Կատալին Կարիկո

հունգարացի կենսաքիմիկոս

Կատալին Կարիկո (հունգ.՝ Karikó Katalin, արտասանություն: [ˈkɒrikoː ˌkɒtɒlin]; ծնված՝հունվարի 17, 1955) հունգարա-ամերիկացի[36] կենսաքիմիկոս, ով մասնագիտացած է ռիբոնուկլեինաթթվի (ՌՆԹ) միջնորդավորված մեխանիզմների մեջ, մասնավորապես՝ վիտրո-ՌՆԹ-ի միջնորդավորված մեխանիզմների։ (mRNA) սպիտակուցին փոխարինող թերապիայի համար[37]։ Կարիկոն, mRNA պատվաստանյութերի համար, գիտական հիմք դրեց՝ հաղթահարելով գիտական հանրության մեջ տիրող հիմնական խոչընդոտներն ու թերահավատությունը[38][39]։ 2023 թվականին Կարիկոն, ամերիկացի իմունոլոգ Դրյու Վայսմանի հետ համատեղ ֆիզիոլոգիայի/բժշկության Նոբելյան րժանացավ[40][41]։

Կատալին Կարիկո
հունգ.՝ Karikó Katalin
Դիմանկար
Ծնվել էհունվարի 17, 1955(1955-01-17)[1] (69 տարեկան)
ԾննդավայրՍոլնոկ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Հունգարիա[3] և  ԱՄՆ[4]
Մայրենի լեզուհունգարերեն
ԿրթությունMóricz Zsigmond Gimnázium és Közgazdasági Szakközépiskola?, Սեգեդի համալսարան (1978) և Սեգեդի համալսարան (1982)[5]
Մասնագիտությունհետազոտող, կենսաքիմիկոս և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՓենսիլվանիայի համալսարան[6][7][8], BioNTech AG?[9][10], Biological Research Centre?, Թեմփլի համալսարան[10] և Uniformed Services University of the Health Sciences?
Պարգևներ և
մրցանակներ

Ռոզենստիլի մրցանակ

[11]

Սեչենյիի անվան մրցանակ

[12][13]

For Human Dignity Award?

[14]

Վիլհելմ Էկսների մեդալ

[15]

Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ

[16]

Breakthrough Prize in Life Sciences?

[6]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

[17]

Keio Medical Science Prize?

Լուիզա Գրոս Հորվիցի մրցանակ

[18]

Grand Prize of the French Academy of Science?

Թայմ 100

[19]

Պաուլ Էրլիխի և Լյուդվիգ Դամշտեդտերի մրցանակ

[20]

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

[21]

Pearl Meister Greengard Prize?

[22]

Jessie Stevenson Kovalenko Medal?

[23]

Louis-Jeantet Prize for Medicine?

[24]

Ժնևի համալսարանի պատվավոր դոկտոր

[25]

Warren Alpert Foundation Prize?

[26]

Albany Medical Center Prize?

[27]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[28][29] Սուրբ Ստեֆան Հունգարացու շքանշան[30]

կլինիկական բժշկական հետազոտությունների ոլորտում Լասկե-Դեբեյկի մրցանակ

[31]

Եվրոպայի մոլեկուլյար կենսաբանության կազմակերպության անդամություն

Ազգային գյուտարարների փառքի սրահ

[32]

Cameron Prize of the University of Edinburgh?

Debrecen Award for Molecular Medicine?

Dr. Paul Janssen Award for Biomedical Research?

[33]

Գայդների միջազգային պարգև

William B. Coley Award?

