Կառլ Կլուզիուս

Կառլ Կլուզիուս[8] (լատին․՝ Carolus Clusius կամ հոլ.՝ Karl Clusius)[9][10][11] կամ Շառլ դը Լեկլուզ[8] (ֆր.՝ Charles de l’Écluse)[10][11][12][13], փետրվարի 19, 1525[1] կամ մարտի 1, 1526(1526-03-01)[2], Առաս - ապրիլի 4, 1609(1609-04-04)[3][4][5][…], Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն),  նիդերլանդացի[9],ֆրանսիացի[8][13], բուսաբան[10][12], 16-րդ դարի եվրոպական կարևորագույն բուսաբաններից մեկը[14], համարվում է իր ժամանակի առաջատար բուսաբանը[15], կենտրոնական դեմք բույսերի բորսաների հսկայական եվրոպական ցանցում[14], հոլանդական սոխուկավոր բույսերի արդյունաբերության հիմնադիր[16], բուսաբանության պրոֆեսոր[12], սնկաբան[9], «սնկաբանության հայր»[17], բժիշկ[8][12][15], բնագետ[8] և հումանիստ[14][15][18]։

Կառլ Կլուզիուս
ֆր.՝ Char
Ծնվել էփետրվարի 19, 1525[1] կամ մարտի 1, 1526(1526-03-01)[2]
Առաս
Մահացել էապրիլի 4, 1609(1609-04-04)[3][4][5][…]
Լեյդեն, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԳերեզմանPieterskerk
ՔաղաքացիությունՀյուսիսային Նիդերլանդներ և  Ֆրանսիա[6]
Մասնագիտությունբուսաբան, բժիշկ, թարգմանիչ, համալսարանի դասախոս, սնկաբան, կենդանաբան և թռչնաբան
Հաստատություն(ներ)Լեյդենի համալսարան և Լեյդենի համալսարան[2]
Գործունեության ոլորտբուսաբանություն
Պաշտոն(ներ)համալսարանի դասախոս և տնօրեն
Ալմա մատերԳենտի համալսարան, Լյովենի Հին համալսարան, Մարբուրգի համալսարան, Վիտենբերգի համալսարան և Մոնպելիեի համալսարան
Տիրապետում է լեզուներինլատիներեն[7], իսպաներեն և ֆրանսերեն[3]
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Clus.
 Carolus Clusius Վիքիպահեստում
Չարլզ Կլյուզիուսը ծերության ժամանակ
Tulipa clusiana կակաչը, որն անվանվել է Կլուզիուսի անունով։

Կենսագրություն

Չարլզ Կլյուզիուսը ծնվել է Արրասում 1526 թվականի փետրվարի 19-ին[8][10][14][16][19] հարուստ, լավ կրթված կաթոլիկ ընտանիքում[20]։ Կլուզիուսի հայրը՝ Միշել դե Լեկլուզը, եղել է ազնվական և ծառայել է որպես խորհրդական Արտուայի նահանգային դատարանում[14]։ Կառլ Կլուզիուսը սովորել է Շվեյցարիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում[8]։ Սովորել է իրավագիտություն և փիլիսոփայություն Գենտի համալսարանում[12]։ 1550 թվականի սկզբին Կլուզիուսը որոշ ժամանակ անցկացրեց Շվեյցարիայում, 1551 թվականին գտնվել է Մոնպելիեում՝ սովորելով պրոֆեսոր Գիյոմ Ռոնդելեի հետ[14]։ Մոնպելիեի միջավայրն իր բուսական հարստությամբ հատկապես հարմար էր Կլուզիուսի բուսաբանության հակումները զարգացնելու և ամրապնդելու համար, ձևավորման տարիների ընթացքում սովորել է առնվազն ութ լեզու և ձեռք բերել լայն գիտելիքներ հարցերի լայն շրջանակի վերաբերյալ[14]։ Կառլ Կլուզիուսը կարողացել է կարդալ հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, իտալերեն, իսպաներեն և լատիներեն[20]։ Նա նաև զբաղվել է պորտուգալերենի ինքնուրույն ուսումնասիրությամբ[20]։ Կլուզիուսի առաջին հրապարակումը եղել է Ռեմբերտ Դոդունսի «Cruydt-Boeck» ստեղծագործության ֆրանսերեն թարգմանությունն է, որը լույս է տեսել Անտվերպենում 1557 թվականին[14]։ Կառլ Կլուզիուսը եղել է իշխանների և արիստոկրատների խորհրդականը Եվրոպական տարբեր երկրներում[14]։

Ժամանակակիցներից մեկը Կլուզիուսին նկարագրել է որպես Եվրոպայի բոլոր գեղեցիկ այգիների հայր[18]։ Կառլ Կլուզիուսի ծննդյան պահին այգիները քիչ են փոխվել 8-րդ դարից ի վեր, Կլուզիուսը զգալի դեր է խաղացել դրանց փոփոխության մեջ[20]։ Բուսաբանությունը դարձավ անկախ գիտություն և այլևս չէր համարվում բժշկության ճյուղ. բույսերը հետաքրքրված էին միայն իրենց բուժիչ և խոհարարական հատկություններով, և Կլուսիուսն առաջիններից է եղել Հյուսիսային Եվրոպայում[18]։

