Կանգե

Կանգե (կոր.՝ 강계, 江界), քաղաք Չագանդո մարզում, Հյուսիսային Կորեայում։

Բնակավայր
Կանգե
կորեերեն՝ 강계시
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Մակերես263,667 կմ²
Բնակչություն251 971 մարդ (2008)[1][2]
Կանգե (Հյուսիսային Կորեա)##
Կանգե (Հյուսիսային Կորեա)

Աշխարհագրական դիրքը

Կանգեն գտնվում է չորս գետերի միախառնման վայրում։

Կլիմա

  • Տարվա միջին ջերմաստիճանը 7,3 °C է։
  • Օդի հարաբերական խոնավությունը 72,6 °C է։
  • Քամու միջին արագությունը 0,5 մ/վրկ։
Օրական օդի միջին ջերմաստիճան[3]
ՀունվարՓետրվարՄարտԱպրիլՄայիսՀունիսՀուլիսՕգոստոսՍեպտեմբերՀկտեմբերՆոյեմբերԴեկտեմբերՏարի
−12,6 °C−7,5 °C0,4 °C9,2 °C15,5 °C20,2 °C23,2 °C22,7 °C16,2 °C8,6 °C−0,4 °C−9,2 °C7,3 °C

Պատմություն

Քաղաքը հայտնի է եղել դեռևս Չոսոն դինաստիայի ժամանակվանից (1392-1910), ինչպես զինվորական կենտրոն, XX դարի սկզբին այստեղ տեղակայված էր խեցեգործարան և փայտամշակման կենտրոն[4]։

1945 թվականին Տոկնոգան գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցումից հետո այստեղ տեղի ունեցավ արդյունաբերության զարգացում[4]։

Կորեական պատերազմի տարիներին քաղաքը տուժել է ԱՄՆ-ի կողմից ռմբակոծությունների պատճառով։ 1953 թվականին քաղաքի բնկաչությունը կազմում էր 20 հազար մարդ, հիմնականում զարգացած էր մետաղաձուլությունը և լեռնահանքային արդյունաբերությունը (քաղաքի շրջակայքում արտահանում էին պղինձ, կապար, գրաֆիտ և այլ հանածոներ)[5]։

1962 թվականին քաղաքի բնակչությունը հասավ 130 հազար մարդ, 1970-ական թվականներին տնտեսությունը հիմնված էր անտառապատման, փայտամշակման, հանքարդյունաբերության և մեքենաշինության վրա[6][7]։

Տրանսպորտ

Կանգեն կարևոր ճանապարհային և երկաթուղային տրանսպորտային հանգույց է[5][6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանգե» հոդվածին։