Կարեն Զաքարյան

Հայկական ֆուտբոլի ասոցիացիայի ֆուտբոլիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Կարեն Սերգեյի Զաքարյան (հունվարի 28, 1978(1978-01-28)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարեն Զաքարյան
Անձնական տվյալներ
Ազգությունըհայ
ՔաղաքացիությունըՀայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 1978 (46 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ177 սմ
Քաշ72 կգ
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1996-1997Հայաստան Արաբկիր7 (0)
1997-2006Հայաստան Կիլիկիա159 (5)[1]
2007-2011Հայաստան Գանձասար98 (0)
2011Հայաստան Արարատ (Երևան)10 (0)
2012-2013Հայաստան Գանձասար13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

Մասնագիտական կարիերան սկսել է Երևանի «Արաբկիր» ակումբում, որի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1997 թվականի մարտի 8-ին՝ մասնակցելով «Երևան» ակումբի դեմ խաղին։ Մեկ մրցաշրջան հետո տեղափոխվել է «Փյունիկ» ակումբ, որի կազմում ամենամեծ նվաճումը եղել է 2005 թվականին, երբ թիմը հասել է Հայաստանի գավաթի առաջնության եզրափակիչ, որտեղ զիջել է «Միկային»։ Կարեն Զաքարյանը «Փյունիկի» ռեկորդակիրներից մեկն է ակումբի կազմում անցկացրած խաղերի թվով։ Մեկ մրցաշրջան ակումբի կազմում խաղալուց հետո նա լքել է այն։ 2007 թվականից հանդես է եկել Կապանի «Գանձասար» ակումբում։ 2010 թվականի հոկտեմբերի կեսերին Զաքարյանն անցկացրել է իր 300-րդ հանադիպումը պաշտոնական առաջնություններում։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը հրաժարվել է խաղացողից, և Զաքարյանն ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։

2011 թվականի մրցաշրջանի կեսերին Կարեն Զաքարյանը պայմանագիր է կնքել մայրաքաղաքի «Արարատ»։ Մրցաշրջանի ավարտին պայմանագրի ժամկետն ավարտվել է, և ակումբը չի ցանկացել երկարաձգել այն[3]։

Ձեռքբերումներ

«Կիլիկիա»
«Գանձասար»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