Կատալոնիայի ձախ հանրապետականներ

Կատալոնիայի ձախ հանրապետականներ (կատ.՝ Esquerra Republicana de Catalunya, կրճատ՝ ERC), Կատալոնիայի ձախ կուսակցություն, որի գլխավոր քաղաքական նպատակը Իսպանիայից և Ֆրանսիայից կատալոնական երկրների անկախության ձեռք բերումն է։ Կուսակցության գաղափարախոսությունը համարվում է դեմոկրատական-սոցիալիստական կամ սոցիալ-դեմոկրատական, ազգայնական և անկախության ձգտող։ Կուսակցության պաշտոնական գույնը նարնջագույնն է։ Կուսակցությունը ղեկավարում է Օրիոլ Ժունկերասը, ով 2017 թվականի նոյեմբերից գտնվում է իսպանական բանտում ապստամբության կազմակերպման մեղադրանքով. ընթացիկ ղեկավարումը գտնվում է կուսակցության գլխավոր քարտուղար Մարթա Ռովիրայի ձեռքում, ով իսպանական օրինապահ մարմիններից թաքնվում է Շվեյցարիայում։

Կատալոնիայի ձախ հանրապետականներ
Esquerra Republicana de Catalunya
Изображение логотипа
ԱռաջնորդՕրիոլ Ժունկերաս
Հիմնադրված1931 թվականի մարտի 19
ԳաղափարախոսությունԿատալոնիայի անկախություն, կատալոնիզմ, ձախ ազգայնականություն, ժողովրդավարական սոցիալիզմ, հանրապետականություն
Պաշտոնական գույն(եր)նարնջագույն
ՇտաբԲարսելոնա
Միջազգային պատկանելությունԵվրոպական ազատ դաշինք
Կատալոնիայի խորհրդարան (Ստորին պալատ)
20 / 135
Պատգամավորների կոնգրես (Վերին պալատ)
9 / 350
Եվրախորհրդարան
2 / 54
Կայքesquerra.cat
2006 թվականի փետրվարի 18-ին Կատալոնիայի ձախ հանրապետականների կողմից կազմակերպված ցույցեր Բարսելոնայում «Մենք պետություն ենք» կարգախոսի ներքո:

Պատմություն և գաղափարախոսություն

Կուսակցության գլխավոր քաղաքական սկզբունքները ամրագրված էին Գաղափարախոսական սկզբունքների հռչակագրում (կատ.՝  Declaració Ideològica), որը մշակվել է 1992 թվականին, ընդունվել՝ 1993 թվականի դեկտեմբերին կուսակցության XIX ազգային կոնգրեսի ժամանակ։ Համաձայն դրա՝ Կատալոնիայի ձախ հանրապետականների հիմնական նպատակները տարածքային ամբողջականությունը և Կատալոնիայի ժողովրդի անկախությունն են, սեփական ժողովրդավարական պետության ստեղծումն է, որը կդառնա «Եվրոպական տան» մի մասը, շրջակա միջավայրի, մարդու իրավունքների պաշտպանությունը, սոցիալական զարգացումը և կատալոնացիների ազգային համերաշխությունն է[1]։

Վերոնշյալ սկզբունքները սահանվում են այն բառերով, որոնք կուսակցության անվան բաղկացուցիչ մասն են. «հանրապետական կառուցվածք», որը տարբերվում է իսպանական սահմանադրական միապետությունից, «ձախեր»՝ սոցիալիստական ծրագրեր, «Կատալոնիա»՝ բոլոր կատալոնական երկրների անկախություն։

Չնայած նրան, որ ծրագրային սկզբունքների մեջ խոսվում է Կատալոնիայի անկախության մասին, 2006 թվականին կուսակցությունը դեմ արտահայտվեց Կատալոնիայի ինքնավար մարզի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելուն, որոնք նախատեսում էին ինքնավարության ընդլայնում, քանի որ հարցը լիարժեք անկախությանը չէր վերաբերում։ Այս դիրքորոշումը հանգեցրեց քաղաքական ճգնաժամի և Կատալոնիայի խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հենց նույն տարում։

2006 թվականի նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով Կատալոնիայի խորհրդարանում կուսակցությունը ունեցավ 21 պատգամավոր (պատգամավորների երրորդ խոշոր խումբը)։ Կատալոնիայի ձախ հանրապետականներ կուսակցությունը հանդիսանում է իշխող խորհրդարանական կոալիցիայի մի մասը, որը կոչվում է Տրիպարտիդ (կատ.՝ tripartit): Իսպանական խորհրդարանում ներկայացված է 3 պատգամավորներով (պատգամավորների հինգերորդ խոշոր խումբը), եվրոպական խորհրդարանում՝ 1 պատգամավորով։ Կուսակցությունը Բարսելոնայի քաղաքային խորհրդում ներկայացված է 4 խորհրդականներով (պատգամավորներ)։

