Կառլ XVI Գուստաֆ

Կառլ XVI Գուստաֆը (շվեդ.՝ Carl XVI Gustaf, ապրիլի 30, 1946(1946-04-30)[2][1][3][…], Haga Palace, Սոլնա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), 1973 թվականի սեպտեմբերի 15-ից դարձել է Շվեդիայի արքան։

Կառլ XVI Գուստաֆ
շվեդ.՝ Carl XVI Gustaf
Դրոշ
Դրոշ
Շվեդիայի Արքա
Դրոշ
Դրոշ
 սեպտեմբերի 15, 1973
ՆախորդողԳուստաֆ VI Ադոլֆ
 
Կրթություն՝Ուփսալայի համալսարան և Sigtunaskolan Humanistiska Läroverket?
Մասնագիտություն՝ռազմածովային սպա
ԱզգությունՇվեդ
Դավանանքքրիստոնեություն
Ծննդյան օրապրիլի 10, 1946 (78 տարեկան)
ԾննդավայրՍոլնա
ԴինաստիաԲերնադոտներ
Քաղաքացիություն Շվեդիա
Ի ծնե անունշվեդ.՝ Carl Gustaf Folke Hubertus
ՀայրPrince Gustaf Adolf, Duke of Västerbotten?
ՄայրPrincess Sibylla of Saxe-Coburg and Gotha?
ԱմուսինՍիլվիա (Շվեդիայի թագուհի)
ԶավակներՎիկտորիա, Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպ[1] և Թագուհի Մադլեն Թերեզիա Ամելիա Յուսեֆինա[1]
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Կառլ XVI Գուստաֆը ծնվել է 1946 թվականի ապրիլի 10-ին Շվեդիայի Մայրաքաղաք Ստոկհոլմին կից Սոլնա քաղաքում՝ Արքայազն Դուքս Գուստաֆ Ադոլֆի ընտանիքում։ Նա եղել է ընտանիքի ամենափոքր և միակ որդի երեխան։ Նրա հայրը Գուստաֆ Ադոլֆը մահացավ 1947 թվականի ապրիլի 26-ին Կոպենհագենում՝ ավիավթարի ժամանակ։ 1907 թվականից մինչև 1950 թվականը Շվեդիայի Թագավոր է եղել Կառլ XVI Գուստաֆի պապը՝ Գուստաֆ V-ը, որի մահից հետո էլ Շվեդիայի Արքա դարձավ Կառլ XVI Գուստաֆի Հորեղբայր Գուստաֆ VI-ը, որի մահից հետո էլ 1973 թվականի սեպտեմբերի 15-ին Շվեդիայի Արքա Դարձավ Կառլ XVI Գուստաֆը։

Կրթություն և Զինվորական Ծառայություն

Կառլ XVI Գուստաֆը ավարտել է դպրոցը 1966 թվականին Ստոկհոլմում։ Ավարտելուց հետո Կառլ XVI Գուսաֆը երկուսուկես տարի ծառայել է Շվեդիայի զինված ուժերում։ Բանակում նա ծառայել է թե ցամաքային, թե օդային, և թե նավատորմի զորքերում։ Սակայն ամենից երկարը ծառայել է նավատորմում ինչի պատճառով էլ նա հետաքրքրված է ծովերով։ Զինվորական Ծառայությունից հետո Կառլ XVI Գուստաֆը հատուկ ծրագրով կրթությունը շարունակել է Ստոկհոլմի Ուփսալայի համալսարանում։ Հատուկ ծրագիրը իր մեռ նեռարում էր Պատմություն, Սոցիոլոգիա, Քաղաքագիտություն, Հարկային օրենսդրություն և տնտեսություն։ Այդ ամենցի հետո Կառլ XVI Գուստաֆը Ազգային տնտնեսությունը Ստոկհոլմի համալսարանում։ Քանի որ Կառլ XVI Գուստաֆը լինելու էր Շվեդիայի ապագա Արքա նա սկսեց ավելի խորը ուսումնասիրել, թէ ինչպես պետք է կառավարել Շվեդիան, որպեսզի այն ավելի բարձրացնի կյանքի որակը Շվեդիայում։ Նա ուսումնասիրել է դատական համակարգի աշխատանքը, սոցիալական ապահովածության և գործատուների միության աշխատանքին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Գործադիր, Օրենսդիր և արտաքին գործերի նախարարության գործառույթներին։ Նա ձեռք է բերել միջազգային փորձ՝ ՄԱԿ-ում Շվեդիայի մշտական առաքելության շնորհիվ։

Արքա

Կառլ XVI Գուստաֆը արքա է դարձել իր հորեղբոր՝ Գուստաֆ VI-ի մահից հետո 1973 թվականի սեպտեմբերի 15-ին։ Արքա դառնալուց հետո Կառլ XVI Գուստաֆը շարունակել է հետևել տարբեր ոլորտներում Շվեդիայի հասարակության զարգացմանը՝ այցելելով շատ հաստատություններ, կազմակերպություններ, համալսարաններ և այլ վայրեր։ Նրա առաջինային նպատակն է եղել այցելել Շվեդիայի բազմաթիվ մարզեր և շրջաններ։

Հետաքրքիր է իմանալ

Կառլ XVI Գուստաֆը մասնակցում է Ստոկհոլմում մայիսին տեղի ունեցող ամենամյա միջազգային Պոլառ մյուզիք մրցանակաբաշխության (Polar Music Prize) արարողությանը և ավանդաբար անձամբ է հանձնում մրցանակները յուրաքանչյուր դափնեկրին[4][5]։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի Թագավորական երաժշտական ակադեմիան։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1 միլիոն շվեդական կրոն։

Ընտանիք

1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերում՝ Կառլ XVI Գուստաֆը հանդիպել է Սիլվիա Ռենատե հետ։ 1976 թվականի հունիսի 19-ին նրանք ամուսնացել են, որով էլ Սիլվիա Ռենատեն դարձել է Շվեդիայի Թագուհին։ Այժմ արքայական զույգն ունի երեք երեխաներ։

Պարգևներ

Կառլ XVI Գուստաֆը ստացել է բազմաթիվ պարգևներ շատ երկրներից՝ ինչպես նաև Շվեդիայից։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ XVI Գուստաֆ» հոդվածին։