Կարլ Լավալ
Կարլ Գուստավ Պատրիկ դե Լավալ, (շվեդ.՝ Karl Gustaf Patrik de Laval, մայիսի 9, 1845[1][2][3][…], Orsa församling, Շվեդիա[4][1][5][…] - փետրվարի 2, 1913[1][3][6][…], Օսկար, Շվեդիա[1][3][7]), շվեդ ինժեներ և գյուտարար։
Կարլ Լավալ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 9, 1845[1][2][3][…] |
Ծննդավայր | Orsa församling, Շվեդիա[4][1][5][…] |
Մահացել է | փետրվարի 2, 1913[1][3][6][…] (67 տարեկան) |
Մահվան վայր | Օսկար, Շվեդիա[1][3][7] |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[8][9] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուփսալայի համալսարան[7][10] և Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ (1866)[7][10] |
Մասնագիտություն | գյուտարար, գիտնական, քաղաքական գործիչ, գործարար և ճարտարագետ-մեխանիկ |
Ամուսին | Isabel Amalia Grundahl?[1][7] |
Զբաղեցրած պաշտոններ | Առաջին պալատի անդամ և Երկրորդ պալատի անդամ |
Կուսակցություն | Նոր ագրարային կուսակցություն[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա |
Ստորագրություն![]() | |
![]() |
Կենսագրություն
Կարլ Լավալը ծնվել է Շվեդիայի Օրսա քաղաքում։ 1866 թվականին ավարտել է Ստոկհոլմի տեխնոլոգիական ինստիտուտը (այժմ` Տեխնոլոգիական արքայական ինստիտուտ), 1872 թվականին ավարտել է Ուփսալայի համալսարանը։
1890 թվականին նա հայտնագործել է ծայրափողակը, որը ծառայել է տուրբինին գոլորշի փոխանցելու համար և արդյունքում ստացել Լավալի անունը. այն մինչև օրս օգտագործվում է նույն նշանակությամբ։ 20-րդ դարում Կարլ Լավալի ստեղծած շոգետուրբինը գործածվել է նաև ռեակտիվ շարժիչներում ռեակտիվ հոսք ստեղծելու համար։
Կարլ Լավալին է պատկանում նաև տարբեր խտության հեղուկներից կազմված խառնուրդների բաժանման համար օգտագործվող ցենտրիֆուգի գյուտը։ Այս գյուտը նա օգտագործել է որպես կաթի զտիչ։ 1894 թվականին նա արտոնագրել է կաթի զտիչ մեքենան, որի փաստացի օգտագործված առաջին նմուշը թողարկվել է իր մահից հետո, 1883 թվականին, Կարլ Լավալի և Օսկար Լամմի կողմից ստեղծված Alfa Laval ընկերության կողմից։
Կարլ Լավալն իր կյանքի ընթացքում արտոնագրել է 93 գյուտ։
Ընտրվել է Ռիկսդագի անդամ։
Նա տնտեսական թեմաներով հոդվածներ է հրապարակել «Svenska Dagbladet» թերթում։
Պատկերասրահ
- Լավալի ստեղծած տուրբինը, Շվեդիա, 1888: Պահվում է Մյունխենի Գերմանական թանգարանում
- Գուստավ Լավալի ստեղծած եզակի սուզանավը[11]
- Դե Լավալ տուրբինի նախկին գործարանը Նակայում, Ստոկհոլմի մոտակայքում, այժմ վեր է ածվել կոնֆերանս կենտրոնի
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Լավալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 492)։ ![]() |