[34]
և

Ջոն Սքոթի մեդալ

[35]
ԱնդամությունԵվրոպական ակադեմիա, Լեոպոլդինա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԵրեխաներSusan Francia?
Կայքpennmedicine.org/providers/profile/katalin-kariko
 Katalin Karikó Վիքիպահեստում

Կարիկոն ավելի քան քսան տարի Փենսիլվանիայի համալսարանում եղել է որպես վատ աջակցություն ունեցող հետազոտող, օժանդակ պրոֆեսոր[42][43]։ Մինչ Նոբելյան մրցանակի արժանանալը, Փենսիլվանիայի համալսարանը իջեցրել էր նրա հաստիքը, կրճատել աշխատավարձը և Կարիկոյին բնութագրել որպես «դասախոսական կազմին ոչ հարիր»; նա երբեք ակադեմիական իրավունք չի ստացել[44][45]։ 2006-ից 2013 թվականներին Կարիկոն եղել է RNARx-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն[42]։ 2013-ից 2022 թվականներին նա BioNTech RNA Pharmaceuticals-ի փոխնախագահն էր, 2019 թվականից՝ ավագ փոխնախագահը[46]։ 2022 թվականին հետազոտությանը ավելի շատ ժամանակ տրամադրելու համար, նա հեռացավ BioNTech-ից[47]։ 2021 թվականին նա ստացել է Հունգարիայի Սեգեդի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[48], այնուհետ նաև պրոֆեսոր[49]։

Կարիկոն Դրյու Վայսմանի հետ միասին գիտական հետազոտություն էր կատարում ՌՆԹ-ի միջնորդությամբ իմունային ակտիվացման վերաբերյալ։ Հետազոտության արդյունքում նրանք բացահայտել են ՌՆԹ-ի իմունոգենությունը ճնշող նուկլեոզիդային փոփոխությունները[50][51][52][53]։ Նա, ոչ իմունոգեն, նուկլեոզիդով ձևափոխված ՌՆԹ-ի կիրառման համար, Միացյալ Նահանգների արտոնագրեր ունի, Վայսմանի հետ համատեղ։ Այս տեխնոլոգիան արտոնագրվել է BioNTech-ի և Moderna-ի կողմից՝ զարգացնելու իրենց սպիտակուցի փոխարինման տեխնոլոգիաները, սակայն այն օգտագործվել է նաև նրանց COVID-19 պատվաստանյութերի համար[54]։

Կարիկոյի կողմից մշակված, ինֆորմացիոն ՌՆԹ-ի վրա հիմնված, տեխնոլոգիան, և դրա վրա հիմնված երկու ամենաարդյունավետ պատվաստանյութերը՝ BioNTech/Pfizer-ը և Moderna-ն, հիմք են հանդիսացել SARS-CoV-2 վիրուսի դեմ արդյունավետ և հաջող պայքարի համար ամբողջ աշխարհում և զգալիորեն նպաստել են COVID-19 համաճարակի զսպմանը[38][55]։ Իրենց աշխատանքի համար Կարիկոն և Վայսմանը, բացի Նոբելից, ստացել են բազմաթիվ մրցանակներ, են ստացել, այդ թվում՝ Լասկեր-ԴեԲեյքի կլինիկական բժշկական հետազոտությունների մրցանակը, Time Magazine-ի 2021 թվականի Տարվա հերոսը և 2022 թվականի Tang Prize մրցանակը կենսադեղագործական գիտության ոլորտում։

Վաղ կյանք և կրթություն

Կարիկո Կատալինը Սեգեդի համալսարանում ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Սենտ-Գյորգիի արձանի հետ

Կատալին Կարիկոն ծնվել է Սոլնոկում[56], և մեծացել Հունգարիայի Կիսույշալաշ քաղաքում, մի փոքրիկ տանը՝ առանց հոսող ջրի, սառնարանի և հեռուստացույցի[57]։ Նրա հայրը մսագործ էր, իսկ մայրը՝ հաշվապահ[38][57]։ Նա իր տարրական կրթության ընթացքում առաջադիմել է բնական գիտություններում՝ զբաղեցնելով երրորդ տեղը Հունգարիայի կենսաբանության մրցույթում[57]։

