Կլիշի սու Բուա
Կլիշի սու Բուա ( ֆր.՝ Clichy-sous-Bois ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Փարիզի արվարձաններից մեկն է և ընկած է նրա կենտրոնից մոտավորապես 16 կմ դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է մոտավորապես 4 քառակուսի կիլոմետր տարածք։ 2015 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 30 082։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Կլիշի սու Բուա | |||
ֆր.՝ Clichy-sous-Bois[1][2] ֆր.՝ Clichy-en-Aulnoy[3] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 3,95 կմ² | ||
ԲԾՄ | 98 մետր | ||
Բնակչություն | ▲29 735 մարդ (հունվարի 1, 2021)[4] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 93390[5] | ||
Պաշտոնական կայք | clichy-sous-bois.fr | ||
| |||
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e4/Clichy-sous-Bois_map.svg/220px-Clichy-sous-Bois_map.svg.png)
Պատմություն
Միջնադարում եղել է տամպլիերների տիրապետության տակ գտնվող գյուղ, այնուհետև ծառայել է որպես արքայական որսատեղի։ 1814 թվականին Ալեքսանդր I ցարը կանգ է առել թագավորական «որսորդական տնակում»։ 1870 թվականին տարածքը մեծապես տուժել է ֆրանս-պրուսական պատերազմից։ 1912 թվականին Կլիշի սու Բուայի բնակչությունը կազմում էր 1434 մարդ։ Բնակավայրի արագ աճն սկսվել է 1955 թվականից հետո։
Հանցագործությունների մակարդակը
Հանցագործությունների մակարդակը Սեն-Սեն Դենի դեպարտամենտում և մասնավորապես Կլիշի սու Բուա քաղաքում ամենաբարձրերից է Ֆրանսիայում։ Դա, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է գործազրկության բարձր մակարդակով։ Մինչեւ 25 տարեկան երիտասարդների 20%-ից 40%-ը մշտական աշխատանք չունի։
Զանգվածային անկարգություններ (2005)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d7/Clichy_sous_Bois_Chemin_des_postes.jpg/260px-Clichy_sous_Bois_Chemin_des_postes.jpg)
2005 թվականի հոկտեմբերին Կլիշիում բռնկվեցին հուզումներ, որոնք վերաճեցին անկարգությունների և հետագայում տարածվեցին Փարիզի այլ շրջաններում։ Պատճառը թունիսյան և մավրիտանական ծագումով երկու դեռահասների մահն էր. նրանք, փախչելով ոստիկանությունից, թաքնվել էին տրանսֆորմատորային խցիկում և էլեկտրական հոսանքի մահացու հարվածներ ստացել։
Անկարգությունների հետևանքով տուժել են նաև մի խումբ յարոսլավցի[6] ռուս զբոսաշրջիկներ, ովքեր իջեւանել էին այդ արվարձանի էժան հյուրանոցում։ Նոյեմբերի 3-ին նրանց կողոպտել են. Բացի այդ, մի խումբ մուսուլման երիտասարդներ առևանգել, ջարդուփշուր են արել ու այրել տուրիստական խմբի ավտոբուսը[7]։
Ժողովրդագրություն
Կլիշի սու Բուայի բնակչության մեծ մասն աֆրիկյան ծագում ունի[8]։2015 թվականի տվյալներով երիտասարդության գործազրկության մակարդակը կազմել է 40%[9]։
Պատմական բնակչություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS[10] and INSEE (1968-2017)[11] |
Պատկերասրահ
- Գագարինի բուլվարը
- Սեն Դենի եկեղեցին
- Աստվածամոր մատուռը
- L'orangerie
- Լուի Միշելի անվան քոլեջը
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- pictures of clichy sous bois :[1]
- Официальная страница коммуны Архивная копия от 19 марта 2008 на Wayback Machine(Ֆրանսերեն)
- Бунт мусульманской молодежи под Парижем Архивная копия от 10 февраля 2013 на Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլիշի սու Բուա» հոդվածին։ |