Կերպարվեստի թանգարան (Բուդապեշտ)

թանգարան Հունգարիայում

Բուդապեշտի կերպարվեստի թանգարան (հունգ.՝ Szépművészeti Múzeum) կերպարվեստի խոշորագույն թանգարան Հունգարիայում՝ Բուդապեշտում, որտեղ հավաքված են հայտնի արվեստի գործեր։ Հունգարիայի կերպարվեստի թանգարանը կոչվում է Հունգարական ժողովրդական պատկերասրահ։

Կերպարվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Հունգարիա[1]
ՏեղագրությունԶուգլո[1]
ՎայրՀերոսների հրապարակ
Ղեկավարության նստավայրԲուդապեշտ, Հունգարիա
ՀասցեDózsa György út 41[2]
Հիմնադրվել է1906[3]
ՀիմնադիրԼայոշ Կոշութ
ՏնօրենLászló Baán?
Կայքszepmuveszeti.hu(հունգարերեն) և mfab.hu(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Հիմնադրումը

Թանգարանը հիմնադրվել է 1986 թվականին, բայց իր դռները բացել է 10 տարի անց, հիմնվելով Հերոսների հրապարակի նեոկլասսիցիստական շենքի տարածքում, որը կառուցվել է ճարտարապետներ Ալբերտ Շիկեդանցի և Ֆլյուլոպա Հերցոգի հատուկ թանգարանային նախագծի հիման վրա, որը ցուցադրվել է Մյուչարնիկի դահլիճում։

Բաժիններ

Հիմնական ցուցադրվող նյութը կազմված է վեց բաժիններից․

  • Հին եգիպտական բաժին, որի միջուկը հանդիսանում է հունգարացի եգիպտագետ Էդուարդ Մալերի անձնական հավաքածուն։
  • Անտիկ արվեստի բաժին, որտեղ ցուցադրվում է մյունխենցի Պաուլյա Արնդտայի հավաքածուն։
  • Հնագույն քանդակագործության բաժին, որտեղ ցուցադրվում են հնագույն քանդակներ բերված Ավստրիայից և Գերմանիայից։ Մարդկանց հետաքրքրում է 16-րդ դարում քանդակված բրոնզե արձանիկը, որը ստեղծվել է Լեոնարդո դա Վինչիի խճանկարի հիման վրա[4]։
  • Գծանկարչության և փորագրության բաժին, որտեղ ցուցադրվում են Ռեմբրանդտի 15 նկար, Գոյայի 200 աշխատանք և Լեոնարդոյի 2 ուրվանկար «Ճակատամարտ Անգիարիի մոտ»։
  • Ռոմանտիկայի և իմպրեսսիոնիստի բաժին, որտեղ ցուցադրվում են նորագույն վարպետների՝ Էժեն Դելակուրայի, Ռոդենի, Մոնեի, Էդուար Մանեի և Սեզաննիի գործերը։
  • Դիմանկարային ժանրի բաժին, որի մրջուկը հանդիսանում են հնագույն վարպետների մոտ 700 դիմանկար, ինչպես նաև թագավորների դիմանկարներ և Բուդա պալատի իշխանական տոհմի նկարներ։

Չնայած կերպարվեստի թանգարանը ստեղծվել է արտասահմանյան արվեստի հիման վրա, բայց իր մեծ ներդրումն է ունեցել նաև հունգարացի քանդակագործ Վիկտոր Վազարելին (1906-1997)՝ թանգարանին նվիրելով իր աշխատանքները։ Նրանք ցուցադրվում են ամբողջ Բուդապեշտի տարածքում։ Բուդապեշտի թագարանում կազմակերպվում են այնպիսի ցուցադրումներ, որոնցում կան այնպիսի հավաքածուներ, ինչպիսին աշխարհահռչակ թանգարանների հավաքածուն է, օրինակ Լուվրը։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերպարվեստի թանգարան (Բուդապեշտ)» հոդվածին։