Կառլո Սկարպա

Կառլո Սկարպա (իտալ.՝ Carlo Scarpa, հունիսի 2, 1906(1906-06-02)[1][2][3][…], Վենետիկ, Իտալիա - նոյեմբերի 28, 1978(1978-11-28)[1][2][3][…] կամ նոյեմբերի 29, 1978(1978-11-29)[4], Սենդայ, Ճապոնիա), իտալացի ճարտարապետ, ում գործունեության վրա մեծ ազդեցություն է ունեցել վենետիկյան մշակույթի պատմությունն ու Ճապոնիան[7]։ Պատմության, ռեգիոնալիզմի, գյուտարարության, արտիստական տեխնիկայի հանդեպ հետաքրքրություններն արտահայտել է ապակու և կահույքի դիզայնի մեջ[8][9][10]։

Կառլո Սկարպա
իտալ.՝ Carlo Scarpa
Ծնվել էհունիսի 2, 1906(1906-06-02)[1][2][3][…]
ԾննդավայրՎենետիկ, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 28, 1978(1978-11-28)[1][2][3][…] (72 տարեկան) կամ նոյեմբերի 29, 1978(1978-11-29)[4] (72 տարեկան)
Վախճանի վայրՍենդայ, Ճապոնիա
Ոճ(եր)մոդեռնիզմ
ԿրթությունՎենետիկի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներCastelvecchio Museum?
Պարգևներ
ԱնդամությունԳեղարվեստի ակադեմիա
 Carlo Scarpa[6] Վիքիպահեստում

Կենսագրություն

Սկարպան ծնվել է Վենետիկում։ Վաղ մանկությունն անցել է Վիչենցայում, որտեղ ընտանիքը տեղափոխվել էր, երբ նա երկու տարեկան էր։ Տասներեք տարեկանում, կորցնելով մորը, հոր և եղբոր հետ տեղափոխվել է Վենետիկ։ Սովորել է տեղի գեղարվեստի դպրոցում, որտեղ կենտրոնացել է ճարտարապետական ուսումնասիրությունների վրա, աշակերտել է ճարտարապետ Ֆրանչեսկո Ռինալդոյին և ամուսնացել նրա զարմուհու՝ Նինի Լացցարիի հետ (Օնորինա Լացցարի)։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սկարպան չի հանձնում Իտալական կառավարության կողմից սահմանված pro forma մասնագիտական քննությունները։ Դատարանի առջև է կանգնել առանց լիցենզիայի ճարտարապետական պրակտիկայի համար, սակայն արդարացվել է։ Սկարպայի հաճախորդները, համախոհները նրան անվանել են «պրոֆեսոր», և ոչ՝ «ճարտարապետ»։

Որպես դիզայներ առաջին պատվերն ստացել է դեռևս գեղարվեստի դպրոցում սովորելու տարիներին՝ համագործակցելով Վենետիկի ապակյա արտադրանքների գործարանի հետ։ 1926 թվականին ավարտելով ակադեմիան՝ դասավանդել է Վենետիկի ճարտարապետության (Istituto universitario di architettura di Venezia) համալսարանում։ Կահույքի առաջին գործերը արել է 1920-ական թվականներին, եղել է ինտելեկտուալ շրջանակներում, որտեղ հանդիպել է Ջուզեպպե Ունգարետտիին, Կառլո Կարային, Ֆելիչե Կազորտիին։ 1933-1947 թվականներին աշխատել է Վենետիկի ապակյա արտադրանքների գործարանում։ 1932 թվականին Վենետիկի Բիենալեի ժամանակ կազմակերպվել է նրա առաջին ցուցահանդեսը, որին մեկ տարի անց հաջորդել է Միլանի տրինալեն։

Թեև Սկարպայի կառուցած աշխատանքների մեծ մասը գտնվում է Վենետոյում, նա կատարել է նաև լանդշաֆտների, այգիների, շենքերի, նախագծեր Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի շրջանների համար։ Նրա անունն ունի 11 տառերը, որոնք նա բազմիցս օգտագործել է իր ճարտարապետության մեջ[11]։

Սկարպայի վերջին նախագծերից մեկը մնացել է անավարտ նրա մահվան պատճառով։ 2006 թվականի հոկտեմբերին նրա որդին Տոբիան փոփոխություններ է կատարել Մոնսելիչեի Villa Palazzetto կառույցում, որը Սկարպայի առավել հավակնոտ լանդշաֆտային, պարտեզային նախագծերից էր։

1978 թվականին Ճապոնիայի Սենդայ քաղաքում մահացել է դժբախտ պատահարի արդյունքում։ Թաղված է Վենետոյի Բրիոն գերեզմանատանը։

Հայտնի աշխատանքներ

  • Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ, Իտալիա
  • Padiglione del libro d'arte, Giardini di Castello, Վենետիկի Բիենալե, 1950-1952[12]
  • Palazzo Abatellis: La Galleria Di Sicilia,Պալերմո, 1953-1954[13]
  • Palazzo Ca'Foscari, Վենետիկ, Իտալիա, 1935 – 1956
  • Venezuelan Pavilion (1954–1956), Բիենալե, Վենետիկ, Իտալիա[14]
  • Veritti տուն, Ուդինե, Իտալիա 1955 - 1961[15]
  • Museo Canova di Possagno, Իտալիա, 1955 - 1957[16]
  • Կաստելվեկկոյի թանգարան, Վերոնա, Իտալիա, 1956 – 1964[17]
  • Negozio Olivetti, piazza S. Marco, Վենետիկ, Իտալիա, 1957 – 1958[18]
  • Քվերինի Ստամպալիայի հիմնադրամ, Վենետիկ 1961–1963[19][20]
  • Բրիոն գերեզմանատուն, San Vito d'Altivole, Իտալիա, 1969 – 1978[21]
  • Banca Popolare di Verona, Իտալիա, 1973 - 1978[22]

Մատենագրություն

  • Francesco Dal Co; Giuseppe Mazzariol (1984). Carlo Scarpa : Opera Completa. Milan: Electa.[23]
  • Francesco Dal Co; Giuseppe Mazzariol (1985). Carlo Scarpa : The Complete Works. Milan: Electa; New York: Rizzoli.
  • Maria Antonietta Crippa, edited by Marina Loffi Randolin.(1986). Carlo Scarpa : Theory, Design, Projects. Cambridge, Mass : MIT Press[24]
  • Nicholas Olsberg, et al. (1999). Carlo Scarpa Architect: Intervening With History. Montréal, Quebec : Canadian Center for Architecture; New York : The Monacelli Press[25]
  • Sergio Los (1967). Carlo Scarpa : architetto poeta. London: RIBA.[26]
  • Sergio Los (1995). Carlo Scarpa, guida all’architettura.Venice: Arsenale.[27]
  • Sergio Los (2009). SCARPA. Taschen, Koln.[28]
  • Franca Semi (2010). A Lezione Con Carlo Scarpa. Venice : Cicero[29]
  • Carla Sonego (1995). Carlo Scarpa. Gli anni della formazione. Venice: IUAV, (unpublished thesis, Professor Marco De Michelis, Supervisor).

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Սկարպա» հոդվածին։