Կարինա Կրոս

Կարինա Լազարյանց (հոկտեմբերի 25, 1992(1992-10-25), Մոսկվա, Ռուսաստան, ավելի հայտնի է Կարինա Կրոս և ԿԱՐԱ ԿՐՈՍ կեղծանուններով), ռուս վիդեոբլոգեր, երգչուհի, դերասանուհի[1][2][3][4], «Kross Cosmetic» ընկերության հիմնադիրը։

Կարինա Կրոս
Ծնվել էհոկտեմբերի 25, 1992(1992-10-25) (31 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Երկիր Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունվիդեո բլոգեր, տիկտոկեր, դերասանուհի և երգչուհի
ԼեյբլSoyuz Music?
 Karina Kross Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝ Վադիմ Լազարյանցի և Եկատերինա Գալդինայի ընտանիքում։ Հայրը իրավաբան և ձեռնարկատեր է, մայրը՝ ձիասպորտի մարզիչ[2]։

Աղջկա հետաքրքրությունները բազմազան էին։ Նա հաճախում էր թատերական ակումբ, զբաղվում ձիասպորտով․ բռնցքամարտում ստացել է 2 մեծահասակների կատեգորիա, սակայն վերջինից վնասվածքի պատճառով ստիպված է եղել հրաժարվել 15 տարեկանում[1][2]։

Դեռևս դեռահասության տարիքում սկսել է իրեն փորձել որպես մոդել, հանդես է եկել պոդիումում, նկարահանվել գովազդի համար[1][2]։ 11-րդ դասարանի ավարտին ընդունվել է Շչուկինի ուսումնարան, բայց քանի որ ընդունվել էր վճարովի բաժին[3], ստիպված էր գնալ Յարոսլավլի պետական թատերական ինստիտուտի Մոսկվայի մասնաճյուղի դերասանական բաժին[1][2][3]։

Ուսանողական տարիներին նա շարունակում էր աշխատել որպես մոդել, ինչպես նաև անընդհատ գրանցվում էր բոլոր տեսակի թելեքասթինգներին[1][2]։ Օրինակ՝ 2012 թվականի մայիսին նրան կարելի էր տեսնել «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Профилактика» թոք-շոուում, որտեղ նա գնացել էր համահաղորդավարի դերի համար[5], 2015 թվականին՝ Առաջին ալիքի «Давай поженимся!» ծրագրում՝ որպես հարսնացու[1][6]։

Դերասանական գործունեությունը սկսել է «Ինտերնները», «Универ» (TНT) հեռուստասերիալների դրվագներով[1], նրա անունը չի նշվել տիտրերում[2]։

2016 թվականին Կարինա Կրոս կեղծանվամբ սկսել է բլոգ վարել Ինստագրամում, որտեղ մասնագիտացել է վայների (կարճ վիդեո ուրվագծեր) ոլորտում[1][3]։ Հենց Ինստագրամն էլ նրան հռչակ է բերել[2]։

Հասկանալով, որ հեռուստատեսությամբ հայտնիություն ձեռք չի բերի, աղջիկը որոշեց փորձել իրեն սոցցանցերում։ 2016 թվականին Կարինան և «Comedy Баттл» շոուից ծանոթ Գարիկ Հակոբյանը ստեղծեցին առաջատար զուգերգ՝ «Double Joy»։ Հենց նրա հետ Կարինան սկսեց Ինստագրամի համար նկարահանել կարճ զվարճալի սքեթչներ հարաբերությունների, դավաճանության, խանդի, կանանց խնդիրների և այլ արդիական թեմաների մասին։ Հետևորդների թիվն արագ աճեց։ Հասկանալով, որ իրեն մեծ ապագա է սպասվում այդ ոլորտում, Կարինան սկսեց ավելի ու ավելի հաճախ տեսանյութեր վերբեռնել, կապվել այլ սկսնակ բլոգերների հետ և նկարահանել նրանց հետ տեսանյութեր[7]։
- Srsly կայքում Կարինա Կրոսի կենսագրությունից[3]

2017 թվականին (արդեն Կարինա Կրոս անունով) մասնակցել է «РЕН-ТВ» հեռուստատեսության «Званый ужин» խոհարարական շոուին[8]։

