Կարլ Փոփեր

Սըր Կարլ Ռեյմունդ Փոփեր (գերմ.՝ Karl Raimund Popper, հուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - սեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…], Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա և սոցիոլոգ։ XX դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը։ Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով։ Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար։

Կարլ Փոփեր
Karl Popper
Ծնվել էհուլիսի 28, 1902(1902-07-28)[1][2][3][…] Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5]
Մահացել էսեպտեմբերի 17, 1994(1994-09-17)[1][2][3][…] (92 տարեկան) Kenley, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Գերեզմանmortuary Lainzer Friedhof
Բնակության վայր(եր)Վիեննա
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա,  Ավստրիա և  Միացյալ Թագավորություն[6]
Դավանանքագնոստիցիզմ
Ուղղությունազատականություն
Մասնագիտությունփիլիսոփա, գիտության փիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Քենթերբերիի համալսարան[7], Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[8], Լոնդոնի թագավորական քոլեջ և Լոնդոնի համալսարան[8]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն[5], իմացաբանություն, Ռացիոնալություն, Գիտության փիլիսոփայություն[5], տրամաբանություն, քաղաքական փիլիսոփայություն[9], Սոցիալական փիլիսոփայություն, կյանքի ծագում և քվանտային մեխանիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բրիտանական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, «Մոն Պելերին» համայնք, Գիտության պատմության միջազգային ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՎիեննայի համալսարան[8], Քեմբրիջի համալսարան և Վիեննայի համալսարան (1928)[8]
Կոչումպրոֆեսոր և ակադեմիկոս
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][10], Գերմաներեն լեզվի ավստրիական տարբերակ և գերմաներեն[10]
Գիտական ղեկավարԿարլ Բյուլեր[11][8] և Մորից Շլիկ[11]
Եղել է գիտական ղեկավարA. I. Sabra?[12] և Charles Leonard Hamblin?[11]
Ազդվել էՍոկրատես, Lycophron?, Արիստոտել, Ռենե Դեկարտ, Արթուր Շոպենհաուեր, Jakob Friedrich Fries?, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել, Սյորեն Կիերկեգոր, Ալբերտ Այնշտայն[8], Վիեննական խմբակ և Հանս Վայհինգեր[13][14]
Պարգևներ
Ասպետ-բակալավր «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան[15]

Վիեն քաղաքի պատվո մատանի

Օտտո Հանի անվան խաղաղության մեդալ

[16]

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[17]

Դոկտոր Լեոպոլդ Լուկասի մրցանակ

[18]

Մոնտիոնի մրցանակ

Գյոթեի մեդալ[19]

Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր

[20]

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի պատվավոր դոկտոր

[21]

Զալցբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր

Կիոտո մրցանակ արվեստի և փիլիսոփայության բնագավառում

[22]

Բրիտանական ակադեմիայի անդամ

honorary doctor of the Catholic University of Eichstätt-Ingolstadt?

Պատվո Ասպետ

Prix Alexis de Tocqueville?

Սոնինգի մրցանակ

և

Honorary Fellow of the Royal Society Te Apārangi?

[23]
Ամուսին(ներ)Josefine Anna Henninger?[8]
ՀայրSimon Siegmund Carl Popper?[24]
ՄայրJenny Popper?[24]
ԱշակերտներW. W. Bartley III?, Իմրե Լակատոս, Thomas Kuhn?, Paul Feyerabend?, Hubert Kiesewetter?, David Miller?, John W. N. Watkins?, Joseph Agassi? և Alan Musgrave?
 Karl Popper Վիքիպահեստում

1934 թ.-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի՝ վերջնական ճշմարտություններ չկան։ Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները։ «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն[25][26]), որը գրել է 1945 թ.-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը։

Գործունեություն

1937-1946 թվականներին եղել է համալսարանի դասախոս Նոր Զելանդիայում, 1946-1949 թվականներին՝ Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցի դասախոս, 1949 թվականից՝ Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր, բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ։ Իր ուսմունքը Պոպպեր անվանում է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Ի․ Կանտի գիտաբանական գաղափարներին։ Մեթոդաբանության մեջ Պոպպերը առաջադրել է ֆալսիֆիկացման սկզբունքը, գիտության էվոլյուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի («երրորդ աշխարհի») գաղափարը։ Գիտության զարգացումը Պոպպերը ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք։

Տեսությունը փորձի ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար։ Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով Պոպպերը պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տեսական ուսմունքները(օրինակ՝ մարքսիզմը)։ Պոպպերը ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված ընթացք։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Փոփեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 381