Կարիկոն, 1978 թվականին, կենսաբանության բակալավրի կոչում է ստացել, իսկ 1982 թվականին՝ կենսաքիմիական գիտությունների թեկնածուի, երկուսն էլ Սեգեդի համալսարանից[58]։ Նա իր հետդոկտորական հետազոտությունը շարունակել է Հունգարիայի Կենսաքիմիայի ինստիտուտում, Կենսաբանական հետազոտությունների կենտրոնում (BRC): 1978-ից մինչև 1985 թվականը նա կոմունիստական հունգարական գաղտնի ոստիկանության գործակալ է եղել, ըստ նրա՝ ընդգրկվել է կառույցում, վախենալով իր կարիերայի վրա հետևանքներից կամ իր հոր դեմ հաշվեհարդարից։ Նա պնդում է, որ ինքը նրանց տեղեկատվություն չի տրամադրել, ոչ էլ ակտիվ է եղել որպես գործակալ[59]։

1985 թվականին BRC-ի նրա լաբորատորիան կորցրեց ֆինանսավորումը[57], և Կարիկոն սկսեց աշխատանք փնտրել այլ երկրների հաստատություններում։ Թեմփլ համալսարանից Ռոբերտ Սուհադոլնիկի կողմից հետազոտական աշխատանքի առաջարկ ստանալուց հետո[60], Կարիկոն ամուսնու և երկու տարեկան դստեր հետ մեկնեց Միացյալ Նահանգներ[57]։

Կարիերա

1985-ից 1988 թվականներին Կարկոն Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանում հետդոկտորանտ էր։ Կարիկոն այնտեղ մասնակցել է ՁԻԱՀ-ով, արյունաբանական հիվանդություններով և քրոնիկ հոգնածության համախտանիշով հիվանդների, կրկնակի շղթայական ՌՆԹ-ով (dsRNA) բուժման փորձարկմանը։ Այն ժամանակ սա համարվում էր նորարական հետազոտություն, քանի որ dsRNA-ի կողմից ինտերֆերոնի ինդուկցիայի մոլեկուլային մեխանիզմը հայտնի չէր, թեև ինտերֆերոնների հակավիրուսային և հականեոպլաստիկ ազդեցությունները լավ փաստագրված էին[61]։

1988 թվականին Կարիկոն համաձայնվեց աշխատանքի անցնել Ջոնս Հոփկինսի համալսարանում՝ Տեմփը լքելու իր մտադրության մասին նախապես չտեղեկացնելով իր գիտական ղեկավար Սուհադոլնիկին, ինչպես նկարագրված է Գրեգորի Ցուկերմանի 2021 թվականի «Կադր՝ աշխարհը փրկելու համար» գրքում։ Սուհադոլնիկն ասել է նրան, որ եթե նա գնա Ջոնս Հոփքինս, նա ստիպված կլինի նրան արտաքսել, այնուհետ նրա մասին հայտնեց ԱՄՆ ներգաղթի մարմիններին՝ հայտնելով, որ նա «ապօրինի» է գտնվում Միացյալ Նահանգներում։ Մինչ Կարիկոն հաջողությամբ վիճարկում էր արտահանձնման հրամանը, Ջոնս Հոփքինսը աշխատանքի առաջարկը հետ կանչեց։ Սուհադոլնիկը «շարունակեց չարախոսել Կարիկոյին՝ անհնարին դարձնելով նրա համար նոր պաշտոն ստանալը» այլ հաստատություններում, մինչև որ նա հանդիպեց Բեթեզդա ծովային հիվանդանոցի մի հետազոտողի, ով «իր սեփական դժվար պատմությունն ուներ Սուհադոլնիկի հետ»[62]։ Կարիկոն այնուհետ հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել այնպես, ինչպես նկարագրել է Ցուկերմանը, բայց ընդգծել է, որ «ավելի կարևոր է, որ ես երախտապարտ եմ [Սուհադոլնիկին] 1985 թվականին ինձ IAP66 ձևաթուղթ ուղարկելու, և ինձ իր լաբորատորիայում աշխատելու հնարավորություն է տվել », նշելով․ «Երբ, մի քանի տարի անց․ ես դասախոսություն էի կարդում [Տեմփլում], ես շնորհակալություն հայտնեցի նրանից սովորած գիտության համար»[63]։ 1988-1989 թվականներին նա աշխատել է Բեթեզդայի Առողջապահական գիտությունների միասնական ծառայությունների համալսարանում, Մերիլենդ[64], որտեղ նա հետազոտություններ էր կատարում ազդանշանային սպիտակուցային ինտերֆերոնների հետ[65]։

