Կիրկեն գավաթը մատուցում է Ոդիսևսին

«Կիրկեն գավաթը մատուցում է Ոդիսևսին»[1] (անգլ.՝ Circe Offering the Cup to Ulysses), անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Ջոն Ուիլյամ Ուոթերհաուսի նկարը՝ ստեղծված մոտ 1891 թվականին։ Կտավը դարձել է Ուոթերհաուսի նկարների շարքի շարունակությունը, որտեղ պատկերել է իշխանությամբ օժտված կանանց, ինչն արտացոլել է 20-րդ դարի շեմին վիկտորյական Բրիտանիայում տեղի ունեցող փոփոխությունները[2]։ Նկարը եղել է դիցաբանական դասական կերպար Կիրկեի առաջին պատկերումը, որին հաջորդել են «Կիրկե» (1892) և «Կախարդուհին» (մոտ 1911) նկարները։ Գտնվում է Օլդեմի պատկերասրահում, Միացյալ Թագավորություն։

Կիրկեն գավաթը մատուցում է Ոդիսևսին
տեսակգեղանկար
նկարիչՀենրի
տարի1891
բարձրություն148 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ և կտավ
գտնվում էՕլդեմի պատկերասրահ
հավաքածուՕլդեմի պատկերասրահ
հիմնական թեմաCirce and Odysseus?
կայք
Ծանոթագրություններ

Սյուժե և նկարագրություն

Նկարում պատկերված է տեսարան Հոմերոսի «Ոդիսական» պոեմից, որտեղ կախարդուհի Կիրկեն Ոդիսևսին առաջարկում է կախարդական ըմպելիք, որի միջոցով նա փորձում է ենթարկել Ոդիսևսին իր կախարդանքներին, քանի որ արդեն արել էր նրա խմբի հետ։ Ոդիսևսին կարելի է տեսնել Կիրկեի գահի հետևում գտնվող հայելու մեջ, իսկ Ոդիսևսի ուղեկիցներից մեկին, որը կախարդանքով փոխակերպվել էր խոզի, կարելի է տեսնել Կիրեկի ոտքերի մոտ[2]։

Վերլուծություն

Ուոթերհաուսը ցույց է տալիս, որ Կիրկեն վերահսկում է իրավիճակը՝ նրան տեղակայելով դիտողից բարձր դիրքում։ Նրա նստատեղը գտնվում է աստիճանի վրա, իսկ կախարդուհին նկարված է բարձր պահած կզակով, այդպիսով մենք պետք է նայենք նրա աչքերին, երբ նա նայում է ներքև։ Այդ կերպ նկարիչը խաղարկում է Կիրկեի կեցվածքը, որպեսզի նրան դնի գերակշիռ դիրքում։ Բացի այդ՝ Կիրկեի հետին ֆոնը ցույց է տալիս ուժ, քանի որ նրա մարմինը երիզող առարկաները՝ հայելին և բազկաթոռի արմնկակալները ստեղծում են գահի տպավորություն[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