Կառլա Գուջինո

ամերիկացի դերասանուհի

Կառլա Նիլ Գուջինո (անգլ.՝ Carla Neill Gugino, օգոստոսի 29, 1971(1971-08-29)[1][2], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարում Ինգրիդ Կորտեսի դերով։

Կառլա Գուջինո
Ծննդյան թիվ՝օգոստոսի 29, 1971(1971-08-29)[1][2] (52 տարեկան)
Ծննդավայր՝Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0001303

Վաղ տարիներ

Կառլա Գուջինոն ծնվել է Ֆլորիդայի Սարասոտա քաղաքում։ Նրա հայրը ծագումով իտալացի էր, իսկ մայրն ուներ անգլո-իռլանդական արմատներ։ Կառլայի ծնողները բաժանվել են, երբ նա երկու տարեկան էր[4]։ Կառլան ստիպված էր ապրել երկու տանը՝ հոր հետ (եղբոր՝ Կառլ կրտսերի հետ միասին) Սարասոտայում և մոր հետ՝ Կալիֆոռնիայում։ «Ես ապրում էի մայրիկիս հետ՝ Հյուսիսային Կալիֆոռնիայում գտնվող խրճիթում, և հայրիկիս հետ՝ մի շքեղ տանը։ Այնտեղ կային թենիսի կորտեր և լողավազան, ամռանը մեկնում էի Եվրոպա։ Ես զգում էի, որ երկու բոլորովին տարբեր մանկություն եմ ունեցել»․ նա այսպես է նկարագրում իր մանկությունը՝ ԱՄՆ-ի երկու ափերին[5]։

Կարիերա

15 տարեկանում Գուջինոն սկսել է զբաղվել մոդելային բիզնեսով[6], սակայն ստիպված է եղել լքել այն ցածրահասակ լինելու պատճառով[7]։ Հորաքրոջ խորհրդով, որը նախկինում աշխատում էր հեռուստատեսությունում, Կառլան սկսել է դերասանական վարպետության դասեր անցնել Լոս Անջելեսում[5]։ Մինչ դասընթացների ավարտը նա հասցրել է երկրորդ պլանի դեր կատարել իր դեբյուտային՝ «Բևեռլի Հիլզի ջոկատը» ֆիլմում[8]։ Այդ ժապավենի հաջողությունից հետո Կառլայի կարիերան վերելք ապրեց։ Նա սկսեց շատ նկարահանվել։ Հաջորդ չորս տարիներին թողարկվեցին նրա մասնակցությամբ մի քանի ֆիլմեր և սերիալներ։

Կառլան առաջին նշանավոր դերը ստացել է «Այս տղայի կյանքը» ֆիլմում 1993 թվականին։ Այդ ժապավենի նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են դարձել Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո ԴիԿապրիոն։

Կարիերայի սկզբում Կառլան հասցրել է մասնակցել հետևյալ շոուներին՝ «Զանգով փրկվածները», «Ո՞վ է այստեղ շեֆը», «Ալֆ», «Դոկտոր Դուգի Հաուզեր» և «Հրաշալի տարիներ»։ 1992 թվականին Կառլա Գուջինոն Պոլի Շորի հետ գլխավոր դեր է ստացել «Փեսա» կատակերգությունում։ 1994 թվականին նա հայտնվել է Bon Jovi խմբի «Always» երգի տեսահոլովակում։

Հեռուստատեսային մի քանի վառ դերերից հետո Կառլան սկսել է նախանձելի օրինաչափությամբ հայտնվել մեծ էկրաններին, նրան հաճախ առաջարկել են առաջին պլանի դերեր։ Դերասանուհին հեշտությամբ կերպարանափոխվել է ցանկացած ժանրի ֆիլմերի համար. նա խաղացել է «Մայքլ» ռոմանտիկ կատակերգությունում Ջոն Տրավոլտայի հետ, «Կյանքի սերը» մելոդրամայում՝ Շերիլին Ֆենի հետ, «Օձի աչքերը» թրիլերում՝ Նիկոլաս Քեյջի հետ։

Կառլա Գուջինոյի համար հաջողակ է դարձել Ինգրիդ Կորտեսի դերը Ռոբերտ Ռոդրիգեսի «Լրտեսների երեխաները» ֆիլմաշարում, ինչպես նաև Կարեն Սիսկոյի դերը համանուն սերիալում (2003-2004)։ «Սահման» հեռուստասերիալում (2005-2006) նա ցուցադրել է իր դրամատիկ կատարումը դոկտոր Մոլլի էն Քեֆրիի դերում։ Այնուհետև Գուջինոն սկսել է նկարահանվել «Անտուրաժ» սերիալում Վինսենթ Չեյզի գործակալ Ամանդայի դերում[9]։ Բացի այդ, 2005-ին դերասանուհուն կարելի էր տեսնել «Մեղքերի քաղաք» նեոնուարում՝ Միկի Ռուրկի, Բրյուս Ուիլիսի, Քլայվ Օուենի, Բենիսիո դել Տորոյի և Ջեսիկա Ալբայի ընկերակցությամբ

2006 թվականին դերասանուհին նկարահանվել է «Գիշերը թանգարանում» ֆանտաստիկ կատակերգությունում, իսկ 2007 թվականին՝ Ռիդլի Սքոթի «Գանգստեր» քրեական դրամայում[10]։

2009 թվականին տեղի ունեցավ «Պահապանները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որտեղ Կառլան մարմնավորեց Սալի Յուպիտերի (Մետաքսի ուրվական) դերը[11]։ Ֆիլմը համանուն կոմիքսի էկրանավորումն է Պահապանները, Ալան Մուրը և Դեյվ Գիբոնսը։ Բացի այդ, 2009-ին դերասանուհին մարմնավորել է դոկտոր Ալեքս Ֆրիդմանին Դուեյն Ջոնսոնի հետ «Վհուկ լեռ» ֆանտաստիկ արկածում, ինչպես նաև ելույթ է ունեցել Չիկագոյի Գուդման թատրոնի բեմում[12]։

Գուջինոն WonderCon 2015-ում

2011 թվականին Գուջինոյին կարելի էր տեսնել «Անառակ Կալիֆոռնիա» կատակերգական-դրամատիկական սերիալում՝ Էբի Ռոդեսի դերում, ինչպես նաև «Միստր Փոփերի պինգվինները» ֆիլմում, որտեղ նրա գործընկերը Ջիմ Քերին էր, և Զաք Սնայդերի «Արգելված ընդունելություն» ֆանտաստիկ ֆիլմում՝ Վերա Գորսկու դերում։ Վերջինիս սաունդթրեքում դերասանուհին երգում է Օսկար Այզեքի կողքին[13]։

2013 թվականին դերասանուհին կրկին, արդեն երրորդ անգամ, խաղացել է Զաք Սնայդերի «Պողպատե մարդը» ֆիլմում։ Երեք տարի անց նա կհայտնվի նաև «շարունակությունում»։ 2015 թվականին Կառլա Գուջինոն Դուեյն Ջոնսոնի և Ալեքսանդրա Դադդարիոյի հետ միասին կատարել է «Սան Անդրեասի խզումը» աղետ-ֆիլմում գլխավոր դերերից մեկը։

2017 թվականին Գուջինոն նկարահանվել է «Ջերալդի խաղը» սարսափ ֆիլմում, որը նկարահանվել Է Սթիվեն Քինգի համանուն վեպի հիման վրա[14]։ 2018-ից 2020 թվականներին դերասանուհուն կարելի էր տեսնել «Էլիզաբեթ Հարվեստ» ֆանտաստիկ թրիլերում և «Բլրի վրա տան ուրվականները» սերիալում։

2021 թվականին նախատեսվում է թողարկել «Վառոդի կոկտեյլ» էքշն-թրիլլերը՝ Կառլա Գուջինոյի մասնակցությամբ[15]։ Ֆիլմի նկարահանման հրապարակում նրա գործընկերներն են Կարեն Գիլանը, Լինա Հիդին, Միշել Յեոն, Անժելա Բասեթը, Փոլ Ջամատին և Ֆրեյա Ալանը[16]։

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիԱնվանումը հայերենԲնօրինակ անվանումԴերԾանոթագրություն
1989Բևերլի Հիլզ ՌոտաTroop Beverly HillsՉիկա Բարնֆելլ
1990Բարի գալուստ տուն, Ռոքսի ԿարմայքլWelcome Home, Roxy Carmichaelերիտասարդ Ռոքսի
1993Այս տղայի կյանքըThis Boy’s LifeՆորմա
Կարմիր ջերմությունRed HotՎալենտինա
ՓեսաSon in LawՌեբեկա Ուորներ
1995Ռապսոդիա ՄայամիMiami RhapsodyԼեսլի Մարկուս
1996Ճանապարհ դեպի տուն 2. Կորած Սան ՖրանցիսկոյումHomeward Bound 2: Lost in San FranciscoԴելայլաձայնագրություն
Պատերազմ տանըThe War at HomeՄելիսա
Հարսանեկան զանգերի բլյուզWedding Bell BluesՎիոլետ
ՄայքլMichaelհարսնացու
1997Անձնական կյանքLovelifeԷմի
1998ԲռնաբարությունJadedՄեգան «Մեգ» Հարիս
Օձի աչքերSnake EyesՋուլիա Կոստելլո
Հուդայի համբույրըJudas KissԿոկո Չավես
1999Հրաշքների սեզոնA Season for miraclesԷմիլի Թոմփսոն
2001Լրտեսների երեխաներըSpy KidsԻնգրիդ Կորտես
Աշխարհի կենտրոնThe Center of the WorldՋերրի
Շոու ՋիմմիThe Jimmy ShowԷննի
ԴիմակայությունThe OneԹի Քեյ Լոու/Մեսսի Ուոլշ
2002Լրտեսների երեխաները 2։ Անիրականալի հույսերի կղզինSpy Kids 2: Island of Lost DreamsԻնգրիդ Կորտես
2003Երգող դետեկտիվThe Singing DetectiveԲեթի Դարք/մարմնավաճառ
Լրտեսների երեխաները 3։ Խաղն ավարտված էSpy Kids 3-D: Game OverԻնգրիդ Կորտես
2005Մեղքերի քաղաքSin CityԼյուսիլ
The Life CoachԿոռլա
2006Խոշոր խաղադրույքEven MoneyՎերոնիկա
Գիշերը թանգարանումNight at the MuseumՌեբեկա
2007ԽաբեությունThe LookoutՋանեթ
ՎամպիրուհիRise: Blood HunterԻվ
ԳանգստերAmerican GangsterԼորի Ռոբերտս
2008Օրինական սպանությունRighteous KillԿարեն Կոլորի
2009ՉծնվածThe UnbornՋանեթ Բելդոն
ԿայծերSparksՌոբինկարճամետրաժ ֆիլմ
ՀսկիչներըWatchmenՍալի Յուպիտեր/Մետաքսի ուրվական
Վհուկի լեռըRace to Witch Mountainդոկտոր Ալեքս Ֆրիդման
Կանայք դժվարության մեջ ենWomen in TroubleԷլեկտրա Լյուքս
Դիմակի տակUnder the HoodՍալի Յուպիտերկարճամետրաժ ֆիլմ
ԱպոկրիֆApocryphaկին
Մայթի ՄաքսThe Mighty MacsՔեթի Ռաշ
2010Էլեկտրա ԼյուքսElektra LuxxԷլեկտրա Լյուքս/Սելիա
ԱկնարկTell-Taleճակատագրական կինկարճամետրաժ ֆիլմ
Ամեն Աստծո օրEvery DayՌոբին
Փամփուշտից արագFasterՉիկերո
2011Ես հոգնել եմ քեզանիցI Melt With YouԼոռա Բոյդ
Աղջիկը մտնում է բարGirl Walks Into A BarՖրանսին Դրայվեր
Արգելված ընդունելությունSucker PunchՎեռա Գորսկի
Միստր Պոպերի պինգվիններըMr. Popper’s PenguinsԱմանդա Փոփեր
Հին Նոր տարիNew Year’s Eveդոկտոր Մորիսեթնովել․ Maternity Ward
2012«Նուար» հյուրանոցHotel NoirՀաննա Քլիք
2013Պողպատե մարդըMan of SteelՔելորձայնագրություն
2014ՀանդիպումMatchԼիզա Դեյվիս
2015Սան ԱնդրեասSan AndreasԷմմա Գեյնս
2016ՍուպերհերոսներBlingՔեթրինմուլտֆիլմ, ձայնագրություն
Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսինBatman v Superman: Dawn of JusticeՔելորձայնագրություն
ԳայլերWolvesՋեննի Քելլեր
2017Տիեզերքը մեր միջևThe Space Between UsՔենդրա Ուինդեմ
Ջերալդի խաղըGerald’s GameՋեսսի Բեռլինգեյմ
2018Էլիզաբեթ ՀարվեստElizabeth HarvestՔլեր
2021Վառոդի կոկտեյլGunpowder MilkshakeՄեդելին

Հեռուստատեսություն

ՏարիԱնվանումը հայերենԲնօրինակ անվանումԴերԾանոթագրություն
1988Ո՞վ է այստեղ շեֆըWho’s the Boss?Ջեյնէպիզոդ․ Prom Night II
Բարի լույս, Միսս ԲլիսGood Morning, Miss BlissԿարենէպիզոդ․ Summer Love
1989ԱլֆALFԼոռաէպիզոդ․ Standing in the Shadows of Love
1989—1990Ֆալկոն ԿրեստFalcon CrestՍիդնի Սենթ Ջեյմսհեռուստասերիալ, 11 էպիզոդ
1990Ամերիկացի երազողAmerican Dreamerերիտասարդ Ջեսիկաէպիզոդ․ Pilot
Ֆերիս ԲյուլլերFerris BuellerԷն Փեյսոնէպիզոդ․ Stand-In Deliver
1991Դոկտոր Դագի ՀաուզերDoogie Howser, M.D.Սառա Նյումանէպիզոդ․ Planet of the Dateless
Հրաշալի տարիներThe Wonder YearsՍենդիէպիզոդ․ Triangle
1992Էդմունդ Փերիի պատմությունըMurder Without Motive: The Edmund Perry StoryԷլիսոն Քոնորսհեռուստաֆիլմ
Քվանտային թռիչքQuantum LeapՄիշել Թեմփլ Քաթլերէպիզոդ․ Ghost Ship — August 13, 1956
Դևիսը սովորեցնում է ապրելDavis RulesՔեթիհեռուստասերիալ, 2 էպիզոդ
Մասնավոր գործA Private MatterՄերի Բեթեռուստաֆիլմ
1994Մոտոցիկլիստների բանդաMotorcycle GangԼիան Մորիս
1995Գեղեցկուհիները Էդիթ ՈւորթոնըThe BuccaneersՆեն Սենտ Ջորջմինի սերիալ, հիմնական դերը
1996—1998Սփին ՍիթիSpin CityԷշլի Շեֆերհեռուստասերիալ, 13 էպիզոդ
1999Ալեքսանդրիա հյուրանոցHotel AlexandriaՉկա տվյալմինի սերիալ, հիմնական դերը
Բարի գիշերBonne NuitՔերոլ Ռիվսհեռուստաֆիլմ
Հրաշքների սեզոնA Season for MiraclesԷմիլի Թոմփսոն
1999—2000Նադեժդա ՉիկագոChicago HopeՋինա Սայմոնհեռուստասերիալ, հիմնական դերը
2001Սարսափ անդունդիցMermaid Chronicles Part 1: She CreatureԼիլիհեռուստաֆիլմ
2003—2004Կարեն ՍիսկոKaren SiscoԿարեն Սիսկոհեռուստասերիալ, հիմնական դերը
2005—2006ՍահմանThresholdդոկտոր Մոլլի էն Քաֆրի
2007—2010ԱնտուրաժEntourageԱմանդա Դանիելսհեռուստասերիալ, 12 էպիզոդ
2011Անառակ ԿալիֆորնիաCalifornicationԷբի Ռոդսհեռուստասերիալ, 10 էպիզոդ
ԱպաստանHideԴի Դի Ուորենհեռուստաֆիլմ
2012ԱրդարադատությունJustifiedԿարեն Գուդոլէպիզոդ․ Cut Ties
Քաղաքական գործիչներPolitical AnimalsՍյուզան Բերգմինի սերիալ, հիմնական դերը
ՆորեկըNew GirlԷմմահեռուստասերիալ, 3 էպիզոդ
2013DoubtԼինդահեռուստաֆիլմ
2014«Սեղմեք ձայնագրության վրա» հեռուստատեսությամբHitRECord on TVայլմոլորակայինէպիզոդ․ RE: Trash
2015ԵզրինThe BrinkՋոան Լարսոնհեռուստասերիալ, երկրորդական դեր
2015—2016ՍոճիներWayward PinesՔեյթ Հյուսոնհեռուստասերիա, հիմնական դերը
2016ՀյուրախաղերRoadiesՇելլի Անդերսոն
2017ՆեշվիլNashvilleՎիրջինիաէպիզոդ, If Tomorrow Never Comes
2018ՌոբոցիպRobot ChickenՋոյս Բայերս/Մեգ Ալթմանմուլտֆիլմ, էպիզոդ․ Mr. Mozzarella’s Hamburger Skateboard Depot, ձայնագրություն
Բլրի վրա գտնվող տան ուրվականներըThe Haunting of Hill HouseՕլիվիա Քրեյնհեռուստասերիալ, հիմնական դերը
2019ՋեթJettԴեյզի «Ջեթ» Կովալսկի
2020ՈրսManhuntՔեյթի Սքրագսհեռուստասերիալ, 6 էպիզոդ
Բլայի ուրվականներըThe Haunting of Bly Manorպատմող/տարեց Ջեյմիհեռուստասերիալ, 2 էպիզոդ
2022Ընձառյուծի կաշիLeopard SkinԱլբա Ֆոնտանահեռուստասերիալ, 8 էպիզոդ
2023Աշերի տան անկումը (մինի սերիալ)The Fall of the House UsherՎերնահեռուստասերիալ, 8 էպիզոդ

Երաժշտական տեսահոլովակներ

ՏարիԿատարողԱնվանում
1994Bon Jovi«Always»
2016The Black Eyed Peas«Where Is the Love?»

Ծանոթագրություններ