2018 թվականի մայիսի 30-ին YouTube-ում ալիք է բացել[2]։

2019 թվականի հունվարին լուրերում հայտնել են նրա մասին, երբ ռեփեր DAVA-ի հետ (լրիվ անունը՝ Դավիթ Մանուկյան) փակել է Նովի Արբատ փողոցը՝ իրենց «BOOOM» երգի տեսահոլովակի նկարահանման համար։ Թեև այդ քայլով նրանք ուշադրություն հրավիրեցին իրենց վրա, բայց ստացան 10-օրյա վարչական կալանք՝ «հասարակական վայրերում քաղաքացիների զանգվածային միաժամանակյա կեցություն կազմակերպելու և (կամ) տեղաշարժ կազմակերպելու համար, ինչը ենթադրում է հասարակական կարգի խախտում» (Վարչական օրենսգրքի 20.2.2 հոդված)[9]։

2020 թվականին Կարինան YouTube-ում մեկնարկել է իր սեփական երիտասարդական կատակերգական վեբ-շարքը՝ վերնագրված «Бездатая жизнь»[1][10][2]։

2020 թվականի նոյեմբերի 30-ին Կարինան Արթուր Բաբիչի հետ բացել է Յութուբյան «BUBBLEGUN» ալիքը, իսկ հետո թողարկել է «Ты меня знаешь?» շոուն։ Առաջին շոուն ավելի քան 2 միլիոն դիտում է ունեցել, իսկ երկրորդը՝ ավելի քան 5 միլիոն դիտում[7]։

Սկավառակագրություն

Սինգլներ

ՏարիԱնվանումՀիթ-շքերթԾանոթագրություններ
ԱՊՀ
TopHit
Top Radio & YouTube Hits
[11]
TopHit
Top Radio Hits
[11]
TopHit
Top YouTube Hits
[11]
2018«Внутри» (DAVA & KROSS)թվային սինգլ, 2018 թվականի դեկտեմբերի 4[12]
2019«BOOOM» (DAVA feat. KARA KROSS)թվային սինգլ, 2019 թվականի հունվարի 16[13]
«САМОГО САМОГО»թվային սինգլ, 2019 թվականի փետրվարի 11[14]
«ХОЛОДНЫЙ КИПЯТОК»թվային սինգլ, 2019 թվականի մայիսի 14[15]
«Не враг»թվային սինգլ, 2019 թվականի հուլիսի16[16]
«Блогинг»թվային սինգլ, 2019 թվականի նոյեմբերի 22[17]
«ТикиТок»թվային սինգլ, 2019 թվականի դեկտեմբերի 17[18]
«Тики Ток» (SkazkaMusic Remix)թվային սինգլ, 2019 թվականի դեկտեմբերի 29[19]
2020«Country Dancer»թվային սինգլ, 2019 թվականի հունիսի 9[20]
«Не смогу» (VERBEE & KARA KROSS)8210360թվային սինգլ, 2020 թվականի օգոստոսի 10[21]
«Поколение»26թվային սինգլ, 2020 թվականի դեկտեմբերի 1[22]
«Kross Cosmetic»թվային սինգլ, 2020 թվականի դեկտեմբերի 19[23]
2021«Просто Друг»թվային սինգլ, 2021 թվականի փետրվարի 10[24]
«Тусы»թվային սինգլ, 2021 թվականի փետրվարի 10[25]

Տեսանյութեր

  • «Холодный кипяток» (2019)
  • «Country Dancer» (2020)
  • «Баленсиага» (feat. Caramel) (2020)
  • «Не смогу» (VERBEE & KARA KROSS) (2020)
  • «Поколение» (2020)

Երաժշտական տեսահոլովակներ Կարինա Կրոսի մասնակցությամբ

  • Աննա Բորոնինա - «Васаби» և «Королева караоке»
  • Loboda - «Boom Boom»

Մրցանակաբաշխություններ և անվանակարգեր

ՏարիՄրցանակաբաշխությունԿատեգորիաՆոմինանտԱրդյունքԱղբյուր
2019Best Blogger AwardsԱմենածիծաղելի բլոգԿարինա ԼազարյանցՀաղթանակ[26]
2020Жара Music AwardsՏարվա բլոգերԿարինա ԿրոսՀաղթանակ[27]

Վարկանիշներ

  • Ռուսաստանի ամենահայտնի տիկտոկերներ - 6-րդ հորիզոնական[28]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Կրոս» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա