Կարին Մարիա Քելլեր-Զուտեր

շվեյցարացի քաղաքական գործիչ

Կարին Մարիա Քելլեր-Զուտեր (գերմ.՝ Karin Maria Keller-Sutter; դեկտեմբերի 22, 1963(1963-12-22)[1], Նիդերուզվիլ), շվեյցարացի կին քաղաքական գործիչ, 2019 թվականից Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ, ազատ դեմոկրատական պարտիայի անդամ[2]։

Կարին Մարիա Քելլեր-Զուտեր
շվեյց. գերմ.՝ Karin Keller-Sutter
 
Կուսակցություն՝Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ
Կրթություն՝Ֆրիբուրգի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ, համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ և ուսուցչուհի
Ծննդյան օրդեկտեմբերի 22, 1963(1963-12-22)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՆիդերուզվիլ
Քաղաքացիություն Շվեյցարիա
Ի ծնե անունշվեյց. գերմ.՝ Karin Maria Sutter
 
Կայք՝karin-keller-sutter.ch

Կենսագրություն

Կարին Մարիա Զուտերը ծնվել է 1963 թվականին, կաթոլիկ գյուղացու ընտանիքում։ Որոշ ժամանակ անց ընտանիքը հաստատվել է Նյոշատել։ Դպրոցն ավարտելուց հետո որպես թարգմանչուհի սովորել է Ցյուրիխի համալսարանում, որից հետո մոտ մեկ ամիս վերապատրաստվել է Մոնրեալի համալսարանում։ Որոշ ժամանակ ուսմանը զուգահեռ աշխատել է որպես կոնֆերանսիաների թարգմանիչ։ Ֆրիբուրի համալսարանի մանկավարժական ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է դպրոցում։

1992 թվականից սկսել է զբաղվել քաղաքականությամբ, մոտ 5 տարի գլխավորել է տեղի խորհուրդը։

1996 թվականից մինչև 2000 թվականը գլխավորել է Շվեյցարիայի Ազատ դեմոկրատական-լիբերալ կուսակցությունը իր հայրենի կանտոնում։ 2000-2012 թվականներին աշխատել է որպես Շվեյցարիայի կանտոնային կառավարության խորհրդական։ 2010 թվականին նա պարտվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի ընտրություններում։ Հաջորդ տարի նա ընտրվել է խորհրդարանի վերին պալատի՝ Կանտոնների խորհրդի անդամ։ 2017-ից 2018 թվականներին նա միաձայն ընտրվել է այդ մարմնի ղեկավարի պաշտոնում։

2018 թվականի դեկտեմբերի սկզբին Կարինը երկրորդ փորձով ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ, դեկտեմբերի կեսերին նա նշանակվել է արդարադատության նախարարի պաշտոնում։ 2019 թվականի հունվարի 1-ից նա սկսել է կատարել իր պարտականությունները։ Կարինն այդ պաշտոնը ղեկավարել է մինչև 2022 թվականի վերջ։ 2023 թվականի հունվարի մեկից նա գլխավորել է ֆինանսների նախարարությունը[3]։ 2023 թվականի դեկտեմբերի կեսերին Շվեյցարիայի խորհրդարանը Կարինին ընտրել է հաջորդ տարվա համար երկրի փոխնախագահ[4]։

Անձնական կյանք

Կարին Քելլեր-Սաթերն ամուսնացած է փաստաբան Մորտեն Քելլերի հետ և նրանք ապրում են Սանկտ Գալլեն կանտոնի Վիլ քաղաքում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարին Մարիա Քելլեր-Զուտեր» հոդվածին։