Կարիսմա Կապուր

Կարիսմա Կապուր (հինդի` करिश्मा कपूर, հունիսի 25, 1974(1974-06-25)[1], Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասանուհի։ Նկարահանվել է մոտ 60 կինոնկարներում և հեռուստասերիալներում։ Արժանացել է Filmfare Awards-ի մրցանակների` գլխավոր և երկրորդական դերերի համար, ինչպես նաև Ազգային կինոմրցանակի՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։

Կարիսմա Կապուր
անգլ.՝ Karisma Kapoor
Ծնվել էհունիսի 25, 1974(1974-06-25)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունCathedral and John Connon School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և սցենարիստ
ԸնտրանիRaja Hindustani?, Dil To Pagal Hai?, Biwi No.1?, Մեզ չեք բաժանի, Եղբոր որոնումը, Zubeidaa? և Mentalhood?
Ծնողներհայր՝ Ռանդհիր Կապուր, մայր՝ Բաբիտա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

Կարիսմա Կապուրը Կապուրների դերասանական դինաստիայի ներկայացուցիչներից մեկն է։ Ծնվել է դերասան Ռանդհիր Կապուրի և դերասանուհի Բաբիտայի ընտանիքում։ Ռաջ Կապուրի թոռնուհին է։ Նրա հորեղբայրներն են դերասաններ Ռիշի Կապուրն ու Ռաջիվ Կապուրը։ Կրտսեր քույրը դերասանուհի Կարինա Կապուրն է։

Կարիսման կրթությունն ստացել է Մումբայի լավագույն Ջոն Կոնոնի՝ տաճարին կից դպրոցում և շարունակել է Մումբայի համալսարանին պատկանող Սոֆիայի օրիորդաց քոլեջում։ Կինոդեբյուտը կայացել է 1991 թվականին՝ «Սիրո կալանավորը» ֆիլմում։ Դրան հաջորդել են հիմնականում կատակերգական բնույթի ֆիլմեր այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Սալման Խանն ու Գովինդան։ Քիչ թե շատ առաջին հաջողված ֆիլմը 1996 թվականին նկարահանված «Ռաջա Հինդուստանի» կինոնկարն է, որտեղ նրա խաղընկերը Աամիր Խանն էր։ Այս ֆիլմի համար Կարիսման ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Երկրորդ անգամ մրցանակը նա ստացել է 2001 թվականին՝ «Եղբորը որոնելիս» ֆիլմի համար։ Յաշ Չոպրայի կողմից 1997 թվականին նկարահանված «Խելագար սիրտը» կինոնկարի համար Կարիսման ստացել է Ազգային կինոմրցանակ և Filmfare Award՝ կանացի երկրորդ պլանի լավագույն դերի համար։ Արժե նշել նաև նրա դերերը «Որոշում» (1992 թ.), «Ճանապարհ դեպի նոր կյանք» (1993 թ.), «Ռաջա Բաբու» (1994 թ.), «Ուզում եմ ամուսնանալ միլիոնատիրոջ դստեր հետ» (1994 թ.), «Հանցագործի սերը» (1996 թ.), «Մեզ չեն բաժանի» (1999 թ.), «Զուբեյդա» (2001 թ.), «Վտանգավոր սեր» (2012 թ.) և այլ ֆիլմերում։

Անձնական կյանքը

1992-1995 թվականներին Կարիսման սիրավեպ է ունեցել դերասան Աջայ Դևգանի հետ։ 2002 թվականին հայտարարվել էր Կարիսմայի և Աբհիշեկ Բաչչանի ամուսնության մասին, սակայն չորս ամիս անց նրանք բաժանվեցին։ 2003 թվականին Կարիսման ամուսնացել է ձեռնարկատիրությամբ զբաղվող Սանջայ Կապուրի հետ։ Այդ ամուսնությունից նրանք ունեցել են երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։ Ամուսնալուծվել են 2014 թվականին։

