Կատրին Դենյով

Ֆրանսիացի դերասանուհի և երգչուհի

Կատրին Դենյով (ֆր.՝ Catherine Deneuve [katʁin dəˈnœv], անունը ծննդյան պահին՝ Կատրին Ֆաբյեն Դորլեակ, ֆր.՝ Catherine Fabienne Dorléac, հոկտեմբերի 22, 1943(1943-10-22)[1][2][3][…], Փարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի, Ֆրանսիայի ամենագեղեցիկ կանանցից։ Ֆրանսիացի դերասաններ Մորիս Դորլեակի և Ռենե Դենյովի չորս երեխաներից երրորդն է։ Կարիերայի սկզբում օգտագործել է մոր ազգանունը, որպեսզի նրան չշփոթեին այն ժամանակ արդեն հայտնի իր ավագ քրոջ՝ Ֆրանսուազ Դորլեակի հետ։ Մյուս երկու քույրերը՝ Սիլվիան և Դանիել Դորլեակները, նույնպես դերասանուհիներ են։

Կատրին Դենյով
ֆր.՝ Catherine Dorléac
Ծնվել էհոկտեմբերի 22, 1943(1943-10-22)[1][2][3][…] (80 տարեկան)
ԾննդավայրՓարիզի 17-րդ շրջան, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, մոդել, երգչուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներհայր՝ Մորիս Դորելակ[6], մայր՝ Ռենե Սիմոնո[6]
Ամուսին(ներ)Դևիդ Բեյլի
Համատեղ ապրող(ներ)Ռոժե Վադիմ և Մարչելլո Մաստրոյանի
Երեխա(ներ)Քրիստիան Վադիմ և Կյարա Մաստրոյանի
Պարգևներ և մրցանակներ
Օլգա իշխանուհու III աստիճանի շքանշան[10]

Դոնոսիտա պարգև

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

«Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակ լավագույն օտարերկրյա դերասանուհուն

«Սեզար» մրցանակ լավագույն կանացի դերի համար

Ոսկե արջ

Silver Bear for Outstanding Artistic Contribution?

Մոսկվայի կինոփառատոն

Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն դերասանուհուն

[7]

Եվրոպական ֆիլմի ակադեմիայի մրցանակ

[8]

Վոլպի գավաթ կնոջ լավագույն դերակատարման համար

Կայսերական մրցանակ

[9]

Ոսկե առյուծ մրցանակ ձեռքբերումների համար

Stanislavsky Award?

և

Q1321674?

Քանի դեռ կան ամուսնալուծությունները, ամուսնությունն անիմաստ է։
- Կատրին Դենյով

Կենսագրություն

Կատրին Դենյովը հանրահռչակ դարձավ «Շերբուրյան հովանոցներ» երաժշտական ֆիլմի Կաննում կայացած տրիումֆից հետո (1964 թ.)։ Հաջորդ տարի խաղաց Ռոման Պոլանսկու «Հակակրանք» հոգեբանական ֆիլմի գլխավոր դերում, որը ռեժիսորի առաջին անգլիալեզու ֆիլմն էր։

1967 թվականին իր քրոջ՝ Ֆրանսուազի մահից հետո Կատինը կրկին հայտնվեց հանդիսատեսի և մամուլի ուշադրության կենտրոնում, որին նպաստեց «Աղջիկները Ռոշֆորից» ֆիլմում խաղացած դերը իր քրոջ հետ։

Հետագա տարիներին նա ամրապնդեց առաջատար ֆրանսիացի դերասան լինելու պատիվը, քանի որ աշխատեց այնպիսի ռեժիսորներ հետ, ինչպիսիք են Լուիս Բունյուելը, («Տրիստանա, (ֆիլմ)», 1970 թ.), Ֆրանսուա Տրյուֆֆոն («Վերջին մետրոն (ֆիլմ)», 1980 թ.)։ Կատրինի խաղացած ամենահամարձակ դերերից մեկը Բունյուելի «Ցերեկվա գեղեցկուհին» (1967 թ.) ֆր.՝ Belle de Jour ֆիլմում էր, որի նկարահանումների մեծ մասն անցկացվեց հասարակաց տանը։ Ֆիլմը չափազանց անկեղծ էր, սակայն դա ֆրանսիական կինոյի համար սենսացիա չդարձավ, քանի որ այնտեղ մինչև այդ էլ կարելի էր տեսնել մերկ կանանց, նույնիսկ՝ մարմնավաճառների։

Նկարահանվել է նաև Հոլլիվուդում, որտեղ առավել հայտնի է ֆրանսիական օծանելիքների գովազդային դեմք և «Սով (ֆիլմ)ի» դերակատար (1983 թ.)։

Հանդիսատեսի կողմից լավ ընդունվեց նրա դերակատարումը «Հնդկաչին (ֆիլմ)» (1992 թ.) ֆիլմում, որն արժանացավ Օսկարի՝ որպես լավագույն օտարալեզու ֆիլմ։

