Կապուցինների բուլվարը

«Կապուցինների բուլվարը» (ֆր.՝ Le Boulevard des Capucines), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի կտավը, որն ստեղծվել է 1873 թվականին։ Նկարում պատկերված է Փարիզի Կապուցիների բուլվարը։

Կապուցինների բուլվարը
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1873
բարձրություն60 սանտիմետր
լայնություն80 սանտիմետր
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրքաղաքային բնանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
սեփականատերԻվան Մորոզով
Ծանոթագրություններ

Պատմություն

Նկարն ստեղծվել է Դոնու փողոցի (rue Daunou) և Կապուցինների բուլվարի անկյունում գտնվող Նադարի լուսանկարչական ստուդիայի («Anciens Salons Nadar») պատշգամբից[1]։ Նկարչի համար դա հիանալի հնարավորություն էր՝ վերևից տեսնել աշխույժ բուլվարը՝ բազմաթիվ անցորդներով, որոնց նա պատկերել է որպես նուրբ գրաֆիկական ֆիգուրներ[2]

1873 թվականին Մոնեն նկարել է երկու «Կապուցինների բուլվարը»՝ ուղղահայաց և հորիզոնական։ Առաջին նկարը (ֆր.՝ Boulevard des Capucines) ներկայում գտնվում է Կանզաս Սիթիի (ԱՄՆ) Նելսոն-Ատկինսի թանգարանում (Nelson-Atkins Museum of Art)[3]։ Երկրորդ (հորիզոնական) նկարը, որի մասին խոսվում է հոդվածում, 1874 թվականին գնել է Ժան-Բատիստ Ֆորը։ 1907 թվականին այն ձեռք է բերել ռուս վաճառական և կոլեկցիոներ Իվան Մորոզովը, որի հավաքածուում այն գտնվել է մինչև 1918 թվականը, իսկ հեղափոխությունից հետո ազգայնացվել է։ Ներկայումս գտնվում է Ալեքսանդր Պուշկինի անվան պետական թանգարանի հավաքածուում[4]։

Երկու կտավներն էլ ցուցադրվել են 1974 թվականի ապրիլի 15-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Փարիզում իմպրեսիոնիստների առաջին ցուցահանդեսում։ Հարկ է նշել, որ ռուսական արվեստագիտության մեջ հաճախ հանդիպող «Կապուցինների բուլվար» անվանումը չի համապատասխանում նշված երկու նկարներից ոչ մեկին և չի հանդիպում այն ժամանակվա մամուլում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