Կուսակցությունը ներկայացված է նաև այլ ինքնավար կատալաներեն խոսող տարածքներում. 1 պատգամավոր Բալեարյան կղզիերում (տիկին Ասպարանսա Մարի, կատ.՝ Esperança Marí) և 1 խորհրդական Մալյորկա կղզում (Ժուան Լյազո, կատ.՝ Joan Lladó): Կուսակցությունը ներկայացված է Մալյորկա կղզու 8 քաղաքապետարաններում և Իվիսա կղզու քաղաքապետարաններից մեկում։

Ընտրությունների արդյունքներ

Պատգամավորների կոնգրեսի ընտրություններ

Ընտրություններ Պատգամավորների կոնգրեսում[2][3]
ԸնտրություններԱռաջնորդՁայներ% Իսպանիայում% ԿատալոնիայումՏեղերՏեղը ԻսպանիայումՏեղը Կատալոնիայում
1931Ֆրանսեսկ Մասիյան/դ6,2ն/դ
29 / 470
4.º1.º
1933Ֆրանսեսկ Մասիյան/դ3,6ն/դ
17 / 473
4.º1.º
1936Լուիս Կոմպանիսն/դ4,4ն/դ
21 / 473
4.º1.º
1977 aԷրիբերտ Բառերա143 9540,794,72
1 / 130
9.º6.º
1979 bԷրիբերտ Բառերա123 4520,694,18
1 / 130
10.º5.º
1982Ֆրանսեսկ Վիսենս138 1180,664,02
1 / 130
9.º5.º
1986Ֆրանսեսկ Վիսենս84 6280,422,67
0 / 130
16.º6.º
1989Ժոան Օրտալա84 7560,412,68
0 / 130
18º
1993Պիլառ Ռաոլա189 6320,85,10
1 / 350
8.º5.º
1996Պիլառ Ռաոլա167 6410,674,18
1 / 350
9.º5.º
2000Ժոան Պուչսեռկոս194 7150,845,64
1 / 350
9.º4.º
2004Ժոզեպ-Լուիս Կառոդ-Ռովիրա652 1962,5215,89
8 / 350
4.º3.º
2008Ժոան Ռիդաո296 4731,177,81
3 / 350
5.º4.º
2011 cԱլֆրեդ Բոսկ256 3931,057,06
3 / 350
8.º5.º
2015 cԳաբրիել Ռուֆիան599 2892,3915,98
9 / 350
8.º2.º

a Կատալոնյան ձախեր կոալիցիայի կազմում — Ձախ ժողովրդավարական թև
b Կատալոնիայի Ազգային թևի և Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության հետ համատեղ
c Կատալոնիայի ձախ հանրապետականներ կոալիցիայի կազմում Կատալոնիայի Այո և Վերախմբավորում ու Կատալոնիա Այո կուսակցությունների հետ

Ընտրություններ Կատալոնիայի խորհրդարանում

Ընտրություններ Կատալոնիայի խորհրդարանում[3]
ԸնտրություններԱռաջնորդՁայներ%ՏեղերԴիրք
1932Ֆրանսեսկ Մասիյա269 55052,6
56 / 85
1.º
1980 aԷրիբերտ Բառերա240 8718,87
13 / 135
5.º
1984Էրիբերտ Բառերա126 9434,41
5 / 135
5.º
1988Ժոան Օրտալա111 6474,14
6 / 135
5.º
1992Անժել Կոլոմ210 3667,96
11 / 135
3.º
1995Անժել Կոլոմ305 8679,49
13 / 135
4.º
1999Ժոզեպ-Լուիս Կարոդ-Ռովիրա271 1738,67
12 / 135
4.º
2003 bԺոզեպ-Լուիս Կարոդ-Ռովիրա544 32416,5
23 / 135
3.º
2006Ժոզեպ-Լուիս Կարոդ-Ռովիրա413 68314,05
21 / 135
3.º
2010Ժոան Պուչսերկոս219 1737,00
10 / 135
5.º
2012 cՈւրիոլ Ժունկերաս498 12413,70
19 / 135
2.º
2015 dн/дн/д
20 / 135
1.º

a Կատալոնիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հետ համատեղ
b «Կատալոնիա 2003»-ի աջակցությամբ
c Կատալոնիայի ձախ հանրապետականներ — «Կատալոնիա այո» կոալիցիայի կազմում
d «Միասին Այոի համար» կոալիցիայի կազմում