Կառլ Կլուզիուսը հրավիրվել է Վիեննա՝ բուսաբանական այգի ստեղծելու համար[18], եղել է Վիեննայի Բուսաբանական այգու տնօրենը[16] Մաքսիմիլիան II կայսեր արքունիքում[11][14][19]։ Կայսեր հովանավորությունը նրան հնարավորություն է տվել ճանապարհորդել ամբողջ Եվրոպայում՝ տեղեկություններ հավաքելով իր բուսաբանական հետազոտությունների համար և Եվրոպայից դուրս մի շարք նոր բույսեր ներմուծելով[14]։

Կլուզիուսը նպաստել է Եվրոպայում կարտոֆիլի մշակույթի ներդրմանը[8], ինչպես նաև Նիդեռլանդներում կակաչներ է ներմուծել[14][18]։ Համարվում է նաև, որ ներմուծել է պիոններ և հակինթներ արևմտաեվրոպական այգեգործության մեջ[21]։ 1593 թվականին Կլուզիուսը Լեյդենում դարձել է բուսաբանության պատվավոր պրոֆեսոր, այս պաշտոնը զբաղեցրել է մինչև իր մահը[12][14]։ Կլաուզիուսի կարևոր նվաճումներից մեկը Լեյդենի բուսաբանական այգու ստեղծումն էր՝ Ալպերից հյուսիս գտնվող երկրորդ նման հաստատությունը[14]։ Ստեղծել է այն 67 տարեկան հասակում[20]։ Լեյդենի բուսաբանական այգում Չարլզ Կլուզիուսը տնկել է մի քանի կակաչների սոխուկներ, որոնք նրան ուղարկվել էին Կոստանդնուպոլսից Սուլթան Սուլեյման Iի արքունիքում Սուրբ Հռոմի դեսպան Բուզբեկի կողմից[22]։ Չնայած այն հանգամանքին, որ կակաչները Կենտրոնական Ասիայից էին և նախկինում չէին աճեցվել Կոստանդնուպոլսից արևմուտք, նրանք հարմարվել են հյուսիս-արևմտյան Եվրոպայի կլիմայական պայմաններին[22]։ 1594 թվականի գարնանը Նիդեռլանդների հյուսիսում ծաղկել են առաջին կակաչները[18]։ Դա հոլանդական սոխուկավոր բույսերի արդյունաբերության սկիզբն էր[16]։

Կառլ Կլուզիուսը նորարարական, աշխարհահռչակ բուսաբանական հրապարակումների հեղինակ է[14]։ Նա համարվում է «սնկաբանության հայրը», քանի որ 1601 թվականին նա գրել է սնկերի մասին առաջին մենագրությունը[17]։ Սա Հունգարիայի սնկային ֆլորայի տարածաշրջանային նկարագրությունն էր՝ «Fungorum in Pannoniis observatorum brevis historia», որը հրատարակվել է «Rariorum plantarum historia» ընդհանուր հատորում, որը հետագայում կոչվել է «Կլյուզիուսի կոդեքս» («Codex Clusianus»)[17]: Կլուզիուսը նկարագրել է սնկերի 47 «սեռ» և ​​105 «տեսակ»՝ նկարագրություններին տրամադրելով բավականին ճշգրիտ ջրաներկ նկարազարդումներ[17]։. «Codex Clusius»ի սնկերի մեծ մասը կարելի է բավականին ճշգրիտ ճանաչել նկարազարդումներից[23][24]։

Չարլզ Կլյուզիուսը մահացել է Լեյդենում 1609 թվականի ապրիլի 4-ին[8][10][14][16]։

Գիտական ​​գործունեություն

Կառլ Կլուզիուսը մասնագիտացել է սնկաբանության, ինչպես նաև բույսերի և կենդանիների ուսումնասիրության մեջ[8][9]։ Կլուզիուսը նկարագրել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի բազմաթիվ նոր բույսեր և կենդանիներ[8]։ Եղել է առաջինը, որը հայտնաբերել է որոշ բույսերի ընտանիքներ[8]։

