Կամիլա Ալվես

Կամիլա Ալվես (պորտ.՝ Camila Alves. հունվարի 28, 1982(1982-01-28)[1], Բելու Օրիզոնտի, Բրազիլիա[2]), բրազիլացի մոդել, դերասանուհի, դիզայներ։ 2001 թվականից ապրում ու աշխատում է ԱՄՆ-ում՝ Նյու Յորք քաղաքում[3]։

Կամիլա Ալվես
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1982(1982-01-28)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԲելու Օրիզոնտի, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուպորտուգալերեն
Մասնագիտությունմոդել, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և նորաձևության դիզայներ
ԱմուսինՄեթյու Մակքոնահի
ԵրեխաներLivingston Alves McConaughey? և Levi McConaughey?
 Camila Alves Վիքիպահեստում

Կամիլան նկարահանվել է այնպիսի բրենդների գովազդերում, ինչպիսիք են Levi's-ը, Giorgio Armani-ն, Triumph-ը, Escada-ն, մասնակցել է Valentino-ի, Kaufman Franco-ի, Paco Rabanne-ի, Hugo Boss-ի կազմակերպած ցուցադրություններին։ Բացի այդ, հանդես է եկել որպես Billabong-ի, Chopard-ի, Christian Dior-ի, Datelli-ի, Harley-Davidson-ի, Levi's-ի, Mango-ի, Neiman Marcus-ի, Pinko-ի, Shell-ի, Target-ի և հանրահայտ այլ ֆիրմաների գովազդային դեմքը։

2008 թվականին ներկայացրել է Muxo ապրանքանիշի պայուսակների իր սեփական գիծը։

2013 թվականի ապրիլին պայմանագիր է կնքել հագուստի Macy's I.N.C. International Concepts գծի գովազդային դեմքի դերում հանդես գալու համար։

Անձնական կյանք

2012 թվականի հունիսի 9-ին ամուսնացել է դերասան Մեթյու Մըքքոնահի հետ[4] (նախքան հարսանիքը 5 տարի հանդիպել էին, շփվել)[5][6]։ Ամուսնական զույգը երեք երեխա ունի. տղան՝ Լևի Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 07.07.2008)[7], դուստրը՝ Վիդա Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 03.01.2010)[8] և մյուս տղան՝ Լիվինգստոն Ալվես-Մըքքոնահին (ծնվ. 28.12.2012)[9]:

Մարդասիրական գործունեություն

2010 թվականին Ալվեսն ամուսնու հետ հիմնել է Just Keep Livin' հիմնադրամը[10][11], որը 2019 թվականից համագործակցում է նորաձևության Veronica Beard բրենդի հետ[12]։

COVID-19-ի համավարակի ժամանակ՝ 2020 թվականի մայիսին, ամուսնական զույգը 100 հազարից ավելի բժշկական դիմակ է անվճար բաշխել Տեխասի բուժհիմնարկներին[13]։

Ֆիլմագրություն

ՏարինՎերնագիրըԴերըՆշումներ
2002Արկածներ ԱլյասկայումՇատախոս կինՉհայտարարագրված
2009The AbusedՖլավիաԿարճամետրաժ
As MaltratadasՖլավիաԿարճամետրաժ
2010The ConfidantՅուրի
2011Անտեսանելի կինըԼուիզաՀեռուստասերիալ, 1 դրվագ
Macho ManՄոդելՀեռուստասերիալ, 2 դրվագ
Choke

Երաժշտական տեսահոլովակներ

ՏարինՎերնագիրըԱրտիստը
2002MisunderstoodԲոն Ջովի[14]
2006Pullin' Me Back"Chingy
2007Because of YouNe-Yo

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլա Ալվես» հոդվածին։