Մասնակի ֆիլմագրություն

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1991Սիրո կալանավորըPrem QaidiՆիլիմա
1992ՈստիկանըPolice OfficerԲիջալի
1992ՈրոշումNishchaiyՊայալ Սինգհ
1992Սիրո ջրվեժըDeedarՍապնա Սաքսենա
1992Առնական սիրտըJigarՍուման
1993Ճանապարհ դեպի նոր կյանքJaagrutiՇալու
1993ԴիմակայումMuqablaԿարիսմա
1993Հզորագույնը. Երջանկություն` պարտքովShaktimanՊրիյա
1993ՀարուստըDhanwaanԱնջալի Չոպրա
1993Սերն աստծո պարգև էSangramՄադհու Սինգհ
1994Ռաջա ԲաբուRaja BabuՄադհուբալա
1994ՍիրելինDulaaraՊրիյա Չաուհան
1994Սիրային ուժPrem ShaktiԳաուրի, Կարիսմա
1994ՎրեժխնդրությունAatish: Feel the FireՊուջա
1994Անհաջող ամուսնությունSuhaagՊուջա
1994Ուզում եմ ամուսնանալ միլիոնատերի դստեր հետAndaz Apna ApnaԿարիսմա
1994Հավատալ ինքն իրենKhuddarՊուջա
1994Ուսուցիչ, ես ձեզ սիրում եմAndazՋայա
1995Որդեգրված դուստրըJawabՍուման
1995ՄարտադաշտMaidan-E-JungՏուլսի
1995Բեռնակիր № 1Coolie No. 1Մալտի
1996Ճակատագրի փոփոխականություններSaajan Chale SasuralՊուջա
1996ԿրիշնաKrishnaՌաշմի
1996Հանցագործի սերըJeetԿաջալ Շարմա
1996ԲարեպաշտըBal BramhachariԱշա Ռանա
1996Ռաջա ՀինդուստանիRaja HindustaniԱարտի Սեհգալ
1996Ամենահաղթ սերըAjayՄանորամա, «Ռամա»
1997Անհոգ երկվորյակներըJudwaaՄալա
1997Հերոս № 1Hero No. 1Մինա Նաթհ
1997Արյան երկու գույնըLahoo Ke Do RangՀինա
1997Մահվան հրեշտակըMrityudaataՌենուկա Ջայն
1997Խելագար սիրտըDil To Pagal HaiՆիշա
1999ԽայծSilsila Hai Pyar KaՎանշիկհա Մաթհուր
1999Համար մեկ կինըBiwi No. 1Պուջա Մեհրա
1999Մեզ չեն բաժանիHum Saath-Saath Hain: We Stand UnitedՍապնա
1999ԳազանըJaanwarՍապնա
2000Մրցակից եղբայրներChal Mere BhaiՍապնա Մեհրա
2000Սիրո մոգությունըHum To Mohabbat KaregaԳիտա Կապուր
2000Եղբորը որոնելիսFizaՖիզա
2000ԱրյունախումըShikariՌաջեշվարի Ռավալ
2001Զուբեյդա (Ճակատագրական սեր)ZubeidaaԶուբեյդա
2001Սիրելիի առևանգումըAashiqՊուջա
2001Սիրո կապանքներըEk Rishtaa: The Bond of LoveՆիշա Թհապար
2002Այո, ես էլ եմ քեզ սիրումHaan Maine Bhi Pyaar KiyaՊուջա Կաշյապ
2002Վերադարձնել որդունShakthi: The PowerՆանդինի
2002Հարազատ արյունRishteyԿոմալ Սինգհ
2003ՓոխակերպուկըBaaz: A Bird in DangerՆեհա Չոպրա
2006ԳժտությունMere Jeevan SaathiՆատաշա
2010Եվ արդարություն բոլորի համարZamaanatԿաջոլ
2012Վտանգավոր սերDangerous IshhqՍանջանա

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիսմա Կապուր» հոդվածին։