Կենտրոնական Ասիա

Կենտրոնական Ասիա (ղազախերեն՝ Орта Азия, թուրքմեներեն՝ Merkezi Aziýa, ուզբեկերեն՝ Oʻrta Osiyo, ղրղզերեն՝ Орто Азия, տաջիկերեն՝ Осиёи Марказӣ, պարսկերեն՝ آسیای مرکزی, ուրդու՝ وسط ایشیا, չինարեն՝ 中亚), ասիական տարածաշրջան[1]։

Կենտրոնական Ասիա
Տեսակտարածաշրջան և մշակութային շրջան
ՄայրցամաքԱսիա
Երկիր Ղազախստան,  Ղրղզստան,  Ուզբեկստան,  Տաջիկստան,  Թուրքմենստան,  Աֆղանստան և  Չինաստան
Կազմված էՂազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան
Մասն էԱսիա
Քարտեզ
Քարտեզ
Ասիայի տարածաշրջանները ըստ ՄԱԿ-ի՝      Հյուսիսային Ասիա      Կենտրոնական Ասիա      Հարավ-արևմտյան Ասիա      Հարավային Ասիա      Արևելյան Ասիա      Հարավ-արևելյան Ասիա
Կենտրոնական Ասիան աշխարհի քարտեզին

Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարածաշրջանի մեջ մտնում են հետևյալ տարածքները՝ Մոնղոլիան, Արևմտյան Չինաստանը, Հյուսիսային Հնդկաստանը և Հյուսիսային Պակիստանը, Հյուսիս-Արևելյան Իրանը, Աֆղանստանը, Միջին Ասիայի 4 հանրապետությունները, Ղազախստանը և Ռուսաստանի ասիական մասի տայգայի գոտուց դեպի հարավ գտնվող տարածքները[2]։ Առաջին քարտեզում ներկայացված է տարածաշրջանը ըստ ՄԱԿ-ի[3]։ Կենտրոնական Ասիան, տարածաշրջանի նոր անվանումն է[4]։ 1924 թվականից շրջանառության է դրվել Ղազախստան և Միջին Ասիա անվանումը։ Կենտրոնական Ասիայի երկրներն են[5].

Բնական պայմաններ

Կենտրոնական Ասիայի մակերևույթը բազմազան է[6], իսկ ընդերքը հարուստ օգտակար հանածոներով և թանկարժեք քարերով[7]։ Արևմտյան և հյուսիսային մասերում հարթավայրերն են, իսկ հարավային մասում ձգվում են բարձր լեռները[8]։ Հարավային մասում է գտնվում նաև տարածաշրջանի ամենաբարձր գագաթը՝ Ղազախստանի տարածքում[9]։ Կենտրոնական Ասիան հարուստ է նաև հանքային ռեսուրսներով[10]։ Ղազախստանի և Թուրքմենստանի տարածքում կան բնական գազի և նավթի հարուստ պաշարներ։ Ուզբեկստանում է գտնվում աշխարհի ոսկու և արծաթի պաշարների 1/10 մասը[11]։ Ոսկու պաշարներով Ուզբեկստանը գտնվում է 3-րդ տեղում[12]։ Ղազախստանի տարածքը հարուստ է բազմապիսի մետաղներով։ Կան նաև ֆոսֆորի, ցինկի և կապարի պաշարներ[13]։

Կլիմա

Կենտրոնական Ասիայի տարածքը գտնվում է միևնույն ժամանակ հինգ կլիմայական գոտիներում[14]։ Հիմնական գոտիները կիսաանապատային և մերձարևադարձային կլիմայական գոտիներն են[2]։ Կլիման բազմազան է[15]։ Տեղումները հիմնականում գրանցվում են երկրի հարավային մասերում՝ լեռնային հատվածներում։ Լեռների բարձրության պատճառով լեռների լանջերին և ստորոտին առաջացել են սառցադաշտեր[16]։ Դրանց հալվելու հետևանքով գոյացել է Սիրդարյան գետը[17]։

Պատմություն

Կենտրոնական Ասիայի պատմությունը որոշվում է տարածքի կլիմայով և աշխարհագրությամբ։ Ծովից հեռու գտնվելը ազդում էր նրա առևտրական կապերի վրա։

Կենտրոնական Ասիայում և նրա շրջակայքում տափաստանային քոչվորների և տեղաբնակների միջև հարաբերությունները երկար ժամանակ նշանավորվել են հակամարտություններով։ Քոչվորական ապրելակերպը շատ հարմար էր պատերազմին, և տափաստանային ձիարշավորդները դարձան աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը։ Ցանկացած ներքին միասնություն պայմանավորված էր Մետաքսի ճանապարհի աղդեցությամբ, որն անցնում էր Կենտրոնական Ասիայի երկայնքով։

Նախաիսլամական և վաղ իսլամական ժամանակներում Կենտրոնական Ասիան բնակեցված էր հիմնականում իրանական լեզվով խոսող մարդկանցով։

Դեպի Կենտրոնական Ասիա թուրքական ժողովուրդների հիմնական գաղթը տեղի է ունեցել 6-11րդ դարերում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենտրոնական Ասիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 378