Կառլ Ցելեր

Կառլ Ցելեր (գերմ.՝ Carl Adam Johann Nepomuk Zeller,հունիսի 19, 1842(1842-06-19)[4][5][1][…], Sankt Peter in der Au, Amstetten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1][2][3] - օգոստոսի 17, 1898(1898-08-17)[4][5][1][…], Weikersdorf, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[3]), ավստրիացի կոմպոզիտոր, Վիեննայի օպերետի դասական։

Կառլ Ցելեր
Բնօրինակ անունգերմ.՝ Carl Zeller[1][2][3]
Ի ծնե անունգերմ.՝ Carl Adam Johann Nepomuk Zeller
Ծնվել էհունիսի 19, 1842(1842-06-19)[4][5][1][…]
Sankt Peter in der Au, Amstetten District, Ստորին Ավստրիա, Ավստրիա[1][2][3]
Երկիր Ավստրիական կայսրություն[2][3] և  Ցիսլեյտանիա[2][3]
Մահացել էօգոստոսի 17, 1898(1898-08-17)[4][5][1][…] (56 տարեկան)
Weikersdorf, Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրո-Հունգարիա[3]
ԳերեզմանՎիենայի կենտրոնական գերեզմանատուն[1][3]
Ժանրերօպերա[1] և օպերետ[1]
Մասնագիտությունկոմպոզիտոր, պետական ծառայող և իրավաբան
Գործիքներդաշնամուր[1]
ԱշխատավայրQ117337577?[1][2][3]
ԿրթությունՎիեննայի համալսարան (1869)[1][2][3] և Stiftsgymnasium Melk? (1860)[3]
ԱնդամակցությունWiener Hofmusikkapelle?[1][3]
Պարգևներ
 Carl Zeller Վիքիպահեստում

Կենսագրություն

Կառլ Ցելերը ծնվել է բժշկի ընտանիքում, որը մահացել է որդու ծնվելուց մեկ տարի չանցած։ Մանկուց նվագել է տարբեր երաժշտական գործիքներ, այդ թվում՝ երգեհոն Ի. Բրանդշտետերի մոտ[6]։ Երգել է Վիեննայի տղաների երգչախմբում։

1869 թվականին իրավաբանական կրթություն է ստացել Վիեննայի համալսարանում։ Միաժամանակ կոմպոզիտորական արվեստ է սովորել Սիմոն Զեխտերի մոտ։

Այնուհետև աշխատել է կրթության նախարարությունում՝ ազատ ժամանակ գրելով երգեր, խորալներ, իսկ 1876 թվականից՝ նաև օպերետներ։ Ցելերի առաջին օպերետը՝ «Ջոկոնդան», մեծ հաջողությամբ բեմադրվել է Վիեննայում և Լայպցիգում։

1875 թվականին ամուսնացել է Աննա Մարիա Շվեցի հետ (Anna Maria Schwetz

Ցելերը մի քանի օպերետների հեղինակ է, որոնցից հայտնի են հատկապես երկուսը՝ «Թռչունների վաճառողը» (1891) և «Մարտին հանքափորը» (1894)։

1895 թվականին Ցելերը հեռացվել է նախարարությունից, ձերբակալվել և մեղադրվել սուտ վկայություն տալու մեջ։ Դժբախտությունը լրացնելու համար Ցելերը ընկնելուց վնասել է ողնաշարը և մնացած օրերը տառապել է այդ հիվանդությունից, իսկ հետո՝ հոգեկան խանգարումից։ Նրա վերջին օպերետան ավարտել է Հովհաննես Բրանդտը։

Օպերետների ցանկ

  • Ջոկոնդա (Joconde, 1876)
  • Ֆորնարինա (Die Fornarina, 1878)
  • Կարբոնարի (Capitän Nicoll, oder Die Carbonari, 1880)
  • Թափառաշրջիկ (Der Vagabund, 1886)
  • Թռչունների վաճառող (Der Vogelhändler, 1891)
  • Մարտին հանքափոր (Der Obersteiger, 1894)
  • Der Kellermeister (1901, հետմահու)

Գրականություն

  • Ярон Г. М. О любимом жанре. — М.: Искусство, 1960.
  • Владимирская А., Звездные часы оперетты. — Л., 1975.
  • Янковский M. Оперетта. Возникновение и развитие жанра на Западе и в СССР. — Л.М., 1937.

Ծանոթագրություններ