Կանաչ ասպետը

«Կանաչ ասպետը» (անգլ.՝ The Green Knight), ֆեբտեզի ֆիլմ, որ նկարահանել է ռեժիսոր Դևիդ Լոուրին 14-րդ դարի անհայտ հեղինակի «Սըր Հավեյնն ու Կանաչ ասպետը» պոեմի հիման վրա։ Ֆիլմում նկարահանվել են Դև Պատելը, Ալիսյա Վիկանդերը, Ջոել Էդգերտոնը, Սարիտա Չոուդրին, Շոն Հարրիսը, Քեյթ Դիկին, Բարրի Քոեգանը և Ռալֆ Այնեսոնը։

Կանաչ ասպետը
անգլ.՝ The Green Knight[1]
Երկիր ԱՄՆ
 Իռլանդիա
 Միացյալ Թագավորություն
 Կանադա
Ժանրկինոֆանտաստիկա և միջնադարի մասին ֆիլմ
Թեմաանկայունություն[2], ասպետություն[2], Պատիվ[2], Խիզախություն[2], Մահվան հոգեբանություն[2], ինքնաբացահայտում[2] և mortality salience?[2]
ՀիմքՍըր Գավեյնը և Կանաչ ասպետը
Թվական2021, հուլիսի 29, 2021 և հուլիսի 30, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լոուրի
Սցենարի հեղինակԴևիդ Լոուրի
ԴերակատարներԴև Պատել, Բարրի Քեոգան, Մայքլ Այնեսոն, Ալիսյա Վիկանդեր, Ջոել Էդգերթոն, Սարիտա Չոուդհուրի, Շոն Հարիս, Էրին Քելլիման, Քեյթ Դիքի և Պատրիկ Դաֆի
ՕպերատորԷնդրյու Դրոզ Փալերմո
ԵրաժշտությունԴանիել Հարթ
Պատմվածքի վայրԿամելոտ[2]
Նկարահանման վայրArdmore Studios, Քեհիր ամրոց և Չառլևիլ ամրոց
ԿինոընկերությունBron Studios
Տևողություն130 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ17 173 321 $[3] և 18 888 418 $[3]
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Լեգենդների ու կախարդների ժամանակներում, երբ պատիվն ամենից վեր էր, սըր Հավեյնը (Դև Պատել) ընդունում է խորհրդավոր Կանաչ ասպետի մարտահրավերը։ Այժմ Արթուր թագավորի ժառանգը և Կլոր սեղանի ասպետը պետք է հեռանա Կամելոտից և մեկնի վտանգավոր ուղևորության անիծված երկրներով։

Դերերում

  • Դև Պատել – Սըր Հավեյն
  • Ալիսյա Վիկանդեր – Լեդի / Էսսել
  • Ջոել Էդգերտոն – Լորդ
  • Սարիտա Չոուդրի – Մայր
  • Շոն Հարրիս – Թագավոր
  • Քեյթ Դիքի – Թագուհի
  • Բարրի Քոեգան – Աղբակրկիտ
  • Ռալֆ Այնեսոն – Կանաչ ասպետ

Արտադրություն

2018 թվականի նոյեմբերին հայտարարվել է, որ Դևիդ Լոուրին նշանակվել է «Սըր Հավեյնն ու Կանաչ ասպետը» պոեմի նոր էկրանավորման ռեժիսոր, որի ֆինանսավորմամբ զբաղվելու են A24, Ley Line Entertainment և Bron Studios ընկերությունները[4]։

2019 թվականի մարտին Դև Պատելը բանակցություններ է սկսել ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ[5]։ Նույն ամսում ֆիլմի դերասանական կազմին միացել են Բարրի Քեոգանը և Ռալֆ Այնեսոնը[6]։ 2019 թվականի ապրիլին հայտարարվել է, որ ֆիլմի նկարահանումներին մասնակցելու են նաև Ալիսյա Վիկանդերը և Էրին Քելլիմանը[7][8]։

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2019 թվականի մարտին Ardmore Studios ստուդիայի նկարահանման հրապարակներու։ Վիզուալ էֆեկտների պատասխանատուն եղել է Weta Digital ընկերությունը[9][10][11].

Մարքեթինգ

Ֆիլմի թիզեր-թրեյլերը հրապարակվել է համացանցում 2020 թվականի փետրվարի 13-ին A24 ընկերության կողմից[12]։

Թողարկում

Ֆիլմի միջազգային պրեմիերան նախատեսվել է անցկացնել 2020 թվականի մարտի 16-ին SXSW կինոփառատոնի շրջանակներում[13], որին պետք է հետևեր կինոթատրոնային պրեմիերան 2020 թվականի մայիսի 29-ին[14][15]։ Սակայն COVID-19 համավարակի պատճառով փառատոնը չեղարկվել է[16][17]։

Ծանոթագրություններ