Մարույաման ծնվել է Տոկիոյում, 1983 թվականի մարտի 26-ին։ Սպորտային գիտությունների համալսարանն ավարտելուց հետո նա միացավ TEPCO Mareeze ակումբին 2005 թվականին և նշանակվեց «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ֆուտբոլային բաժնում[3][4]։ 2005 թվականի մրցաշրջանում նա ընտրվել Է Ճապոնիայի «լավագույն երիտասարդ խաղացող» անվանակարգում։ Խաղացել է հայրենիքում մինչև 2009 թվականի մրցաշրջանը, իսկ 2010 թվականին տեղափոխվել է ԱՄՆ Ֆիլադելֆիա Ինդեպենդենս ակումբ։ Սակայն արդեն սեպտեմբերին վերադարձել է Ճապոնիա և միացել JEF United Chiba ակումբի կազմին։ 2012 թվականին նա ձևակերպել է տրանսֆեր ճապոնական մեկ այլ Speranza Osaka-Takatsuki ակումբի հետ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։
2002 թվականի օգոստոսին Մարույաման հրավիրվել է երիտասարդական հավաքական՝ մասնակցելու մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությանը[5]։ Հոկտեմբերին նա հրավիրվել Է ճապոնիայի ազգային հավաքականի մասնակցելու 2002 թվականի ասիական խաղերին, իր նորամուտը նշեց մրցաշարում հոկտեմբերի 2-ին Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ։ Հետագայում երկու անգամ խաղացել է աշխարհի առաջնություններում (2003 և 2011 թվականերին) և երեք անգամ ամառային Օլիմպիական խաղերում (2004, 2008 և 2012 թվականերին)։ 2011 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում նա խփեց խաղի միակ գոլը՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին և դրանով իսկ առաջին անգամ դուրս բերեց Ճապոնիան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ[6], հետագայում ճապոնուհիները դարձան աշխարհի չեմպիոններ։ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Ճապոնիայի հավաքականի հետ նվաճել է արծաթե մեդալ։
Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 79 խաղ և խփել 14 գոլ, ավարտել է ազգային թիմում խաղալը 2014 թվականին։