2002 թվականին գերազանց խաղաց Ֆրանսուա Օզոնիի «Ութ կանայք (ֆիլմ)» ֆիլմում։ 2000 թվականին Կատրին Դենյովի դերակատարմամբ «Խավարում պարողը» ֆիլմը, նկարահանված Լարդ ֆոն Տրիերի կողմից, Կաննում արժանացավ Ոսկե արմավենու ճյուղի։

Դերասանուհին ունի նաև լավ ձայնային տվյալներ։ Նա երգում է «Ես ձեզ սիրում եմ (ֆիլմ)» (1980 թ.) ֆիլմում, որտեղ նա Սերժ Գենսբուրգի հետ կատարում է «Dieu est un fumeur de Havanes…» երգը։ 1981 թվականին դերասանուհին թողարկեց «Souviens-toi de m’oublier» երգերի հավաքածուն։

Անձնական կյանք

Դերասանուհին վարժ խոսում է ֆրանսերեն, իտալերեն, կիսով չափ՝ անգլերեն։ Նրա սիրած զբաղմունքներից է այգեգործությունը, նկարելը, լուսանկարչությունը, կարդալը, մոդան, անտիկ իրերն ու դեկորացիան։

Կատինը մեկ անգամ է ամուսնացած եղել լուսանկարիչ Դավիդ Բայլիի հետ, 1965-1972 թվականները[11]։

Կատին Դենյովն ունի երկու երեխաներ՝ որդին՝ Քրիստիան Վադիմը՝ ռեժիսոր Ռոժե Վադիմից և աղջիկը՝ Կյարա Մաստրոյաննին, դերասան Մարչելլո Մաստրոյանիից։

2004 թվականին այցելել է Մոսկվա, մասնակցելու Անդրեյ Պլախովի կողմից գրված իր մասին հրատարակված գրքի շնորհանդեսին[12]։

2012 թվականի հունիսի 30-ին մասնակցել է 34-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի փակմանը[13]։ Այստեղ երկու զավեշտալի դեպք կատարվեց նրա հետ[14]։ Նրան «Հավատում եմ. Կոնստանտին Ստանիլավսկի» մրցանակի հանձնման ժամանակ ռուսաստանի մշակույթի Վլադիմիր Մեդինսկին հյուրին հրեց խոսափողի մոտից, իսկ դրանից հետո հեռացավ բեմից, առանց հանձնելու մրցանակը դերասանուհուն[15][16][17]։

