Կյուրենբերգ

Կյուրենբերգ (գերմ.՝ Der von Kürenberg, Kürenberger, 12-րդ դար, Լինց, Ավստրիա - 12-րդ դար), գերմանացի միջնադարյան պոետ։

Կյուրենբերգ
Դիմանկար
Ծնվել է12-րդ դար
ԾննդավայրԼինց, Ավստրիա
Մահացել է12-րդ դար
ՔաղաքացիությունԳերմանիա
Մասնագիտությունբանաստեղծ, կոմպոզիտոր, գրող և միննեզինգներ
 Der von Kürenberg Վիքիպահեստում

Կենսագրություն

Կյուրենբերգը, ինչպես և միջնադարյան գերմաներենով գրող առաջին կին պոետ Ավան, նույնպես ապրել ու աշխատել է Լինցի մոտակայքում, Դանուբ գետի ափին։ Ենթադրվում է, որ իր անունը պոետը վերցրել է այդ տարածքի անվանումից[1]։Միևնույն ժամանակ, Ավստրիայի ու Բավարիայի պալատական ծառայողների մեջ եղել են մի քանի հոգի, ովքեր նույնացրել են իրենց այդ կերպարի հետ[2]։Կյուրենբերգը համարվում է առաջին ամենավաղ աշուղներից մեկը։ Նրա ստեղծագործությունները, որ թվագրվում են 12-րդ դարի 50-70-ական թվականներին, միջնադարյան երգարաններում պահպանվել են մինչև մեր օրերը։

Ստեղծագործություն

Պոետի ստեղծագործությունները, որ գրականագետները դասում են աշուղականության ժողովրդական ուղղությանը, քիչ թե շատ ազատ է ֆրանսիական միջնադարյան պալատական գրականության կանոններից և ինքնուրույնության հետքեր է կրում[3][4][5]։ Դրա մասին են վկայում բանաստեղծությունների կառուցվածքի արխաիկ ոճը և բանաստեղծական կերպարները, որոնք վերաբերում են ժողովրդական երգերին ու հերոսական էպոսին։ Այսպես, բանաստեղծությունները, որպես կանոն միատուն են, դրանց բնորոշ են զույգ, հաճախ` ոչ ճշգրիտ ռիթմերը, պարզ տաղաչափությունը և շեշտային կառուցվածքը։ Որոշ ստեղծագործություններում հանդիպում է, այսպես կոչված, նիբելունգովյան ռիթմը։

Բացի դրանից, ինչպես և այլ վաղ շրջանի պոետների մոտ, Կյուրենբերգի սիրո կոնցեպցիան ևս տարբերվում է Տիկնոջը ծառայելու աշուղական սիրալիր մոտեցումից։ Աշուղը երգում է.

... ոչ նրբագեղ, ոչ պայմանական, արհեստական սերը, որը ենթարկվում է հայտնի օրենքներին ու կարգերին, այլ պարզ, առողջ, միանգամայն իրական զգացմունքը[3]։

Շատ երգեր են հորինվել «կանացի երգի» լիրիկական ժանրով, ընդհանրացնելով երիտասարդ, չամուսնացած, մենակությունից տանջվող կնոջը նվիրված երգերի շարքը։Սիրային տրտմությունը, սիրեցյալի հանդեպ կարոտը համարվել են կնոջ մենաշնորհը, տղամարդը, որպես կանոն, պատկերվում է որպես հպարտ ու ուժեղ ասպետ, սիրային պայքարի հաղթող[7]։ Օգտագործվում են ժողովրդական ֆոլկլորի ավանդական կերպարներ։ Օրինակ, հերոսների երջանիկ կամ տխուր ապրումները նմանեցվում են գարնանը կամ աշնանը, տղամարդը համեմատվում է սոխակի, կինը` վարդի հետ։

Գրականություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կյուրենբերգ» հոդվածին։