Կիրան Գիբս

Կիրան Գիբսը (անգլ.՝ Kieran James Ricardo Gibbs, սեպտեմբերի 26, 1989(1989-09-26)[2][3], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Ուիմբլդոն» ակադեմիայում։ 2004 թվականին Գիբսը նախկին կանոնիրներ Աբու Օգոգոյի և Ջեյմս Դանի հետ տեղափոխվում է «Արսենալ»։ Այդ ժամանակ Գիբսը խաղում է ձախ կիսապաշտպանի դիրքում[4]։ 2007 թվականի-ի սեպտեմբերին Կիրանը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքում կանոնիրների հետ և ընդգրկվում է Չեմպիոնների լիգայի 2007/08 մրցաշրջանի հայտացուցակում։

Կիրան Գիբս
անգլ.՝ Kieran Gibbs
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԿիրան Ջեյմս Ռիրարդո Գիբս[1]
Քաղաքացիությունը Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 26, 1989 (34 տարեկան)
ԾննդավայրԼամբեթ, ԱնգլիաԱնգլիա
Հասակ178 սմ
Քաշ70 կգ
ԴիրքՊաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԱնգլիա Արսենալ
Համար3
Պատանեկան կարիերա
2001 - 2004Անգլիա Ուիմբլդոն
2004 - 2007Անգլիա Արսենալ

Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2007 - ներկա Անգլիա Արսենալ90 (1)
2008   Անգլիա Նորվիչ Սիթի7 (0)
Ազգային հավաքական
2007-2008 Անգլիա Անգլիա (մինչև 19)9 (0)
2008-2011 Անգլիա Անգլիա (մինչև 21)15 (3)
2011 - ներկս Անգլիա Անգլիա3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

2009 թվականիի փետրվարի 8-ին Կիրանը առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս Պրեմիեր Լիգայի «Արսենալ» - «Տոտենհեմ» խաղի ժամանակ՝ փոխարինելով վնասվածք ստացած Կլիշիին։ Գաելի վնասվածքը շատ լուրջ լինում, ինչն էլ պատճառ հանդիսանում, որպեսզի Գիբսը շարունակի ելույթները հիմանական կազմում։

2009 թվականի հունիսի 8-ին Գիբսը մասնակցում Անգլիա - Ադրբեջան ընկերական հանդիպմանը և դառնում երկու գոլի հեղինակ։ Թեո Ուոլկոտի հետ միասին նա մասնակցում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։ Անգլիացիները եզրափակչում պարտվում են գերմանացիներին։
[5]:

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրան Գիբս» հոդվածին։