Կիրիակ Զավրիև
Կիրիակ Սամսոնի Զավրիև (Հարություն Զավրիյան, հունվարի 16 (28), 1891 կամ հունվարի 16, 1881, Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] և Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 14, 1978[2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար, մեխանիկայի և սեյսմոլոգիայի բնագավառի գիտնական։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1923): ՎԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941): ՎԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1941)։
Կիրիակ Զավրիև վրաց.՝ კირიაკ სამსონის ძე ზავრიევი | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16 (28), 1891 կամ հունվարի 16, 1881 Թիֆլիս, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] կամ Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 14, 1978[2] Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Saburtalo Pantheon |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս և ակադեմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ |
ՎԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, պատմաբան, արևելագետ Դավիթ Զավրիևի եղբայրը։
Կենսագրություն
Կիրիակ Զավրիևը ծնվել է 1891 թվականին Թիֆլիսում։ 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ճարտարագետների ինստիտուտը։ 1930-1938 թվականներին դասախոսել է Երևանի պետական համալսարանում, 1947-1978 թվականներին եղել է ՎԽՍՀ ԳԱ շինարարական մեխանիկայի և սեյսմակայունության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1951-1963 թվականներին՝ ՎԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1957 թվականին՝ նախալարված երկաթբետոնի ամերիկյան ինստիտուտի պատվավոր անդամ, 1963 թվականին՝ սեյսմակայուն շինարարության միջազգային ասոցիացիայի գործկոմի տնօրեն[3]։ Մասնակցել է ՀԽՍՀ մի շարք կառույցների, այդ թվում՝ Կառավարական տան նախագծմանն ու կառուցմանը։
Աշխատանքները վերաբերում են երկաթբետոնի դիմադրության, շենքերի և ճարտարագիտական կառույցների (հիմնականում կամուրջների) նախագծման, հաշվարկների կատարելագործման, կառուցման, սեյսմակայուն շինարարության զարգացման հարցերին։ Ապացուցել է քարե սեյսմակայուն կառույցների իրականացման հնարավորությունը և շենքերի հակասեյսմիկ գոտիների անհրաժեշտությունը։ Ստեղծել է դինամիկ սեյսմակայունության տեսություն, նախագծել Անդրկովկասյան երկաթուղու բազմաթիվ խոշոր կամուրջներ[4][5]։
Երկեր
- Проектирование состава бетона из портландцемента, в кн.: Бетон. Материалы по теории проектирования состава и технологии бетона, Тифлис. 1930:
- Расчетные формулы прочности в особых случаях, М.—Л., 1935:
- Динамика сооружений, М., 1946:
- Բետոնի կազմության նախագծումը, Երևան, 1947 (համահեղինակ)։
- Массивные своды из легкого бетона, М., 1948:
- Ускоренный расчет сводов каменных мостов, в кн.: Теория сооружений, М., 1948:
- Расчет арочных мостов, М., 1956:
- Завриев К. С., Основы расчета сооружений по методу расчетных предельных состояний, Тбилиси, 1956:
Գրականություն
- Воспоминания о К. С. Завриеве (сб),Тб., 1981.