Կաննի կինոփառատոն, 2000

Դերեր

  • 1964 - Շերբուրյան հովանոցներ / Les Parapluies de Cherbourg
  • 1964 - Տղամարդկանց որս (ֆիլմ) / La Chasse à l’homme
  • 1965 - Սիրային կարուսել (ֆիլմ) / Das Liebeskarussell
  • 1965 - Հակակրանք (ֆիլմ) / Répulsion
  • 1966 - Հարուստների կյանքը / La Vie de château
  • 1966 - Ստեղծվածը (ֆիլմ) / Les créatures
  • 1967 - Ցերեկվա գեղեցկուհին / Belle De Jour
  • 1967 - Աղջիկները Ռոշֆորից
  • 1968 - Մայերլինգ / Mayerling
  • 1968 - Կապիտուլյացիա (ֆիլմ) / La chamade
  • 1968 - Մանոն-70 (ֆիլմ) / Manon 70
  • 1969 - Սիրենան «Միսսիսիպիից» (ֆիլմ) / La Sirène du Mississipi
  • 1970 - Տրիստանա (ֆիլմ) / Tristana
  • 1970 - Եղջերուի մորթին (ֆիլմ) / Peau d’ane
  • 1971 - Սա պատահում է միայն ուրիշների հետ (ֆիլմ) / Ça n’arrive qu’aux autres
  • 1972 - Ոստիկանը (ֆիլմ) / Un flic
  • 1973 - Մի քիչ հղի (ֆիլմ) / L'événement le plus important depuis que l’homme a marché sur la lune
  • 1974 - Ձեռք մի՛ տվեք սպիտակ կնոջը (ֆիլմ) / Touche pas à la femme blanche
  • 1974 - Կարմիր ճտքակոշիկներով կինը (ֆիլմ) / La femme aux bottes rouges
  • 1975 - Վայրենին (ֆիլմ) / Le Sauvage
  • 1975 - Կեղտոտ գործ (ֆիլմ) / Hustle
  • 1975 - Ագրեսիայի գործողություն (ֆիլմ) / L' Agression
  • 1977 - Կորուսյալ հոգին (ֆիլմ) / Anima persa
  • 1978 - Ուրիշի փողեր (ֆիլմ) / L' Argent Des Autres
  • 1979 - Մեր երկուսի փոխարեն (ֆիլմ) / À nous deux
  • 1980 - Ես քեզ սիրում եմ (ֆիլմ) / Je vous aime
  • 1980 - Վերջին մետրոն (ֆիլմ) / Le Dernier Metro
  • 1981 - Զենքի ընտրություն (ֆիլմ) / Le Choix des armes
  • 1982 - Աֆրիկացին (ֆիլմ) / L’Africain
  • 1982 - Շոկ (ֆիլմ) / Le Choc
  • 1983 - Սով (ֆիլմ) / The Hunger
  • 1984 - Ֆորտ Սագան (ֆիլմ) / Fort Saganne
  • 1984 - Բառեր և երաժշտություն (ֆիլմ) / Paroles et musique
  • 1984 - Այսպիսին է իմ կամքը (ֆիլմ) / Le Bon Plaisir
  • 1986 - Հանցագործության վայր (ֆիլմ) / Le lieu du crime
  • 1986 - Հույսով ենք, աղջիկ կլինի (ֆիլմ) / Speriamo che sia femmina
  • 1988 - Տարօրինակ վայր հանդիպման համար (ֆիլմ) / Drôle d’endroit pour une rencontre
  • 1991 - Սպիտակ թագուհին (ֆիլմ) / La Reine blanche
  • 1992 - Հնդկաչին (ֆիլմ) / Indochine
  • 1994 - Շախմատային պարտիա (ֆիլմ) / La partie d’echecs
  • 1996 - Գողերը (ֆիլմ) / Les Voleurs
  • 1997 - Հանցագործության պատմություն(ֆիլմ) / Généalogies d’un crime
  • 1998 - Վանդոմյան հրապարակ (ֆիլմ) / Place Vendôme
  • 1999 - Արևելք-արևմուտք (ֆիլմ) / Est - Ouest
  • 1999 - Սիրելի զոքանչը (ֆիլմ) / Belle Maman - Լեա
  • 1999 - Ձեռք բերված ժամանակ (ֆիլմ) / Le Temps retrouvé
  • 1999 - Գիշերվա քամի (ֆիլմ) / Le vent de la nuit
  • 1999 - Պոլա Х (ֆիլմ) / Pola X
  • 2000 - Խավարում պարողը (ֆիլմ) / Dancer in the Dark
  • 2001 - Սանձարձակները (ֆիլմ) / Absolument fabuleux
  • 2002 - Ութ կանայք (ֆիլմ) / 8 femmes - Габи, жена Марселя
  • 2002 - Ռաեմի կողքին (ֆիլմ) / Au plus pres du paradis
  • 2003 - Խոսակցային ֆիլմ (ֆիլմ) / Um Filme Falado
  • 2003 - Վտանգավոր կապեր (ֆիլմ) / Liaisons dangereuses, Les (mini)
  • 2004 - Հետ շրջել ժամանակը (ֆիլմ) / Temps qui changent, Les
  • 2004 - Թագավորն ու թագուհին (ֆիլմ) / Rois et reine
  • 2004 - Արքայադուստր Մարիան (ֆիլմ) / Princesse Marie
  • 2005 - Թագավորական պալատ (ֆիլմ) / Palais royal!
  • 2006 - Քարի եղբայրությունը (ֆիլմ) / Concile de pierre, Le
  • 2006 - Ընտանիքի հերոսը (ֆիլմ) / Heros de la famille, Le
  • 2006 - Մարմնի մասեր (ֆիլմ)
  • 2007 - Նրանից հետո (ֆիլմ) / Après lui
  • 2007 - Ընթիք անծանոթի հետ (ֆիլմ) / Frühstück mit einer Unbekannten
  • 2008 - Ծննդյան տոնի հեքիաթ (ֆիլմ) / Un conte de Noël
  • 2008 - Ուզում եմ տեսնել / Je veux voir
  • 2008 - Իմ աստղերը հիասքանչ են (ֆիլմ) / Mes stars et moi
  • 2009 - Մի անգամ Վերսալում (ֆիլմ) / Bancs publics (Versailles rive droite)
  • 2009 - Մայրեր և դուստրեր / Mères et filles
  • 2010 - Հուսահատված տնային տնտեսուհին (ֆիլմ) / Potiche
  • 2010 - Մարդը, որը ցանկանում էր մնալ ինքն իրեն / L’homme qui voulait vivre sa vie - Աննի
  • 2011 - Սիրահարները (ֆիլմ) / Les bien-aimés - Մադլեն
  • 2011 - Նրա մոր աչքերը / Les yeux de sa mère
  • 2012 - Աստերիքսն ու Օրբելիքսը Բրիտանիայում / Astérix et Obélix: Au service de Sa Majesté
  • 2012 - Վելլինգտոնի Լենինը / Linhas de Wellington
  • 2012 - Աստված ձկնկիթ է սիրում / O Theos agapaei to haviari
  • 2013 - Ծխախոտի հետևից / Elle s'en va
  • 2014 - Կինը բակում / Dans la cour
  • 2014 - Տղամարդը, որին շատ էին սիրում / L'homme qu'on aimait trop
  • 2014 - Երեք սրտեր / 3 coeurs

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատրին Դենյով» հոդվածին։