Կերին Կապսինետ

Ռեբորտա Լին «Կերին» Կապսինետ (անգլ.՝ Roberta Lynn «Karyn» Kupcinet, մարտի 6, 1941(1941-03-06)[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - նոյեմբերի 28, 1963(1963-11-28)[1], Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։

Կերին Կապսինետ
Ծննդյան թիվ՝մարտի 6, 1941(1941-03-06)[1]
Ծննդավայր՝Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանի թիվ՝նոյեմբերի 28, 1963(1963-11-28)[1] (22 տարեկան)
Վախճանի վայր՝Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0475432

Կենսագրություն

Ծնվել է 1941 թվականի մարտի 6-ին ԱՄՆԻլինոյս նահանգի Չիկագո քաղաքում՝ ֆուտբոլիստ և սպորտային լրագրող Իրվա Կապսինետի և նրա կնոջ՝ Էսթեր Սոլոմոն Կապսինետի ընտանիքում։ Կերին ուներ կրտսեր եղբայր՝ Ջերի Կապսինետն, որը ռեժիսոր և պրոդյուսեր էր։

1957-1963 թվականների ընթացքում Կերինը նկարահանվել է 19 ֆիլմերում և սերիալներում։

Մահ

1963 թվականի նոյեմբերի 28-ին սպանվել է Արևմտյան Հոլիվուդում գտնվող իր տանը։ Սկզբում ենթադրվում էր, որ 22-ամյա դերասանուհին մահացել է թմրանյութերի չարաշահումից, սակայն, այն բանից հետո, երբ դատաքննիչ Հարոլդ Քեյդը հայտնաբերել է, որ մահացածի ենթալեզվային ոսկորը կոտրված է, եզրակացվել է, որ նրան խեղդամահ են արել[2]։ Նրա սպանությունն այդպես էլ չբացահայտված է մնացել։

Ֆիլմագրություն

ՏարեթիվԲնագիր անվանումԴերՆշումներ
1960-1961Hawaiian EyeՄայալա

Թերրի

2 սերիա
1960The Andy Griffith ShowՀաննա ՔարթերՍերիա՝ «A Feud is a Feud» S1/E9
1961The Donna Reed ShowՋիննիՍերիա՝ «Mary's Little Lambs»
1961The Ladies ManԱշխատող աղջիկ
1961-1962The Gertrude Berg ShowՔարոլ3 սերիա
1962The Red Skelton ShowՋանեթՍերիա՝ «How to Fail...»
1962G.E. TrueՄերիբելլՍերիա՝ «The Handmade Private»
1963The Wide CountryԲարբարաՍերիա՝ «A Cry from the Mountain»
1963Going My WayԷմիՍերիա՝ «Has Anyone Seen Eddie?»
1964Perry MasonՓենիՍերիա՝ «The Case of the Capering Camera»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերին Կապսինետ» հոդվածին։