Կիմ Չոն Ա

Կիմ Չոն Ա (կորեերեն՝ 김정아, չինարեն՝ 金廷娥, օգոստոսի 2, 1983(1983-08-02)[1], Ինչոն, Հարավային Կորեա[2], հայտնի է Չոնա անվանմամբ), հարավկորեացի երգչուհի։ Առավել հայտնի է, որպես After School աղջիկների խմբի նախկին անդամ (2009-2016)։

Չոնա
Չոնան միջազգային օդանավակայանում, նոյեմբեր 2013 թ.
Ի ծնե անուն՝կորեերեն՝ 정아
Ծննդյան թիվ՝օգոստոսի 2, 1983(1983-08-02) (40 տարեկան)
Ծննդավայր՝Ինչոն, Հարավային Կորեա
Քաղաքացիություն՝Հարավային Կորեա Հարավային Կորեա
Մասնագիտություն՝երգչուհի
Կարիերա՝2001-ից
Ուղղություն՝Քեյ փոփ, Բալլադ

Կյանք և կարիերա

1983-2008․ Վաղ տարիներ և կրթություն

Չոնան After School-ի երկրպագուների կայքում, 2013 թվականի հունիս

Չոնան ծնվել է 1983 թվականի օգոստոսի 2-ին Հարավային Կորեաի Ինչոն քաղաքում[3]։ Սովորել է Կյոնմին քոլեջում։

2009-16․ After School-ի հետ առաջնաելույթ և մասնակցություն հեռուստաշոուներին

Առաջին անգամ Չոնան հանրության առջև ելույթ է ունեցել 2008 թվականի դեկտեմբերին այն ժամանակ դեռ ելույթ չունեցած After School խմբի կազում։ Պաշտոնական առաջնաելույթը տեղի է ունեցել 2009 թվականի հունվարին[4]։ 2012 թվականի հուլիսին, երբ Կահին հեռանում է, աղջիկը դառնում է խմբի նոր ղեկավար[5][6]։ Նույն թվականի սեպտեմբերին աղջիկը ստանում է «Անխոհեմ ընտանիք 2» դորամայի դերերից մեկը[7]։

2015 թվականի ապրիլի 16-ին տեղի ունեցավ Հան Դոն Գունի մասնակցությամբ ձայնագրված «Between the Two of Us» սինգլի թողարկումը[8][9]։

2016-ներկա. After School-ից հեռացումը և անհատական կարիերա

2016 թվականի հունվարի 28-ին Չոնայի պայմանագրի ժամկետը Pledis Entertainment-ի հետ լրացավ, և աղջիկը պաշտոնապես հեռացավ խմբից[10][11]։ Մայիսի 25-ին Չոնան հայտարարեց իր անհատական առաջնաելույթի մասին՝ նոր ալբոմի հետ, որը թողարկվեց հունիսին[12][13]։

Անձնական կյանք

2013 թվականի մարտի 25-ին հայտնվեցին Չոնայի և Օնյուի (SHINee) համատեղ լուսանկարները, և հայտարարվեց, որ զույգը հանդիպում է ավելի քան մեկ տարի[14][15]։ Հատկանշական է, որ նախկինում Օնյուն ասում էր, որ Չոնան իր «իդեալական աղջկա» տեսակն է[16]։ Երկու կողմերի ներկայացուցիչները հայտարարեցին, որ երգիչները պարզապես «մտերիմ ընկերներ» են[17][18]։ Շուտով Չոնայի և Օնյուի նամակագրությունը հայտնվեց Թվիթթերում, որտեղ Չոնան գրել է, որ ինքը «սիրահարվել է», բայց լուրերի տարածումից հետո բոլոր հաղորդագրությունները ջնջվել են[19]։

2015 թվականի կեսերին լուրեր էին տարածվում Չոնայի և բասկետբոլիստ Չոն Չան Յոնի հարաբերությունների մասին, և գործակալությունը վաղաժամկետ հերքումից հետո հաստատում է այս տեղեկատվությունը՝ պարզաբանելով, որ զույգը նախկինում որոշ ժամանակ հանդիպել է[20][21]։ Զույգը ամուսնացավ 2018 թվականի ապրիլի 28-ին: Նախքան հարսանիքը, նրանք հանդիպեցին մոտ մեկ տարի[22][23][24]։ 2019 թվականի ապրիլին Չոնան հայտարարեց իր հղիության մասին[25][26]։

Սկավառակագրություն

Սինգլներ

ԱնվանումՏարիՀիթ շքերթներում բարձր դիրքըՎաճառքԱլբոմ
KOR
[27]
«Between the Two of Us»
(Հան Դոն Գունի հետ)
2015

 Հարավային Կորեա (Թվային)․

Не сингл с альбома
«Spring Summer (S.S)»
(J-STAR-ի հետ)
2016

 Հարավային Կորեա (Թվային)․

Не сингл с альбома

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2012սԱնխոհեմ ընտանիք 2Reckless Family 2Ինքն իր դերում

Ծանոթագրություններ