Կլաուդիո Միրանդա

Կլաուդիո Միրանդա (իսպ.՝ Claudio Miranda, սեպտեմբերի 23, 1972(1972-09-23), Վալպարաիսո, Չիլի), չիլիական ծագմամբ ամերիկացի կինոօպերատոր։ Նա առավել հայտնի է որպես «Օսկար» մրցանակի դափնեկիր Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմի համար[1] և Դևիդ Ֆինչերի «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմի օպերատոր։ Առաջին ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով, այն «Օսկարի» է առաջադրվել օպերատորական լավագույն աշխատանքի համար։

Կլաուդիո Միրանդա
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 23, 1972(1972-09-23) (51 տարեկան)
Ծննդավայր՝Վալպարաիսո, Չիլի
Քաղաքացիություն՝ Չիլի
 ԱՄՆ
Մասնագիտություն՝լուսանկարիչ և օպերատոր-բեմադրիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0592073
claudiomiranda.com

Կարիերա

Միրանդայի առաջին աշխատանքը եղել է Դևիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմը (1995), որի նկարահանումներին նա մասնակցել է որպես լույսի լույսի վարպետ։ Նույն դերը նա կատարել է «Խաղ» և «Մարտական ակումբ» ֆիլմերում, մինչ «Զոդիակ» ֆիլմի լրացուցիչ օպերատոր։ Ինչպես նախորդ անգամ, նա Ֆինչերին աշխատանքը ներկայացրել է FilmStream Camera տեսախցիկով՝ նկարահանելով «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»։

2012 թվականին որպես օպերատոր մասնակցել է ռեժիսոր Ջոզեֆ Կոսինսկու «Օբլիվիոն» ֆանտաստիկ մարտաֆիլմի նկարահանումներին։ Այդ ֆիլմի վրա կատարած աշխատանքները հատկանշական են նրանով, որ այն ամբողջությամբ նկարահանվել է թվային ձևաչափով Սոնի F65 թվային կինոտեսախցիկի 4K բանաձևով[2]։

2009 թվականից Կինոօպերատորների ամերիկյան ընկերակցության անդամ է[3]։

Անձնական կյանք

Միրանդան ծնվել է Սանտյագոյում, նրա հայրը չիլիացի էր, մայրը՝ դանիացի։ Երբ նա եղել է 1 տարեկան, ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ։

Ֆիլմագրություն

Ֆիլմեր
ԹվականԱնվանումԴերԾանոթագրություն
2006Սեր և այլ անախորժություններՕպերատոր
2007ԶոդիակԼրացուցիչ օպերատոր
2008Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունըՕպերատորԱռաջադրվել է «Օսկարի», Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, BAFTA, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար։
2010Թագավորություն։ ԺառանգությունՕպերատոր
2011ՄարգարետԼրացուցիչ օպերատոր
2012Պիի կյանքըՕպերատոր«Օսկար», BAFTA մրցանակներ դափնեկիր օպերատորական լավագույն աշխատանքի համար։ Առաջադրվել է Ամերիկյան կինոօպերատորների ընկերակցության, Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիայի մրցանակների լավագույն օպերատորական աշխատանքի համար։
2013ՕբլիվիոնՕպերատոր
2015Ապագայի երկիրՕպերատոր
2017Միայն քաջըՕպերատոր
2020Լավագույն հրաձիգ 2Օպերատոր
2115100 տարիՕպերատոր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