Կարլ Բարրի Շարփլես

ամերիկացի քիմիկոս

Կարլ Բարրի Շարփլես (ապրիլի 28, 1941(1941-04-28)[1][2], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3][4][5]), ամերիկացի ստերեոքիմիկ, Քիմիայի Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, ով հայտնի է ստերեոսելեկտիվ ռեակցիաների և քլիքքիմիայի վերաբերյալ իր աշխատանքով։

Կարլ Բարրի Շարփլես
անգլ.՝ Karl Barry Sharpless
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1941(1941-04-28)[1][2] (83 տարեկան)
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[3][4][5]
Քաղաքացիություն ԱՄՆ[6][7]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Friends' Central School? (1959), Դարտմուտի քոլեջ (1963), Սթենֆորդի համալսարան (1968)[8] և Դարտմուտի քոլեջ (1963)[9]
Ազդվել էKonrad Emil Bloch?
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Սկրիպսի ինստիտուտ[10] և Սթենֆորդի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

American Chemical Society Award for Creative Work in Synthetic Organic Chemistry?

Գուգենհայմի կրթաթոշակ

Prelog Medal?

Շեելեյի մրցանակ

Arthur C. Cope Award?

Հարյուրամյակի մրցանակ

Ֆեյսալ արքայի միջազգային մրցանակ գիտության ասպարեզում

Հարվիի մրցանակ

[11]

ԳԱԱ-ի քիմիական գիտությունների պարգև

Chirality Medal?

Բենջամին Ֆրանկլինի մեդալ

[3]

Քիմիայի Վոլֆ մրցանակ

Քիմիայի Նոբելյան մրցանակ[12][13]

F. A. Cotton Medal?

[14]

Փպիստլիի մեդալ

[15]
Քիմիայի Նոբելյան մրցանակ[16][17]

Chemical Pioneer Award?

[18]

Roger Adams Award in Organic Chemistry?

[19]

Ուիլյամ Նիկոլսի շքանշան

[20]

Tetrahedron Prize?

[21]

Sir Derek Barton Gold medal?

[22]

Clarivate Citation Laureate

[23]

Remsen Award?

[24]

Camille Dreyfus Teacher-Scholar Awards?

և

Ջոն Սքոթի մեդալ

[25]
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[26]
Կայքscripps.edu/chem/sharpless/cv.html
 Karl Barry Sharpless Վիքիպահեստում

Շարփլեսը արժանացել է 2001 թվականի Նոբելյան մրցանակի կեսին քիմիայի բնագավառում «քիրալորեն կատալիզացված օքսիդացման ռեակցիաների վերաբերյալ իր աշխատանքի համար», իսկ 2022 թվականին քիմիայի մրցանակի մեկ երրորդը՝ Քերոլայն Բերտոզիի և Մորթեն Մելդալի հետ «քլիքքիմիայի և բիոօրթոգոնալ քիմիայի զարգացման համար»[27][28]։ Շարփլեսը հինգ անձանցից մեկն է (չհաշված երկու կազմակերպություններ), ով երկու անգամ արժանացել է Նոբելյան մրցանակի՝ Մարի Կյուրիի, Ջոն Բարդինի, Լայնուս Փոլինգի և Ֆրեդերիկ Սանգերի հետ միասին, և երրորդը, ով արժանացել է նույն բնագավառի երկու մրցանակի (Բարդինից և Սանգերից հետո։

Վաղ կյանք և կրթություն

Շարփլեսը ծնվել է 1941 թվականի ապրիլի 28-ին Փենսիլվանիայի Ֆիլադելֆիա քաղաքում[29]։ Մանկության տարիներին նա ամառներն անց էր կացնում Նյու Ջերսիի Մանասկուան գետի վրա գտնվող իրենց ընտանեկան քոթեջում։ Ամառներն անցկացնելով քոթեջում և աշխատելով ձկնորսական նավակների վրա, նա զարգացրեց ձկնորսության հանդեպ սերը, որը շարունակվեց իր ողջ կյանքի ընթացքում[30]։ 1968 թվականին Ստենֆորդի համալսարանում նա պաշտպանել է իր Ph.D. թեզը օրգանական քիմիայում[31]։ Նա իր հետդոկտորական աշխատանքը շարունակել է Սթենֆորդի համալսարանում (1968–1969) Ջեյմս Քոլմանի հետ՝ աշխատելով մետաղաօրգանական քիմիայի վրա։ Այնուհետև Շարփլեսը տեղափոխվեց Հարվարդի համալսարան (1969–1970), ուսումնասիրելով ֆերմենտաբանությունը Կոնրադ Բլոխի լաբորատորիայում[32]։

Ծանոթագրություններ