Կարի Առնասոն

Կարի Առնասոն, Կաուրի Աուդնասոն (իսլ.՝ Kári Árnason, հոկտեմբերի 13, 1982(1982-10-13)[2][3], Գյոթեբորգ), իսլանդացի ֆուտբոլիստ, շոտլանդական «Աբերդին» ակումբի պաշտպան, Իսլանդիայի հավաքականի խաղացող։ Կարող է խաղալ ինչպես պաշտպանի, այնպես էլ կիսապաշտպանի դիրքում[4]։

Կարի Առնասոն
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԿարի Առնասոն[1]
Քաղաքացիությունը Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 13, 1982(1982-10-13)[2][3] (41 տարեկան)
ԾննդավայրԳյոթեբորգ
Հասակ190 սանտիմետր
Քաշ87 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան,
պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՇոտլանդիա Աբերդին
Համար14
Պատանեկան կարիերա
1999-2001Իսլանդիա Վիկենգուր
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2001—2004Իսլանդիա Վիկենգուր41 (3)
2004—2006Շվեդիա Յուրգորդեն35 (0)
2007—2009Դանիա Օրհուս51 (3)
2009 Դանիա Էսբերգ8 (0)
2009—2011Անգլիա Պլիմութ Արգայլ72 (3)
2011—2012Շոտլանդիա Աբերդին33 (3)
2012—2015Անգլիա Ռոտերեմ Յունայթեդ116 (5)
2015—2017Շվեդիա Մալմյո37 (2)
2017Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա (Նիկոսիա)8 (2)
2017—Շոտլանդիա Աբերդին14 (2)
Ազգային հավաքական
2005—Իսլանդիա Իսլանդիա46 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 30 դեկտեմբերի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 31 հունվարի, 2015

Ակումբային կարիերա

Վաղ տարիներ

Կարի Առնասոնը ծնվել է Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում[5]։ Ֆուտբոլով զբաղվել սկսել է իսլանդական «Վիկինգուր» ակումբում, որտեղ անցկացրել է հինգ տարի։ 2004 թվականին պայմանագիր է կնքել և տեղափոխվել շվեդական «Յուրգորդեն» ակումբ։ 2005 թվականին ակումբի կազմում դարձել է Շվեդիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Շվեդիայի գավաթը։ 2007 թվականին պայմանագիր է կնքել դանիական «Օրհուս» ակումբի հետ, որտեղ անցկացրել է երկու տարի։ Նաև վարձավճարային հիմունքներով հանդես է եկել «Էսբերգ» ակումբում։

«Պլիմութ Արգայլ»

Կարի Առնասոնը 2009 թվականի ամռանը դիտումների է մասնակցել անգլիական «Պլիմութ Արգայլում» և մի քանի ընկերական խաղերից հետո պայամանգիր է կնքել ակումբի հետ մեկ տարով։ Թիմի կազմում իր նորամուտը կատարել է 2009 թվականի օգոստոսին՝ մասնակցելով «Դերբի Կաունտի» ակումբի դեմ խաղին։ Կարին իրեն միանգամից լավ է դրսևորել և տեղ է ստացել առաջին թիմի պաշտպանության կենտրոնում։ Ակումբի կազմում իր առաջին գոլը հեղինակել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին կայացած «Ռեդինգ» ակումբի դեմ խաղում[6]։ 2010 թվականի հունվարին Կարին ակումբի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է երկու տարով[7]։ Ակումբից հեռացել է 2011 թվականի հունիսին աշխատավարձի վերաբերյալ եղած տարաձայնությունների պատճառով։

«Աբերդին»

2011 թվականի հունիսին Կարի Առնասոնը դիտումների է մեկնել շոտլանդական «Հարթ օֆ Միդլոտիան» ակումբում Իտալիայում անցկացվող միջմրցաշրջանային հավաքների ժամանակ[8]։ Սակայն ակումբն այդպես էլ ֆուտբոլիստին պայմանագիր չի առաջարկել, և Կարին ստիպված է եղել մասնակցել դիտումների շոտլանդական մեկ այլ ակումբում՝ «Աբերդինում»[9]։ Ակումբի հետ պայամանգիր է կնքել հուլիսի 18-ին[10]։ Ակումբի կազմում իր նորամուտը Կարին կատարել է հուլիսի 23-ին՝ մասնակցելով «Սենտ Ջոնսթոն» ակումբի դեմ խաղին։ «Աբերդինի» կազմում իր առաջին գոլը հեղինակել է հոկտեմբերի 15-ին «Դանդի Յունայթեդի» դեմ խաղում[11]։ 2012 թվականի հունվարի 2-ին՝ «Դերբի Նոր Ֆիրմայի»՝ «Դանդի Յունայթեդի» դեմ պատասխան խաղում Կարին խփել է վերջին գոլը 30 յարդ (27,4 մետր) հեռավորությունից[12]։ Դեկտեմբերին ակումբն առաջարկել է երկարաձգել Կարի հետ կնքված պայմանագրի ժամկետը, սակայն ֆուտբոլիստը մերժել է[13]։ Ակումբի մենեջեր Քրեյբ Բրաունն ասել է. «Մենք Կարիին արեցինք բացառիկ լավ առաջարկ։ Այնուամենայնիվ, խաղացողը կարծում է, որ ինքը կարող է կնքել ավելի շահավետ գործարք այլ տեղում»[14][15]։

«Ռոտերեմ Յունայթեդ»

Կարին տեղափոխվել է անգլիական «Ռոտերեմ Յունայթեդ» 2012 թվականին։ Ակումբի կազմում անցկացրել է ավելի քան 100 հանդիպում, որոնց մեծ մասի ընթացքում հանդես է եկել պաշտպանությունում, մնացածում՝ կիսապաշտպանությունում։

«Մալմյո»

«Ռոտերեմ Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Կարի Առնասոնը 2015 թվականի հունիսի 29-ին պայմանագիր է կնքել շվեդական «Մալմյո» ակումբի հետ երկուսուկես տարով[16]։

Կարիերան հավաքականում

Կարի Առնասոնն Իսլանդիայի հավաքական հրավիրվել է 2005 թվականի մարտին՝ մասնակցելու Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին։ Հավաքականի կազմում իր նորամուտը կատարել է չորս օր անց՝ Իտալիայի հավաքականի դեմ խաղում[17]։ Հավաքականի կազմում իր առաջին գոլը Կարի Առնասոնը հեղինակել է 2005 թվականի հոկտեմբերին՝ Շվեդիայի հավաքականի դեմ խաղում, որն անցկացվել է «Ռոսունդա» մարզադաշտում[18]։

Կարի Առնասոնի գոլերը հավաքականում
#ԱմսաթիվՎայրՀակառակորդԳոլերԱրդյունքՄրցաշար
1.12 հոկտեմբերի, 2005Ռոսունդա, Ստոկհոլմ, Շվեդիա  Շվեդիա1:01:3ԱԱ-2006 որակավորման փուլ
2.7 սեպտեմբերի, 2012Լաուգարդալսվյոլուր, Ռեյկյավիկ, Իսլանդիա  Նորվեգիա1:02:0ԱԱ-2014 որակավորման փուլ

Ձեռքբերումներ

«Յուրգորդեն»
  • Շվեդիայի չեմպիոն – 2005
  • Շվեդիայի գավաթակիր – 2005

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարի Առնասոն» հոդվածին։