Կարլ Ույմետ

Կառլ Ուիլյամ Ույմետ (ֆր.՝ Karl William Ouimette, հունիսի 18, 1992(1992-06-18)[1][2][3], Terrebonne, Lanaudière, Քվեբեկ, Կանադա), կանադացի ֆուտբոլիստ, NASL-ի «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի և Կանադայի հավաքականի պաշտպան։

Կառլ Ույմետ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Կանադա
Ծննդյան ամսաթիվհունիսի 18, 1992(1992-06-18)[1][2][3] (32 տարեկան)
ԾննդավայրTerrebonne, Lanaudière, Քվեբեկ, Կանադա
Հասակ183սմ
Քաշ75կգ
Դիրքպաշտպան
Պատանեկան կարիերա
2009—2010Կանադա Տրուա Ռիվեր Ատակ
2010—2012Կանադա Մոնրեալ Իմպակտ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2012—2014Կանադա Մոնրեալ Իմպակտ20 (1)
2015—2016Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ18 (0)
2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ II5 (0)
2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Ռեդ Բուլզ II1 (0)
2016 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեքսոնվիլ Արմադա7 (0)
2017—մ.հ.Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Ֆրանցիսկո Դելտաս1 (0)
Ազգային հավաքական
2009Կանադա Կանադա (մինչև 17)3 (0)
2011Կանադա Կանադա (մինջև 20)2 (0)
2015—մ.հ.Կանադա Կանադա17 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Ույմետը «Մոնրեալ Իմպակտի» կազմում

Ույմետը «Մոնրեալ Իմպակտ» ակումբի սան է։ 2012 թվականի հուլիսի 22-ին «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղում կատարել է իր նորամուտը MLS-ում[4]։ 2013 թվականի հոկտեմբերի 19-ին «Ֆիլադելֆիա Յունիոնի» դեմ խաղում Կարլը խփել է իր առաջին գոլը թիմի կազմում[5]։ 2013 և 2014 թվականներին նա երկու անգամ դարձել է Կանադայի առաջնության հաղթող։

2015 թվականի սկզբին Ույմետը տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Ռեդ Բուլզ»։ Մայիսի 3-ին «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[6]։ 2015 և 2016 մրցաշրջաններում Ույմետը նյույորքցիների ֆարմ-ակումբի կազմում պարբերաբար խաղացել է United Soccer League-ում՝ երրորդ դիվիզիոնում։ 2016 մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է NASL-ի «Ջեքսոնվիլ Արմադա» ակումբում[7]։ 2016 մրցաշրջանի ավարտին «Ռեդ Բուլզը» չի երկարացրել խաղացողի հետ կնքված պայմանագրի ժամկետը[8]։

2017 թվականի հունվարին Ույմետը պայմանագիր է կնքել NAS-ի «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի հետ[9]։ 2017 թվականի մարտի 25-ին նա կատարել է իր դեբյուտը թիմի կազմում՝ մասնակցելով «Ինդի Իլևեն» ակումբի դեմ խաղին․ դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացել աջ պաշտպանի դիրքում։

Միջազգային կարիերիա

2013 թվականի նոյեմբերի 19-ին Ույմետը կատարել է իր դեբյուտը Կանադայի հավաքականում՝ Սլովենիայի հավաքականի դեմ ընկերական խաղի երկրորդ խաղակեսում փոխարինելով Ադամ Սթրեյթին[10]։ Նույն թվականին Ույմետը ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու ԿՕՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթի խաղարկությանը, որտեղ մասնակցել է Կոստա Ռիկայի հավաքականի դեմ խաղին[11]։

Ձեռքբերումներ

Թիմային

«Մոնրեալ Իմպակտ»

  • Կանադայի ֆուտբոլի առաջնություն — 2013
  • 1 Կանադայի ֆուտբոլի առաջնություն — 2014

«Նյու Յորք Ռեդ Բուլզ»

  • MLS-ի պարբերական առաջնության հաղթող — 2015

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Ույմետ» հոդվածին։