Կարին Շուբերտ

Կարին Շուբերտ (գերմաներեն՝ Karin Schubert, ամբողջ անունը՝ Կարին Յոհաննա Շուբերտ (Karin Johanna Schubert, նոյեմբերի 26, 1944(1944-11-26)[1][2], Համբուրգ, Նացիստական Գերմանիա), գերմանացի կինոդերասանուհի և մոդել, ով հիմնականում նկարահանվել է իտալական ֆիլմերում։ Երեսուն տարեկանում սկսել է նկարահանվել էրոտիկ, իսկ 1980-ական թվականների կեսերից՝ պոռնոգրաֆիական ֆիլմերում։

Կարին Շուբերտ
գերմ.՝ Karin Schubert
Ծնվել էնոյեմբերի 26, 1944(1944-11-26)[1][2] (79 տարեկան)
ԾննդավայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Գերմանիա և  Իտալիա
Մասնագիտությունպոռնոգրաֆիկ դերասան, կինոդերասանուհի և մոդել
Համատեղ ապրող(ներ)Giacomo Agostini?

Կենսագրությունը

Կարին Շուբերտը ծնվել է Համբուրգում։ Երիտասարդ տարիներին իր կապտաչյա շիկահերի արտաքինը և 170 սմ հասակը թույլ էին տալիս, որպեսզի նա հանդես գար որպես մոդել։ Նա լուսանկարվում էր զանազան ամսագրերի համար և նկարահանվում գովազդային հոլովակներում։ Այդ տարիներին ամուսնացել էր Opel-ի ներկայացուցչի հետ և ունեցել մեկ որդի։ 1960-ական թվականների կեսերից, դերասանական կարիերա ստեղծելու նպատակով տեղափոխվել է Իտալիա և նկարահանվել իտալական մարտաֆիլմերում։

Կարին Շուբերտի մասնակցությամբ առավել հաջողված ֆիլմերից էին Ժերար Ուրիի «Վեհանձնության մոլուցք» (1971թ.) կինոնկարը` Լուի դը Ֆյունեսի, Իվ Մոնտանի և Ալիս Սափրիչի մասնակցությամբ, Էդվարդ Դմիտրիկի «Կապույտ մորուքը» (1972թ.) կինոնկարը` Ռիչարդ Բարթոնի, Ռաքել Ուելչի և Վիրնա Լիզիի մասնակցությամբ, Իվ Բուասսեի «Առևանգում Փարիզում» (1972թ.) կինոնկարը` Ժան-Լուի Տրենտինյանի, Միշել Պիկոլիի և Ջան Մարիա Վոլոնտեի մասնակցությամբ, ինչպես նաև Բրունո Կորբուչչիի «Երեք հրացանակիրները Վայրի Արևմուտքում» (1973թ.) կինոնկարը։ Հետագայում նա սկսեց նկարահանվել էրոտիկ կինոկատակերգություններում, որոնցից առավելապես հայտնի էր «Ուբալդա. Մերկ և կրակոտ» (1972թ.) կինոնկարը` Էդվիժ Ֆենեկի մասնակցությամբ։

Կարին Շուբերտի միամիտ և դեպի իրեն ձգող արտաքինը անտարբեր չի թողել ռեժիսոր Ջո Դ'Ամատոյին, ով նրան տարավ էրոտիկ կինոյի նկարահանման հրապարակ։ Այդ ժանրի առավել հայտնի ֆիլմերից էին «Սև Էմմանուելը» (1975թ.), «Բժշկուհին սավանների տակ» (1976թ.) և «Սև Էմմանուել. Աշխարհի շուրջը» (1977թ.) կինոնկարները, որտեղ նրա խաղընկերուհին Լաուրա Գեմսերն էր։

1985 թվականից Կարին Շուբերտը անցում կատարեց դեպի պոռնոգրաֆիա` նկարահանվելով և ֆիլմերում, և ամսագրերի համար։ Դրա պատճառը ֆինանսական դժվարություններն էին, որոնք կապված էին որդուն թմրամոլությունից բուժելու ծախսերի հետ։ Որդին հաճախ էր նրան ծեծում։ Հետագայում, Կարին Շուբերտը հեռուստատեսությամբ դատապարտել էր այն ամենը, ինչի միջով նա անցել էր` պոռնոաստղ դառնալու ճանապարհին։ Նա կնքել էր իր համար բավականին շահավետ պայմանագիր։ Բացի ամենամյա 180 000 գերմանական մարկ հոնորարից, նա հասել էր նրան, որ այդ ֆիլմերում պետք է բացառվեին զոոֆիլիայի և անալային սեքսի սյուժեները, պահանջելով նաև, որպեսզի իր զուգընկերները լինեին միայն սպիտակամորթներ։ Հիմնականում նա նկարահանվում էր իտալական պոռնոֆիլմերում։ 1994 թվականին, կապված տարիքի հետ, նա լքեց պոռնոարդյունաբերությունը` նկարահանվելով մոտ 24 ֆիլմերում և աշխատանքի անցավ հեռախոսային սեքս-ծառայությունում։

