Կարագանա ծառանման

բույսերի տեսակ


Կարագանա ծառանման
Կարագանա ծառանման
Կարագանա ծառանման
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգԲակլածաղկավորներ (Fabales)
ԸնտանիքԲակլազգիներ (Fabaceae)
ԵնթաընտանիքԲակլայիններ (Faboideae)
ՏրիբաGalegeae
ՑեղԿարագանա (Caragana)
ՏեսակԿարագանա ծառանման (C. arborescens)
Միջազգային անվանում
Caragana arborescens
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Կարագանա ծառանման (լատին․՝ Caragána arboréscens), բակլազգիների ընտանիքին պատկանող տերևաթափ թուփ։

Նկարագիր

Կարագանա ծառանմանն ունի 2-5 մ բարձրություն, հարթ բուն և ճյուղեր, մոխրականաչավուն կեղև, մոխրականաչ ընձյուղներ, 10 սմ երկարություն ունեցով տերևներ, դեղին և միայնակ ծաղիկներ։ Ծաղիկները լինում են երբեմն 2—5–ական խմբերով։ Ունդերը գլանաձև են՝ ծածկված մետաքսանման աղվամազով, 3,5—6,5 սմ երկարությամբ, պարունակում են 5—8 սերմեր։ Բույսն երբեմն առաջացնում է ոչ խիտ մացառուտներ, աճում է նաև ենթաանտառներում, աչքի է ընկնում երաշտադիմացկունությամբ, արտակարգ ցրտադիմացկունությամբ, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, բայց պտուղները հասունանում են հուլիս-օգոստոս ամիսներին։

Տարածումը

Տարածված է Արևմտյան Սիբիրում, արևելյան Ղազախստանում, Մոնղոլիայում։ Աճում է անտռային գոտիներում, գետերի ափերի մոտ և ժայռերում։ Մշակվում է ամենուրեք, քանի որ կլիմայավարժվել է և հարմարվել է վերին, ստւորին և միջին լեռնային գոտիների պայմաններին։ Լուսասեր լինելուց բացի աճում է նաև ստվերային վայրերում։

Կիրառումը

Կիրառվում է անտառկուլտուրաներում, պաշտպանիչ տնկարկներում որպես դեկորատիվ ձևավորում։ Պիտանի է հատկապես բարձրլեռնային շրջանների անտառապատման և կանաչապատման համար։

Գրականություն

Լ.Հ.Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Երևան, 1984։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարագանա ծառանման» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարագանա ծառանման» հոդվածին։