1989 թվականին նա աշխատանքի է ընդունվել Փենսիլվանիայի համալսարանում՝ սրտաբան Էլիոթ Բարնաթանի հետ մեսենջեր ՌՆԹ-ի (mRNA) վրա աշխատելու համար[57]։ 1990 թվականին, երբ Փենսիլվանիայի համալսարանի Պերելմանի բժշկական դպրոցի օժանդակ պրոֆեսոր էր, Կարիկոն առաջին անգամ դրամաշնորհի դիմեց, mRNA-ի վրա հիմնված գենային թերապիայի առաջարկությամբ[46]։ Այդ ժամանակվանից ի վեր mRNA-ի վրա հիմնված թերապիան Կարիկոյի հիմնական հետազոտական հետաքրքրությունն էր։ Այնուամենայնիվ, 1990-ականներին mRNA-ն դուրս մնաց հետազոտողների հետաքրքրության շրջանակից, քանի որ շատ հետազոտողներ, կենսատեխնոլոգիաներ և դեղագործական ընկերություններ կասկածում էին դրա ներուժին։ Կարիկոյի համար դժվարացավ ֆինանսավորում ստանալը[43][66]։ Նա նպատակ էր դրել դառնալ լրիվ դրույքով պրոֆեսոր, սակայն դրամաշնորհի բազմակի մերժումներից հետո, 1995 թվականին համալսարանը նրա պաշտոնն իջեցրեց[54][67]։ Nevertheless, she chose to remain and continue her mRNA research.[43][68]

Կարիկոն (աջից) Դրյու Վայսմանի հետ, 2022

1997 թվականին նա հանդիպեց իմունոլոգիայի պրոֆեսոր Դրյու Վայսմանին, ով վերջերս էր ժամանել Փենսիլվանիայի համալսարան։ Նրանք սկսեցին մտքեր փոխանակել, այնուհետ համագործակցել։ Վայսմանի ֆինանսավորումը շատ վճռորոշ էր Կարիկոյի հետազոտությունը շարունակելու և ընդլայնել համար[43][68]։ և Վայսմանի իմունոլոգիայի և Կարիկոյի կենսաքիմիայի համադրությունը չափազանց արդյունավետ էր[66]։ Նրանք սկսեցին տեխնոլոգիան առաջ տանել՝ խնդիրները մեկ առ մեկ լուծելով, և, ի վերջո, ճանաչում ձեռք բերեցին։ Վայսմանը մեկնաբանել է. «Մենք ստիպված էինք պայքարել ամբողջ ճանապարհով»[43][68]։ Ակադեմիական հետազոտական աշխատանքի պայմանների նորմերի դեմ Կարիկոյի համառությունը բացառիկ էր[39][65][69]։

Քեյթը իսկապես անհավատալի էր... Նա միշտ աներևակայելի հետաքրքրասեր էր։ Նա ագահորեն կարդում էր. Նա միշտ տեղյակ էր նորագույն տեխնոլոգիաներց կամ ամենավերջին հետազոտություններից, նույնիսկ այլ ոլորտների, և դրանք համադրերով ասում էր․ «Ինչո՞ւ մենք դա չանենք»։ Կամ՝ «Ինչո՞ւ մենք չենք փորձում այս ձևակերպումը»