Գիտական ​​աշխատություններ

Núphar lútea (Կոկոռ դեղին), «Rariorum Plantarum Historia» (1601)
  • 1561: Antidotarium sive de exacta componendorum miscendorumque medicamentorum ratione ll. III … nunc ex Ital. sermone Latini facti (Antwerpen. Ex officina Plantiniana).
  • 1570: Galliae Narbonensis ora marittima (Antwerpen. Abraham Ortelius).
  • 1571: Hispania nova descriptio (Antwerpen. Abraham Ortelius).
  • 1582: Aliquot notae in Garciae Aromatum historiam (Antwerpen. Ex officina Plantiniana).
  • 1583: Rariorum aliquot stirpium, per Pannoniam, Austriam, & vicinas quasdam provincias observatarum historia, IV libris expressa (Antwerpen. Ex officina Plantiniana).
  • 1583: Stirpium nomenclator Pannonicus (Nemetvyawarini: Joannes Manlius).
  • 1601: Rariorum plantarum historia / Fungorum in Pannoniis observatorum brevis historia. Exoticorum libri decem: quibus animalium, plantarum, aromatum, aliorumque peregrinorum fructuum historiæ discribuntur (Antwerpen. Ex officina Plantiniana apud Ioannem Moretum).
  • 1605: Exoticorum libri decem: quibus animalium, plantarum, aromatum, aliorumque peregrin. fructuum historiae describuntur / item Pt. Bellonii Observationes, eodem C.C. interprete (Leiden: Ex officina Plantiniana).
  • 1611: Curae posteriores, seu plurimarum non antè cognitarum, aut descriptarum stirpium, peregrinorumque aliquot animalium novae descriptiones: quibus & omnia ipsius opera, aliáque ab eo versa augentur, aut illustrantur: accessit seorsim Everardi Vorstii. .. de eiusdem Caroli Clusii Vita & obitu oratio, aliorumque Epicedia (Leiden & Antwerpen). Ex officina Plantiniana.
  • 1619: Summi Galliae Belgicae corographica descriptio posthuma, ed. Joachim Morsius (Leiden: Jac. Marcus).
  • 1630: Appendix cultori plantarum exoticarum necessaria. in Herbarium Horstianum (Marburg).

Մեծարանք

Չարլզ Պլյումերը իր պատվին անվանել է բույսի ցեղ (լատին․՝ Clusia)[25][26][27]:

Չարլզ Կլուզիուսի անունով կոչվել են նաև հետևյալ բույսերի տեսակները՝

  • Amaryllis clusiana Ker Gawl., 1817[28]
  • Galanthus clusii Fisch. ex Steud., 1840[29]
  • Gentiana clusii E.P.Perrier & Songeon, 1853[30]
  • Primula clusii Wiest ex Nyman, 1881[31]
  • Primula clusiana Tausch, 1821[32]
  • Potentilla clusiana Jacq., 1774[33]
  • Potentilla clusiana Geners., 1822[34]
  • Rubus clusii Borbás, 1885[35]
  • Paeonia clusii Stern & Stearn, 1940[36]
  • Achillea clusiana Tausch, 1821[37]
  • Doronicum clusii (All.) Tausch, 1828[38]
  • Tulipa clusiana Shepherd ex Schult.f., 1830[39]
  • Tulipa clusiana Redouté, 1803[40]
  • Tulipa clusiana Orph. ex Nyman, 1882[41]
  • Auricula-ursi clusiana (Tausch) Soják, 1980[42]
  • Tilia clusiana J.Wagner, 1926[43]

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Karl Mägdefrau: Geschichte der Botanik. Leben und Leistung großer Forscher. Stuttgart, Gustav Fischer Verlag, 2. Auflage, 1992, ISBN 3-437-20489-0.(գերմ.)
  • Heinrich Dörfelt, Heike Heklau: Geschichte der Mykologie. Schwäbisch-Gmünd, Einhorn Verlag 1998, ISBN 3-927654-44-2.(գերմ.)
  • Ilse Jahn: Geschichte der Biologie. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2000, ISBN 3-8274-1023-1.(գերմ.)
  • Heinrich Wilhelm Reichardt: Clusius, Carolus. In: Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 4, Duncker & Humblot, Leipzig 1876, S. 349—351.(գերմ.)
  • Hunger, Friedrich Wilhelm Tobias. Charles de L’Escluse (Carolus Clusius) Nederlandsch kruidkundige, 1526—1609. 2 vols. The Hague: M. Nijhoff, 1927—1943.(նիդեր.)
  • Smit, P. «Carolus Clusius and the beginning of botany in Leiden University». Janus. 60 (1973) 87—92.(անգլ.)
  • Ogilvie, Brian W. «The Science of Describing: Natural History in Renaissance Europe». Chicago: University of Chicago Press, 2006.(անգլ.)
  • Большая советская энциклопедия: В 30 т. — М.: «Советская энциклопедия», 1969—1978.(ռուս.)
  • Чикин Ю. А. Общая фитопатология (часть 1): Учебное пособие. — Томск: ТГУ, 2001. — 170 с.(ռուս.)
  • Леонтьєв Д. В., Акулов О. Ю. Загальна мікологія: Підручник для вищих навчальних закладів. — Харків: «Основа», 2007. — С. 192—206. — ISBN 978-966-495-040-1 (Общая микология: Учебник для высших учебных заведений).(ուկր.)
  • Курсанов Л. И. Очерк развития микологии // Микология. — М.: Учпедгиз, 1940.(ռուս.)
  • Энциклопедический словарь Ф. А. Брокгауза и И. А. Ефрона. — С.-Пб.: Брокгауз-Ефрон, 1890—1907.(ռուս.)

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Կլուզիուս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Կլուզիուս» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա