Կառլոս Կրտսեր

Կառլոս Կրտսեր (ֆր.՝ Charles le Jeune, 772 - դեկտեմբերի 4, 811), ֆրանկների թագավոր։ Գահակալել է 800- 811 թվականներին։

Կառլոս Կրտսեր
Ֆրանկների թագավոր
800 թվական - 811 թվական
 
Մասնագիտություն՝միապետ
Ազգությունֆրանսիացի
Ծննդյան օր772[1]
Ծննդավայրանհայտ
Վախճանի օրդեկտեմբերի 4, 811[1]
Վախճանի վայրԲավարիա[1]
ԴինաստիաԿարոլինգներ[1]
ՔաղաքացիությունՖրանսիա Ֆրանսիա
ՀայրԿառլոս Մեծ[1]
ՄայրHildegard of Vinzgouw?[1]

Կենսագրություն

Կառլոսը եղել է Կառլոս Մեծի երկրորդ տղան և նրա երկրորդ կնոջ առաջին տղան։ Երբ Կառլոս Մեծը իր իշխանությունը բաժանեց որդիների միջև, Կառլոս Կրտսերը ստացավ ֆրանկների թագավոր տիտղոսը[2]։ Նա 800 թվականի դեկտեմբերի 25-ին թագադրվեց Հռոմում։ Մինչ այդ նա կառավարում էր Մենի կոմսությունը։ Նրա ավագ եղբայրը՝ Պիպին Սապատավորը, զրկվել էր ժառանգությունից, իսկ նրա կրտսեր եղբայրները ժառանգություն ստացան Իտալիան և Ակվինատիան։

789 թվականին Կառլոս Կրտսերի հայրը նրան առաջարկեց ամուսնանալ Էլֆրեդեյի հետ, ով Մերսիայի թագավորի աղջիկն էր։ Թագավորը պնդում էր, որ դա կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ Կառլոս Մեծի աղջիկը ամուսնանա նրա տղայի հետ[3]։ Կառլոսը նեղացավ և նավահանգիստը փակեց անգլիացի վաճառականների համար։ Հետագայում նավահանգիստը նորից բացվեց և առևտրական կապերը վերականգնվեցին, իսկ 796 թվականին Կառլոս Մեծը և Մերսիայի թագավորը կնքեցին Անգլիայի պատմության մեջ առաջին հայտնի առևտրական դաշինքը։

Կառլոս Կրտսերը վախճանվեց Բավարիայում 811 թվականի դեկտեմբերի 4-ին։

Գրականություն

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