Մինչև 2005 թվականը mRNA-ի թերապևտիկ օգտագործման հիմնական խնդիրն այն էր, որ in vivo օգտագործումը ԲԵՐՈՒՄ Էր բորբոքային ռեակցիաների[37]։ Վճռորոշ պատկերացումն եղավ, երբ Կարիկոյի մոտ հարց առաջացավ՝ թե ինչու հսկողություն փորձի ժամանակ օգտագործվող տրանսֆերային ՌՆԹ-ն (tRNA), նույն իմունային ռեակցիան չի առաջացրել, ինչ mRNA-ն[38]։ 2005 թվականից սկսած մի շարք կարևոր ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ թեև սինթետիկ mRNA-ն բորբոքվածություն էր առաջացնում, սակայն tRNA-ն՝ ոչ։ Կարիկոն և Վայսմանը՝ ուրիդինը պսեւդուրիդինով փոխարինելով, պարզեցին, թե ինչպես mRNA-ում հատուկ նուկլեոզիդային փոփոխությունները հանգեցնում են իմունիտետիի նվազմանը[37][68][70]։ Նրանց հիմնական բացահայտումը, որը վերաբերում էր mRNA-ի քիմիական փոփոխությանը՝ այն դարձնելով ոչ իմունոգեն, մերժվեց Nature և Science ամսագրերի կողմից, [չստուգվեց], բայց ի վերջո ընդունվեց Immunity հրատարակության կողմից[50]։

Հետազոտողների մեկ այլ կարևոր ձեռքբերում էր մՌՆԹ-ն լիպիդային նանոմասնիկների մեջ փաթեթավորելու տեխնիկայի մշակումը, որը դեղամիջոցների առաքման նոր համակարգ է mRNA-ի համար։ mRNA-ն ներարկվում է փոքր ճարպային կաթիլների մեջ (լիպիդային նանոմասնիկներ), որոնք պաշտպանում են փխրուն մոլեկուլը, մինչ այն հասնի մարմնի ցանկալի հատվածին[56][71][72]։ Նրանք ցույց տվեցին դրա արդյունավետությունը կենդանիների վրա[73]։

Կատալին Կարինկոյի նկարը պատի վրա, Բուդապեշտ, Հունգարիա

Կարիկոն և Վայսմանը RNARx փոքր ընկերությունը հիմնեցին, և 2006-ին և 2013-ին մի քանի փոփոխված նուկլեոզիդների օգտագործման արտոնագրեր ստացան՝ mRNA-ի հակավիրուսային իմունային պատասխանը նվազեցնելու համար։ Դրանից անմիջապես հետո, Փենսիլվանիայի համալսարանը մտավոր սեփականության լիցենզիան վաճառեց լաբորատոր սարքավորումներ մատակարարող ընկերության (ներկայումս՝ Cellscript) ղեկավար՝ Գարի Դալին[74]։ Շաբաթներ անց Moderna-ին աջակցող Flagship Pioneering վենչուրային կապիտալի ընկերությունը, պատենտն արտոնագրելու համար, կապվեց նրա հետ, երբ այն այլևս հասանելի չէր[46]։2013 թվականի սկզբներին Կարիկոն լսեց Moderna-ի և AstraZeneca-ի 240 միլիոն դոլար արժողությամբ գործարքի մասին՝ mRNA-ի անոթային էնդոթելային աճի գործոնի մշակման համար։ Կարիկոն հասկացավ, որ Փենսիլվանիայի համալսարանումհնարավորություն չի ստանա կիրառելու mRNA-ի հետ իր փորձը, ուստի նա ստանձնեց BioNTech RNA Pharmaceuticals-ի փոխնախագահի պաշտոնը[46] (իսկ 2019-ին դարձավ ավագ փոխնախագահ), միաժամանակ պահպանելով Համալսարանի դոցենտ պրոֆեսոր իր հաստիքը[75]։

2023 թվականի հոկտեմբերի դրությամբ Կարիկոն Հունգարիայի Սեգեդի համալսարանի պրոֆեսոր է[49]։

Գիտական ներդրում

Կարիկոյի հետազոտությունները լայն ազդեցություն ունեն այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են պլյուրիպոտենտ ցողունային բջիջների ստեղծումը և ինֆորմացիոն ՌՆԹ-ի վրա հիմնված գենային թերապիան, ինչպես նաև «դեղերի նոր դասի մուտքը»[43][76]։

