Կանտեմիր

Կանտեմիր (մոլդ.՝ Cantemir), քաղաք Մոլդովայում։ Կանտեմիրի շրջանի կենտրոնն է[4]։

Բնակավայր
Կանտեմիր
ռումիներեն՝ Cantemir
ԴրոշԶինանշան

ԵրկիրՄոլդովա Մոլդովա
Առաջին հիշատակումհունիսի 6, 1973[1][2]
ԲԾՄ51 մետր
Բնակչություն3429 մարդ (2014)[3]
Հեռախոսային կոդ273
Փոստային դասիչMD-7301
Ավտոմոբիլային կոդCT
Կանտեմիր (Մոլդովա)##
Կանտեմիր (Մոլդովա)

Պատմություն

Կանտեմիրը հիմնադրվել է 1973 թվականի ապրիլին[5]։ Քաղաքը անվանակոչվել է Մոլդովայի իշխան, պատմաբան, արևելագետ, փիլիսոփա, երաժշտագետ, պետական-քաղաքական գործիչ Դիմիտրիե Կանտեմիրի անունով։

Աշխարհագրություն

Կանտեմիր քաղաքը գտնվում է Մոլդովայի հարավ-արևմուտքում, Պրուտ գետի մոտ, որով անցնում է Ռումինիայի հետ պետական սահմանը։ Քաղաքի տարածքով է անցնում Քիշնև-Լեովա-Կագուլ ավտոճանապարհը։ Մայրաքաղաք Քիշնևից գտնվում է 126 կմ հարավ։ Քաղաքի սահմանի մոտ է գտնվում Մոլդովայի վերջին երկաթուղային կայարան Պրուտ II-ը։

Արդյունաբերություն

Կանտեմիրը համարվում է Մոլդովայի գինեգործության կենտրոններից մեկը։

Բնակչություն

Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ Կանտեմիրում ապրում են հետևյալ ազգությունները[6]

ԱզգություններԲնակչություն% Տոկոսային բաժին
Մոլդովացիներ / Ռումինացիներ3,01477.84%
Բուլղարներ3208.26%
Ռուսներ2757.10%
Ուկրաինացիներ1543.97%
Գագաուզներ601.55%
Գնչուներ110.28%
Լեհեր60.15%
Այլազգիներ32
Ընդհանուր3,872100%

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Veaceslav Ioniță. Igor Munteanu, Irina Beregoi: Ghidul orașelor din Republica Moldova. Chișinău,: TISH, 2004 (F.E.-P. Tipografia Centrală). 248 p. ISBN 9975-947-39-5

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանտեմիր» հոդվածին։