529,532,535,041,640,240,040,034,627,625,241,6
միջին առավելագույնը (°C)14,615,918,319,321,625,328,128,526,922,418,015,421,2
միջին ջերմաստիճանը (°C)10,011,012,514,016,419,621,821,820,817,413,010,415,7
միջին նվազագույնը (°C)4,65,96,98,410,813,515,014,413,410,97,76,39,8
բացարձակ նվազագույնը (°C)−4,9−4,0−3,3−1,52,04,16,86,02,0−2,6−3,1−2,8−4,9
տեղումների քանակը (մմ)11210565847939121451102109126898
Աղբյուր՝ World Climate, Instituto de Meteorologia

Շրջաններ

  • Ալմալագեշ
  • Ալմեդինա
  • Ամեալ
  • Անտանոլ
  • Անտուզեդե
  • Արզիլա
  • Ասսաֆարժե
  • Բոտան
  • Բրաշֆեմեշ
  • Կաշտելու Վեգաշ
  • Սեյրա
  • Սերնաշե
  • Էյրաշ
  • Լամարոզա
  • Ռիբեյրա-դե-Ֆրադեշ
  • Սանտան Կլարա
  • Սանտա Կրուշ
  • Սանտու Անտոնիու Դուշ Օլիվայշ
  • Սան Բարտոլեմեու
  • Սան Ժուան դու Կամպու
  • Սան Մարտինյու դե Արվորե
  • Սան Մարտինյու դու Բիշպու
  • Սան Պաուլու դե Ֆրադեշ
  • Սան Սիլվեշտրե
  • Սե Նովա
  • Սոզելաշ
  • Տավեյրու
  • Տորրե դե Վիլելա
  • Տորրեշ դու Մոնդեգու
  • Տրոշեմիլ
  • Վիլ դե Մատուշ

Քույր քաղաքներ

Հայտնի մարդիկ, ովքեր կապված են քաղաքի հետ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոիմբրա» հոդվածին։