1994 թվականի սեպտեմբերի 1-ին, միայնությունից և աղքատությունից ընկճված լինելու արդյունքում, Կարին Շուբերտը փորձել է ինքնասպան լինել` ընդունելով բարբիտուրատներ և օղի, սակայն ժամանակին նրան նկատել և փրկել են հարևանները։ Հեռուստատեսությամբ իր հարցազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ 11 տարեկանում իր հոր կողմից ենթարկվել է սեռական ոտնձգությունների և նշել. «Ես չունեմ ընտանիք, ընկերներ, փող և ապագա։ Ես ցանկանում էի մեռնել, քանի որ իմ կյանքն արդեն կործանված է և ես բաց եմ թողել ամեն ինչ։ Մարդկանց համար, ես պարզապես պոռնիկ եմ»։ 1996 թվականին նա երկրորդ անգամ է ինքնասպանության փորձ կատարել` այս անգամ թունավորվելով ավտոմեքենայի շմոլ գազով։ Արդյունքում` կրկին նրան փրկել են, որից հետո, մի քանի շաբաթ գտնվել է առողջական ծանր վիճակում։

Ներկայումս Կարին Շուբերտը իր շների հետ միասին բնակվում է Մանցիանա համայնքում։

Մասնակի ֆիլմագրությունը

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1968Ես քեզ սիրում եմIo ti amo-
1970ԾաղրուծանակSatiricosissimoշիկահեր աղջիկ
1970ԳործընկերներըVamos a matar, compañerosԶաիրա
1970Ամուսնացած քահանանIl prete sposato-
1971Վախի պաղ աչքերըGli occhi freddi della pauraԱկումբի դերասանուհի
1971Սարսափի ժամերըOre di terroreՎերա
1971Վեհանձնության մոլուցքLa folie des grandeursթագուհի Մարիա Աննա Պֆալց
1971Ներեցեք, նա վճարու՞մ է հարկերըScusi, ma lei le paga le tasse?Ֆաբրիցիա
1972Կապույտ մորուքըBluebeardԳրետա
1972Առևանգում ՓարիզումL'attentatՍաբինա
1972Ուբալդա. Մերկ և կրակոտQuel gran pezzo della Ubalda tutta nuda e tutta caldaՖիամմա
1972Արգելված պատմվածքներ` առանց շորերի և կապիչներիRacconti proibiti... di niente vestiti-
1973ՊատիժLa PunitionԲրիտ
1973Երեք հրացանակիրները Վայրի ԱրևմուտքումTutti per uno... botte per tutti-
1974Աստված իմ, որքան եմ ես ցածրացելMio Dio, come sono caduta in basso!Էվելին
1974Վախի տունըLa casa della pauraՄարիա
1974ԿործանվածըL'ammazzatinaԵվա
1975Սև սիրամարգըIl pavone neroԼաուրա
1975Սև ԷմմանուելըEmanuelle neraԷնն Դանիելի
1976Բժշկուհին սավանների տակLa dottoressa sotto il lenzuoloԼաուրա Բոնետի
1976Երբ ամուսինները գնում են պատերազմCuando los maridos se iban a la guerraԲեատրիս
1976Մահը հետապնդում է ՄոնիկայինLa muerte ronda a MónicaԵլենա
1976Ձվածեղ իտալական ձևովFrittata all'italiana-
1977Սև Էմմանուել. Աշխարհի շուրջըEmanuelle - Perché violenza alle donne?Կորա Նորման
1979Բուժքույրը զինվորական հիվանդասենյակումL'infermiera nella corsia dei militariԵվա
1979Յուրահատուկ կինըUne femme spécialeՅասմինա
1983Սև ՎեներանBlack VenusՄարիա
1984Հաննա Դ. - Աղջիկը Վոնդել պուրակիցHanna D. - La ragazza del Vondel ParkՀաննայի մայրը
1984Հովազների ջոկատըPanther SquadԲարբարա
1987Բոլորը ցանկանում են ԿարինինAltri desideri di Karin-
1987Մարինա. Կրակոտ հեշտամոլըIl vizio nel ventre-
1993Կարմիր Գլխարկի էրոտիկ ճամփորդություններըLe avventure erotix di Cappuccetto Rossoտատիկ
1993Երեք խոզուկներըLe tre porcellineմայր

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Շուբերտ» հոդվածին։