Քիարան Հայնդս

բրիտանացի դերասան
(Վերահղված է Կիարան Խինդսից)

Քիարան Հայնդս (անգլ.՝ Ciarán Hinds, 9 փետրվարի, 1953, Բելֆաստ, Հյուսիսային Իռլանդիա), իռլանդացի դերասան։ Կարիերան սկսել է 1976 թվականից՝ Գլազգոյի The Citizens Theatre բեմում։ Պիտեր Բրուկի թատերական ծրագրի անդամ, Մահաբհարաթա էպոսի մեկնաբան (Աշվատհամայի դերում)։Առավել հայտնի է հետևյալ ֆիլմերից՝ «Ջեյն Էյր», «Մյունխեն», «Գիտակցության համոզմունքը» և «Հռոմ» հեռուստասերիալից՝ Գայոս Հուլիոս Կեսարի դերում։

Քիարան Հայնդս
անգլ.՝ Ciarán Hinds
Ծնվել է09.02.1953
ԾննդավայրԲելֆաստ
ԿրթությունԴրամատիկական արվեստի թագավորական ակադեմիա (1975)[1] և St Malachy's College?
ՔաղաքացիությունՄեծ Բրիտանիա
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1976-ից ցայսօր
Երեխա(ներ)Աոյֆ Հայնդս
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Ծնվել է Բելֆաստում՝ կաթոլիկի ընտանիքում, ամենափոքր և միակ տղան է բազմազավակ ընտանիքում (հինգ երեխա)։ Հայրը բժիշկ է, իսկ մայրը՝ դպրոցական ուսուցչուհի։ Հայնդը ստացել է միջնակարգ կրթություն St Malachy’s College-ում։ Դերասանի վարպետություն ուսումնասիրել է թատերական արվեստի թագավորական ակադեմիայում։

Անձնական կյանք

Ապրում է Փարիզում ֆրանսիացի դերասանուհի Էլեն Պատարոյի հետ, ում հետ ծանոթացել է «Մահաբհարաթա» էպոսի մեկնաբանությունների ժամանակ՝ 1987 թվականին։ Նրանք ունեն մեկ աղջիկ՝ Սոֆին (ծնվել է 1991 թվականին)։

Ֆիլմագրություն

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերը
1981«Էքսալիբուր»ExcaliburԼոտ
1983«Խոհարարը, գողը, նրա կինը և կնոջ սիրեկանը»The Cook, the Thief, His Wife & Her LoverԿորի
1991«Դեկտեմբերյան հարսնացուն»December BrideՖրենկ Էչլին
1996«Մերի Ռայլի»Mary ReillyԴանվերս Կերյու
1997«Օսկարը և Լյուսինդան»Oscar and LucindaԴենիս Հեսետ
1997«Ջեյն Էյր»Jane EyreԷդուարդ Ռոչեստր
1998«Քաղաք Տիտանիկ»Titanic TownԷյդեն ՄաքՖելայմի
2002«Վախի գինը»The Sum of All FearsՌուսաստանի նախագահ Ալեքսանդր Նեմերով
2004«Միկիբոն և ես»Mickybo and MeՋոնջոս Դա
2005«Մյունխեն»MunichԿառլ
2005֊2007«Հռոմ»RomeԳայոս Հուլիոս Կեսար
2006«Վագրի պոչը»The Tiger's TailՀայր Էնդի
2007«Հոլեմ Ֆոու»Hallam FoeՋուլիուս Ֆոու
2008«Տիկին Պետիգրյուն ապրում է մեկ օր»Miss Pettigrew Lives for a DayՋո Բլոմֆիլդ
2009«Խավարում»The EclipseՄայքլ Ֆար
2010«Պարտականություն»The DebtԴևիդ
2011«Ծովը»The SeaՄաքս Մորդեն
2012«Ջոն Կարտեր»John CarterՏարդոս Մորս
2013«Սառը սիրտ»Frozenձայն
2015«Դևը»Last Days in the DesertՀայր

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