Բալեարյան կղզիների խորհրդարանական ընտրություններ

Բալեարյան կղզիների խորհրդարանական ընտրություններ[4]
ԸնտրություններԱռաջնորդՁայներ%ՎայրԴիրք
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ (1995)2 0820,560
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ (1999)Ժոզեպ Սեռռա1 1060,31011º
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ (2003)Կատալինա Ժելաբերտ1 6670,400
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ(2007) aԺոան Լյադո37 3529,170
Բալեարյան կղզիների տարածաշրջանային ընտրություններ(2011)Ժոան Լյադո5 3251,310

a «Բլոկ Մալյորկայի համար» կոալիցիայի կազմում

Ընտրություններ վալենսիական կորտեսներում

Ընտրություններ վալենսիական կորտեսներում[5]
ԸնտրություններԱռաջնորդՁայներ%ՎայրԴիրք
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում (2003Ագուստի Սերդա7 6090,320
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում (2007)Ագուստի Սերդա11 6860,490
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում(2011)Ագուստի Սերդա11 1160,450
Տարածաշրջանային ընտրություններ Վալենսիայում (2015) aԻգնասիո Բլանկո Ժիներ10 0470,450

a«Քաղաքացիական համաձայնություն» կոալիցիայի կազմում

Մասնակցությունը հանրաքվեներում

  • 1931 — Կատալոնիայի ինքնավարության ստատուտի հաստատման հարցով հանրաքվե — «Այո»։
  • 1976 — Քաղաքական բարեփոխումների օրենքի հարցով հանրաքվե — չկարողացան մասնակցել արշավին, քանի որ դեռ չէին օրինականացվել։
  • 1978 — Իսպանիայի սահմանադրության վավերացման հարցով հանրաքվե — «Ոչ»։
  • 1979 — Կատալոնիայի ինքնավարության ստատուտի հարցով հանրաքվե — «Այո»։
  • 1986 — Իսպանիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով հանրաքվե — «Ոչ»։
  • 2005 — ԵՄ սահմանադրության հարցով իսպանական հանրաքվե — «Ոչ»։
  • 2006 — Կատալոնիայի ինքնավարության ստատուտում փոփոխությունների հարցով հանրաքվե — «Ոչ»։
  • 2017 — Կատալոնիայի անկախության հանրաքվե — «Այո»։

Ղեկավարներ

Գլխավոր քարտուղարներ։

  • մարտ 1931—ապրիլ 1931 — Ժոան Լուիս Պույոլ
  • ապրիլ 1931—մարտ 1932 — Ժոզեֆ Տերադելյաս
  • մարտ 1932—1938 — Ժոան Տաուլեր
  • 1938—1957 — Ժոզեֆ Տերադելյաս
  • 1957—1976 — Ժոան Սաուրետ
  • 1976—1987 — Էրիբերտ Բառերա
  • 1987—1989 — Ժոան Օրտալա
  • 1989—1996 — Անժել Կոլոմ
  • 1996—2004 — Ժոզեֆ-Լուիս Կարոդ-Ռովիրա
  • 2004—2008 — Ժոան Պուչսերկոս
  • 2008—2011 — Ժոան Ռիդարո
  • 2011—ներկայումս — Մարտա Ռովիրա

Նախագահներ։

  • 1931—1932 — Ժոակիմ Լյորես Աբելյո
  • 1932—1933 — Ֆրանսես Մասիա
  • 1933—1935 —
  • 1936—1940 — Լուիս Կոմպանիս
  • 1991—1995 — Էրիբերտ Բառերա
  • 1995—1996 — Ժաումե Կամպաբադալ
  • 1996—2004 — Խորդի Կարբոնել
  • 2004—2008 — Ժոզեֆ-Լուիս Կարոդ-Ռովիրա
  • 2008—2011 — Ժոան Պուչսերկոս
  • 2011—ներկայումս — Ուրիոլ Ժունկերաս

Քննադատություն

2009 թվականին Իսպանիայի գլխավոր դատախազ Կանդիդո Կոնդե-Պումպիդուն հայտնեց քաղաքական կուսակցությունների պաշտոնատար անձանց առնչվող կոռուպցիայի մասին դատական հետապնդման 730 դեպքի մասին, որոնցից 5-ը վերաբերում էր Կատալոնիայի ձախ հանրապետականներ կուսակցության անդամներին[6][7]։

Կուսակցությանն առնչվող կոռուպցիոն հարցերի մեջ ամենախոշորներից մեկը Կատալոնիայի քաղաքապետարանների դաշնության գործն էր (Caso de la FMC)[8]: Քաղաքապետարանների դաշնության կողմից անօրինական կերպով բոնուսներ ստանալու մեջ մեղադրվում էին ձախ հանրապետականներից 4 գործող քաղաքապետեր (Դավիդ Ռոդրիգես Գոնսալես, Սոլսոնես (7 500 եվրո), Խուան Միգել, Մոնիստրոլ դե Մոնսերատ (3 333 եվրո), Մարտի Պույոլ, Լինարս դել Վալյես (3 333 եվրո), Խավիեր Կասոլիվա, Գիսոնա (3 333 եվրո)) և երկու պաշտոնաթող քաղաքապետեր (Թերեզա Ժորդան՝ Ռիպոլ քաղաքի նախկին քաղաքապետը, ով ավելի ուշ դարձավ իսպանական խորհրդարանի պատգամավոր և Ժոզեֆ Կոսկոներան՝ Գիսոն քաղաքի նախկին քաղաքապետը, ով ավելի ուշ դարձավ կատալոնական խորհրդարանի պատգամավոր)։ Ի վերջո բոլոր կասկածյալների վրայից մեղադրանքները հանվեցին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