Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշ

Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշ, հոգեկան ավտոմատիզմի համախտանիշ, հոգեախտաբանական հիվանդություն է, որը համարվում է պարանոիդ շիզոֆրենիայի բնորոշ հատկանիշ և բնութագրվում է կեղծ հալյուցինացիաներով, կառավարելի պատրանքներով, հեռատեսությամբ, թափանցիկ մտքերի համախտանիշով[1]։ Համախտանիշը բնութագրվում է նաև արտաքին ուժերի կողմից անձի վերահսկողությամբ[2]։ Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշը հայտնի չէ և օգտագործվում է հիմնականում ռուս, ֆրանսիացի և գերմանացի հոգեբույժների կողմից[3]։

Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշ
Տեսակհոգեախտաբանական հիվանդություն
Պատճառպարանոիդ շիզոֆրենիա
Հիվանդության ախտանշաններկեղծ հալյուցինացիաներ, կառավարելի պատրանքներ, հեռատեսություն, թափանցիկ մտքերի համախտանիշ
Բժշկական մասնագիտությունհոգեբուժություն
Անվանվել էՀամախտանիշն անվանվել է Վիկտոր Կանդինսկու և Գատյան դե Կլերամբոյի պատվին
Հոմանիշներհոգեկան ավտոմատիզմի համախտանիշ
Բուժումհակափսիխոտիկ բուժում

Պատմություն

Կանդինսկի-Կլերամբոյի համախտանիշն անվանվել է Վիկտոր Կանդինսկու և Գատյան դե Կլերամբոյի պատվին։ Ռուս հոգեբույժ Վիկտոր Կանդինսկին (1849–1889), առաջինն էր, ով նկարագրեց հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը իր անձնական փորձերի միջոցով։ Հոգեկան ավտոմատիզմի համախտանիշը նկարագրվել է Կանդինսկու «Փսևդոհալյուցինացիաների մասին» մենագրությունում (ռուս.՝ О псевдогаллюцинациях), որը հետմահու հրատարակվել է 1890 թվականին նրա կնոջ՝ Ելիզավետա Ֆրեյմուտի կողմից։ Համախտանիշը բացահայտվել է նաև Գատյան դե Կլերամբոյի (1872–1934) կողմից, ով ֆրանսիացի հոգեբույժ էր և նա էր առաջարկել «հոգեկան ավտոմատիզմ» տերմինի կիրառումը[3]։

Գրականություն

Իեն Մաքյուենի "Անտանելի սեր" վեպում գլխավոր հերոսներից մեը՝ Ջեդ Փերին, տառապում էր հոգեկան ավտոմատիզմի համախտանիշով։ Փերին թիրախավորում և գրեթե ոչնչացնում է գիտական լրագրողի ամուսնական կյանքը, ում նա սիրահարվել էր[4][5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