Կեղծթսուգա կենիատերև

բույսերի տեսակ
Կեղծթսուգա կենիատերև
Կեղծթսուգա կենիատերև
Կեղծթսուգա կենիատերև
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինՄերկասերմեր (Pinophyta)
ԴասPinopsida
ԿարգԱսեղնատերևավորներ (Pinales)
ԸնտանիքՍոճազգիներ (Pinaceae)
ԵնթաընտանիքԵղևինայիններ (Abietoideae)
ՑեղԿեղծաթսուգա (Pseudotsuga)
ՏեսակԿեղծթսուգա կենիատերև (P. menziesii)
Միջազգային անվանում
Pseudotsuga menziesii
Franco, 1950
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կեղծթսուգա կենիատերև (լատին․՝ Pseudotsuga taxifolia), սոճազգիների ընտանիքի, կեղծթսուգա ցեղի բույս։

Նկարագրություն

Միատուն մշտադալար բույսեր են՝ 20-100 մ բարձրությամբ, անկանոն, օղակաձև ճյուղավորությամբ և կոնաձև սաղարթով։ Կեղևը գորշամոխրավուն է, սկզբում հարթ, այնուհետև՝ ճաքճքված, հաստ։ Բողբոջները ձգված-ձվաձև են, սրածայր, մերկ, խեժոտ 66 չեն։ Փշատերևները գծանման են, հարթ, վերևից՝ ակոսավոր, ներքևից՝ 2 հերձանցքային շերտերով, կանաչ կամ մոխրականաչավուն, գագաթում ամբողջական կամ փոսիկավոր, պարուրաձև դասավորությամբ։ Արական հասկիկները գլանաձև են, միայնակ, փշատերևների ծոցում, հիմքում շրջապատված բազմաթիվ բողբոջային թեփուկներով։ Առէջները բազմաթիվ են՝ երկու փոշանոթներով։

Փոշեհատիկները օդային պարկ չունեն։ Իգական հասկիկները կազմված են բազմաթիվ թեփուկներից և նստած են ընձյուղների գագաթներին։ Կոները 3-18 սմ երկարություն ունեն, ձվաձև կամ երկարամուն-ձվաձև են, դեպի ցած կախված, համարյա կլորավուն և ամբողջաեզր, պարուրաձև դասավորված, կաշվե-փայտանման սերմնային թեփուկներով, հասունանալիս (առաջին տարվա վերջում) լայն բացվում են։ Սերմերը խեժապատ չեն։ Պտղաբերությունը սկսվում է 10-25 տարեկանում։ Առատորեն պտղաբերում է 2-3 տարին մեկ։

Ծիլերը ունեն 5-12 շաքիլներ։ Արմատային համակարգը պլաստիկ է, երիտասարդ բույսերինը՝ առանցքային։ Ապրում են 700 տարի։ Ստվերատար են, հողի նկատմամբ պահանջկոտ չեն, լավ են աճում նույնիսկ պոդզոլային և կարբոնատային հողերում։ Բազմանում են սերմերով, կտրոններով և պատվաստով վատ են բազմանում։ Ցանքից հետո ծիլերը երևում են 20-30 օրում։ Լավ են տանում խոր խուզումը և էտումը։

Տարածվածություն

Հայտնի են կեղծթսուգայի 18 տեսակներ, որոնցից 12-ը ծագում են Հյուսիսային Ամերիկայից, 6-ը՝ Չինաստանից և Ճապոնիայից։ Աճում են լեռներում։ Ձմեռաերաշտադիմացկուն են[1]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղծթսուգա կենիատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղծթսուգա կենիատերև» հոդվածին։