Կարիկոյի աշխատանքը BioNTech-ին և Moderna-ին հնարավորություն տվեց ստեղծելու թերապևտիկ mRNA-ներ, որոնք իմունային պատասխան չեն առաջացնում[46]։ 2020 թվականին Կարիկոյիի և Վայսմանի տեխնոլոգիան օգտագործվել է BioNTech-ի և նրա գործընկեր Pfizer-ի և Moderna-ի կողմից, COVID-19-ի դեմ պատվաստանյութերում[53][68]։ mRNA պատվաստանյութերը մշակվել և օգտագործման համար հաստատվել են աննախադեպ արագությամբ և 90% արդյունավետություն են գրանցել։ Բացի վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստանյութերից, mRNA-ն ներուժ ունի կիրառվելու քաղցկեղի, սրտանոթային և նյութափոխանակության հիվանդությունների բուժման մեջ[77][78][79] ներառյալ իշեմիան[80]։

Պարգևներ և մրցանակներ

Կարիկոն ավելի քան 130 միջազգային մրցանակներ և պարգևներ է ստացել կենսաքիմիայի ոլորտում իր նորարական և համաշխարհային նշանակության աշխատանքի համար։.

2023 թվականի հոկտեմբերի 2-ին Կարոլինսկայի ինստիտուտի Նոբելյան ասամբլեան հայտարարեց, որ 2023 թվականի ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է Կատալին Կարիկոյին և Դրյու Վայսմանին mRNA տեխնոլոգիայի զարգացման համար[81][82][83]։

2023 թվականին Կարիկոն ընդգրկվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում՝ ինֆորմացիոն ՌՆԹ-ի հետազոտության համար[84]։

Անձնական կյանք

Կարիկոյի դուստրը՝ Սյուզան Ֆրենսիան

Կարիկոն ամուսնացած է Բելա Ֆրենսիայի հետ։ նրանց դուստր՝ թիավարուհի Սյուզան Ֆրենսիան, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր է[53]։ Նրանց թոռը ծնվել է ԱՄՆ-ում 2021 թվականի փետրվարին՝ Սյուզանի և ճարտարապետ Ռայան Ամոսի ընտանիքում[85][86]։

ԶԼՄ-ների տեսանելիություն և մեմուարներ

2021 թվականի ապրիլին The New York Times-ը ներկայացրեց նրա կարիերան, ինչը mRNA պատվաստանյութերը COVID-19 համաճարակի դեմ պայքարելու միջոց դարձրեց[38]։

2021 թվականի հունիսի 10-ին The New York Times-ի The Daily podcast-ը հաղորդում վարեց Կարիկոյի կարիերայի մասին՝ ընդգծելով այն բազմաթիվ մարտահրավերները, որոնք նա հաղթահարել է, մինչ իր աշխատանքի ճանաչումը[87]։

2023 թվականին Կարիկոյի մասին լույս տեսան երկու մանկական գրքեր` «Երբեք մի հանձնվիր. Դոկտոր Քեթի Կարիկո և պատվաստումների ապագայի մրցավազքը» (հեղինակներ Դեբի Դեյդի և Ջուլիանա Օքլի)[88][89], և «Քեթիի փոքրիկ սուրհանդակները՝ դոկտոր Կատալին Կարիկո։ և Covid-19-ի դեմ ճակատամարտը» (Մեգան Հոյթ և Վիվիեն Միլդենբերգեր)[90]։

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Crown Publishing Group-ի կողմից հրապարակվել է Կատալին Կարիկոյի ինքնակենսագրությունը, Նոբելյան մրցանակի արժանանալուց ընդամենը մի քանի օր անց[91][92][93]։ Այն վերնագրված է Դժվարությունների միջով․ Իմ կյանգը գիտության մեջ[94]։ 1

Ծանոթագրություններ